Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի է ունենում ռուս սահմանապահների դուրսբերման արարողությունը։ Օգոստոսի 1-ից ռուս սահմանապահներն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ներկա չեն լինի։ Հիշեցնենք, որ դուրսբերման նախաձեռնությունը հայկական կողմինն է։ 2024 թվականի մարտի 6-ին Հայաստանը պաշտոնական նամակ է հղել Ռուսաստանին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, նույն օրը ճեպազրույցում դրա մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հարցը աշխատանքային բնույթի է, այլ ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական»,- մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է…
Կարդալ ավելինԴոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 31-ին, կազմել է 388.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.43 դրամ (նվազել է 0.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 498.36 դրամ (նվազել է 0.86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.50 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-417 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԹուրքիայի արտահանումը Ռուսաստան գրեթե 30%-ով անկում է ապրել՝ վճարումներին առնչվող խնդիրների պատճառով
Ռուսաստանից վճարումներ ընդունող թուրքական բանկերի դեմ ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների սպառնալիքը ռուս-թուրքական առևտրին լուրջ հարված է հասցրել։ 2024 թվականի հունվարից մինչև հունիս ներառյալ Թուրքիայից Ռուսաստան ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով կրճատվել է 28,3%-ով՝ հասնելով 4,16 միլիարդ դոլարի, մասնավորապես, հունիսին նախորդ տարվա նույն ամսվա 956 միլիոն դոլարի համեմատ այդ ցուցանիշը նվազել է գրեթե 30%-ով՝ հասնելով մինչև 670 միլիոն դոլարի: Ըստ РБК-ի՝ դրա մասին վկայում են թուրքական TurkStat վիճակագրական գործակալության տվյալները։ Թուրքիան կրճատել է նաև Ռուսաստանից ապրանքների ներմուծումը։ Ցուցանիշի…
Կարդալ ավելինԷրդողանի կուսակցությանն ամենացածր աջակցությունն է վայելում 2002 թվականին իշխանության գալուց ի վեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP) հանրային աջակցությունը հասել է ամենացածր մակարդակին՝ 2002 թվականին կուսակցության իշխանության գալուց ի վեր։ Դրա մասին են վկայում Անկարայում տեղակայված MetroPOLL Research ընկերության հարցումների արդյունքները։ MetroPOLL «Թուրքիայի զարկերակ» հետազոտության արդյունքները ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսների կտրվածքով հայտնել է ընկերության սեփականատեր, պրոֆեսոր Օզեր Սենկարը։ Արդյունքները ցույց են տվել, որ ԱԶԿ-ին ընտրողների աջակցությունը ապրիլից հուլիս 20,6%-ից անկում է ապրել, հասնելով մինչև 18,1%-ի: Չկողմնորոշված ընտրողների հաշվին այն կազմում…
Կարդալ ավելինԵղանակի կանխատեսում օգոստոս ամսվա համար
Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15… 16.7°C է, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` 25…26°C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41…43,7°C (43,7°C – 2011թ. Մեղրի): Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է 30°C-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում…
Կարդալ ավելինԻսրայելը պատրաստվում է Հեզբոլլահի պատասխանին
Բեյրութում «Հեզբոլլահի» առաջնորդներից Ֆուադ Շուքրի սպանությունից հետո Իսրայելի հյուսիսային շրջանում ռազմական գործողությունների հնարավոր ակտիվացման հետ կապված՝ Վերին և Արևմտյան Գալիլեայի սահմանային գոտում զգոնության մակարդակը զգալիորեն բարձրացել է։ Ինչպես հայտնում է Вести Израиля-ն, հրահանգներ են տրվել նվազեցնել տարհանման գոտում ցանկացած ակտիվություն, այդ թվում՝ շինարարական աշխատանքները, և հրաժարվել կրիտիկական կարևորներից բացի այլ գործունեություն իրականացնելուց։ Իսրայելի պաշտպանության բանակը նաև արգելել է ֆերմերներին մոտենալ Լիբանանի հետ սահմանի մոտ գտնվող պլանտացիաներին և դաշտերին: Մինչդեռ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ասել է, որ…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանը անդրադարձել է ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից հեռանալուն
Այսօր ժամը 14:00-ից Զվարթնոց միջազգային օդանավակայանում անձնագրային վերահսկողությունն այլևս չի իրականացվում ռուս սահմանապահների կողմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ռուս սահմանապահների՝ Զվարթնոց օդանավակայանից հեռանալուն: «Հայ սահմանապահներին մաղթում եմ բարի և անվտանգ ծառայություն»,- գրել է նա։
Կարդալ ավելինԻրանի գերագույն առաջնորդը հրահանգել է ուղիղ հարձակում իրականացնել Իսրայելի վրա. The New York Times
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով հրամանի մասին տեղեկացված իրանցի երեք պաշտոնյաների։ Իրանցի զինվորականները դիտարկում են Թել Ավիվի և Հայֆայի տարածքում ռազմական օբյեկտների վրա համատեղ անօդաչու թռչող սարքի և հրթիռային հարձակման հնարավորությունը, սակայն կփորձեն խուսափել քաղաքացիական օբյեկտների թիրախավորումից, հայտարարել են Իրանի պաշտոնյաները: Նրանք ասում են, որ դիտարկվող տարբերակներից մեկը համակարգված հարձակումն է Իրանից…
Կարդալ ավելինԱմիօ Easy բիզնես վարկատեսակ. Ձեր բիզնեսի աճի արագ ուղին
Բիզնեսի համար վարկ ստանալն այսքան հեշտ երբեք չի եղել: Ամիօն հայտարարում է բիզնեսի ֆինանսավորման արագ և աննախադեպ առաջարկի մեկնարկի մասին: Ներկայացնում ենք բանկի նոր՝ Ամիօ Easy բիզնես վարկատեսակը, որը մտածված է Ձեր բիզնեսի զարգացումը պարզ և արագ իրականացնելու համար: Ինչու՞ ընտրել Ամիօ Easy բիզնես վարկը. տրամադրվում է դրամով, եվրոյով և դոլարով վարկի արագ հաստատում, քանի որ ժամանակն էական նշանակություն ունի բիզնեսում ճկուն պայմաններ և մրցակցային տոկոսադրույքներ վարկը տրամադրելիս ֆինանսական վերլուծության կարիք չկա Ամիօ Easy բիզնես…
Կարդալ ավելին44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն 90 տոկոսով պատրաստ է. Անդրանիկ Քոչարյան
Փակ հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ քննարկումներ ու երկրի անվտանգությունն ամրապնդող օրենսդրական նախագծեր. անցնող նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է վերոնշյալ ուղղություններով: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ավարտական փուլի է բերվում: «Կարելի է ասել՝ զեկույցն 90 տոկոսով ավարտված վիճակում է: Դա նշանակում է մեծ ծավալի աշխատանք, որովհետև 1,5 տարի մենք աշխատեցինք, եւ դրա զգալի մասը տվյալ նստաշրջանի աշխատանքի…
Կարդալ ավելին