«ԿՈՐՈՎԿԱ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻՆ

«ԿՈՐՈՎԿԱ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՆՈՐՄԵՐԻՆ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ինչպես տեղեկացրել ենք, ամառային սեզոնին ընդառաջ վերահսկողություն է սկսել պաղպաղակի շուկայում: Ձեզ ներկայացվել են հայրենական արտադրության պաղպաղակների վերաբերյալ վերահսկողական միջոցառումները՝ նշելով, որ ստուգվելու են նաև ներմուծված պաղպաղակները:   ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները դիտարկում են իրականացրել պաղպաղակ ներմուծող «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում և, լաբորատոր փորձաքննության ներկայացնելու համար, կատարվել է հսկիչ գնում 16․06․2025թ. ներմուծված մի շարք պաղպաղակներից (ապրանքանիշը՝ «Կորովկա»):   Ըստ հետազոտության արդյունքների՝ ներկայացված նմուշներից միայն մեկը` Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում (արտադրված 07․03․2025թ,…

Կարդալ ավելին

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույց

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հունիսի 26-ի N 1008-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն N 2) հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:    

Կարդալ ավելին

Միջազգային փոխանցումներ և բացառիկ մրցանակներ

Միջազգային փոխանցումներ և բացառիկ մրցանակներ

Այսօր միջազգային փոխանցումն իրականացվում է մի քանի րոպեի ընթացքում։ Բայց երբևէ մտածե՞լ ես, թե ինչպես է սկսվել պատմության առաջին փոխանցումը։ Լոնդոն, 1872թ․ Western Union-ը մեկնարկեց աշխարհի առաջին էլեկտրոնային փոխանցումը՝ հեռագրով։ Դա պարզապես փոխանցում չէր. այն միացրեց մարդկանց, ընտանիքներ ու մայրցամաքներ՝ փոխելով ֆինանսական աշխարհի ընթացքը։ Այդ օրվանից սկսած՝ փոխանցումը դարձավ առանց սահմանների՝ վերածվելով աջակցության, սիրո, վստահության ու զարգացման։ Ամիօ բանկը միավորում է քեզ ու աշխարհը՝ միջազգային փոխանցումները դարձնելով ավելի արագ, շահավետ, ապահով ու հասանելի։ Երբ Amio…

Կարդալ ավելին

«Հայ արվեստը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945)» գիտաժողովը՝ ՀՀ ԳԱԱ-ում

«Հայ արվեստը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945)» գիտաժողովը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի հունիսի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Հայ արվեստը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945)» թեմայով գիտաժողովը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի 80-ամյա հոբելյանին: Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը (Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Հայաստանում): Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին հայ արվեստի ընդհանուր համայնապատկերը։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Նա շեշտեց…

Կարդալ ավելին

Երթևեկության փոփոխություն . համայնքապետարանը տեղեկացնում է.

Երթևեկության փոփոխություն .  համայնքապետարանը տեղեկացնում է.

 Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ.18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թումանյան փողոցների խաչմերուկը:  

Կարդալ ավելին

Հավելյալ հատկացում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացմանը

Հավելյալ հատկացում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացմանը

   Կառավարությունը 1 մլրդ 498 հազար ՀՀ դրամ լրացուցիչ միջոցներ է հատկացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացմանը՝ վերաբաշխում կատարելով 2025 թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից։ Ըստ այդմ՝ 496,4 մլն դրամ կհատկացվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրացուցիչ պահպանման ծախսերի, 940,5 մլն դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրերի շրջանակում նախատեսված աշխատանքների ընթացքի ապահովմանը։ Մասնավորապես՝ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով ավելացվում են Արագածոտնի…

Կարդալ ավելին

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։ Նոր կարգով սահմանվում է՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ կարգով նախատեսվում է նաև ՀՀ կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների և տնտեսումների մի մասն ուղղել դպրոցներում…

Կարդալ ավելին

Կենտրոնական բանկում կայացել է ֆինանսական գործարքները կարգավորող ստանդարտ պայմանագրի ներդրմանը նվիրված հանդիպում

Կենտրոնական բանկում կայացել է ֆինանսական գործարքները կարգավորող ստանդարտ պայմանագրի ներդրմանը նվիրված հանդիպում

  Կենտրոնական բանկում հունիսի 12-ին կայացել է ֆինանսական գործարքները կարգավորող ստանդարտ պայմանագրի ներդրմանը նվիրված հանդիպում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ), «Անդերսեն լիգըլ» ընկերության և  ֆինանսական շուկայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կենտրոնական բանկը ՎԶԵԲ-ի տեխնիկական աջակցության և Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ նախատեսում է ներդնել հայկական իրավունքով կարգավորվող և միջազգային ստանդարտներին համահունչ պայմանագիր, որը կարող է կիրառվել ռեպո, ածանցյալ և արժեթղթերի փոխառության գործարքների համար։ Պայմանագրի ներդրումը կարող է բարձրացնել տեղական շուկայի մասնակիցների վստահությունը Հայաստանի ֆինանսական շուկաների նկատմամբ։ Ստանդարտ…

Կարդալ ավելին

Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը

Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել  մամուլի ասուլիս՝ նվիրված փառատոնի այս տարվա ծրագրերին և սպասվող միջոցառումներին։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը, Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային…

Կարդալ ավելին

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը:   Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:   Եզրափակիչ փուլին կմասնակցեն Հայ-չինական բարեկամության դպրոցի (Երևան), Ագարակի միջնակարգ դպրոցի (Արագածոտն),…

Կարդալ ավելին
1 122 123 124 125 126 827