Չնայած երիտասարդ տարիքին՝ Մաթևոս Ասատրյանն ապրեց, արարեց, կարողացավ հաստատուն տեղ ունենալ խորհրդարանական հարթակում։ Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջում: «Պատգամավորն իր ներուժն ու գիտելիքները ծառայեցրեց ՀՀ-ի բարօրությանը, ընտրողների ու հարազատ մարզի խնդիրների լուծմանը։ Բոլորի համար անսպասելի փակվեց նրա կյանքի վերջին էջը»,- նշված է գրառման մեջ: Նշենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը հանկրծամահ է եղել նոյեմբերի 6-ին: Նա 38 տարեկան էր:
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 9-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արեւմտյան, 2-4 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +17+19։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +11+14, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +11+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+14, Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +16+20, Տավուշում գիշերը +1+6, ցերեկը՝ +17+21, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+12, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 8-ին, կազմել է 402.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.48 դրամ (նվազել է 0.57 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.36 դրամ (նվազել է 1.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 420-429 դրամով,…
Կարդալ ավելինՔՊ-ական պատգամավորը հրատապ գրություններ է ուղարկել գործընկերներին՝ Վագիֆ Խաչատրյանի վերադարձը ՀՀ ապահովելու համար
«Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ»։ Այս խոսքերն է հնչեցրել հայազգի Վագիֆ Խաչատրյանը՝ ադրբեջանական դատարանում։ Վերջինիս ձերբակալումն ի սկզբանե եղել է ակնհայտ ռազմական հանցագործության շարունակություն, իսկ այս ամենից հետո նրա նկատմամբ իրականացվող քրեաիրավական գործընթացները՝ Ադրբեջանի նման տոտալիտար երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վառ ապացույց։ Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի Ֆեյսբուքի էջում: «Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, այնուամենայնիվ ակնհայտորեն ձևական…
Կարդալ ավելինԿարեւոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը իրենց տներ. Եվրախորհրդարանում ԼՂ հարցով համաժողով է անցկացվել
Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները եւ Եվրամիությունը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել եւ հյուրընկալել է կիպրացի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Կոստաս Մավրիդեսը՝ համագործակցելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի եւ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ։ Համաժողովին մասնակցում էին հայտնի միջազգային փորձագետներ, ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններից պատգամավորներ։ Հայտնում է «Արմենպրես»-ը: Համաժողովը նվիրված էր 2020 թվականի պատերազմից ի վեր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝միջազգային եւ մարդու իրավունքների, ինչպես նաև միջնորդության մեջ ներգրավված միջազգային հիմնական դերակատարների արձագանքի տեսանկյունից։ Համաժողովի ընթացքում…
Կարդալ ավելինՀնդկաստանից ավելի քան 60 հազ․ քաղաքացի է եկել. Ինչո՞վ են զբաղվում հնդիկներն ու ռուսները Հայաստանում
Հնդկաստանից Հայաստան է եկել ավելի քան 60 հազ․ քաղաքացի, և եթե Նյու Դելի-Երևան ուղիղ չվերթ բացվի, հնդիկ այցելուների թիվը կտրուկ կավելանա։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Նա պարզաբանել է, որ մարդիկ գալիս են Հնդկաստանի այն շրջաններից, որտեղ չեն կարողանում աշխատանք գտնել կամ շատ փոքր աշխատավարձ են ստանում՝ ամսական 25-ից 100 դոլար։ «Իսկ Հայաստանում մի քանի անգամ ավելի շատ են վաստակում, և քանի որ շատ համեստ են…
Կարդալ ավելինՀայաստանն այլեւս օգտագործված սպառազինություն չի ունենալու. Անդրանիկ Քոչարյան
Մեր սպառազինության կառուցվածքը դիվերսիֆիկացվում է: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով բանակի սպառազինության մասին: «Այսինքն մեկ աղբյուրի վրա այլեւս մենք ճանապարհ չունենք անցնելու: Մենք փնտրում ենք թե΄ բարեկամներ, թե΄ սպառազինությունը, որը հենց բանակի արդիականացման հիմքը նաեւ կլինի: Պատահական չէ, որ երբ պաշտպանության նախարարը գնում է Ֆրանսիա կամ Հնդկաստան ազգովի նայոում ենք, թե այդ երկրները ինչ սպառազինություն ունեն եւ ինչ կարելի է բերել: Երբ որ…
Կարդալ ավելինՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է ԱՄՆ-ի համար առաջնահերթություն մնալ. պետքարտուղարություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն մնալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջին փոխներկայացուցիչ Վեդանտ Պատելը։ Նա նշել է, որ Պետդեպարտամենտը կշարունակի զբաղվել այս խնդրով։ «Այս երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն մնալ մեզ համար՝ պետքարտուղար Բլինկենի համար», – ասել է դիվանագետը։
Կարդալ ավելինԿոտայքի մարզում իրականացվող աշխատանքների ծավալներն աննախադեպ են՝ փաստում են խորհրդարանում ներկայացված թվերը
Կոտայքի մարզպետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է մի շարք ճանապարհների հիմնանորոգման, տեխնիկական, հեղինակային հսկողության և նախագծերի պատրաստման ու փորձաքննության ծառայությունների ֆինանսավորման վերաբերյալ որոշում: Պետական բյուջեից ֆինանսավորումը 3 մլրդ. 463 մլն.987 հազ. 300 դրամ է: Նորոգվող ճանապարհների երկարությունը 53,5 կմ է: Կոտայքի մարզում փաթեթում ընդգրկված ճանապարհներն են. Հիմնանորոգման աշխատանքներ՝ Հ7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան համայնքում գտնվող 2,6 կմ հատվածի հիմնանորոգում: Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին: Հիշեցնեմ, որ սա…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 7-ին, կազմել է 402.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.04 դրամ (նվազել է 2.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 495.11 դրամ (նվազել է 4.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 406-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-431 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելին