Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում Քարվաճառի Դադիվանքի հայկական տաճարը յուրացնելու փորձերը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, «ալբանա-ուդիական կրոնական համայնքի անդամներն այցելել են վանք, կրոնական ծես կատարել տաճարում, աղոթքներ կարդացել եւ մոմեր վառել»: Այցելությունը տեղի է ունեցել Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի շրջանակներում: Ադրբեջանի իշխանությունները փորձում են հայկական հինավուրց Դադիվանքը որպես «ալբանական» ներկայացնել՝ գործելով «ինչը չի կարելի քանդել, պետք է յուրացնել» սխեմայով։
Կարդալ ավելինԱպրենք հանուն նոր հաղթանակների. Ռոբերտ Քոչարյան
Փառաբանենք պատմական հաղթանակները, ապրենք հանուն նոր հաղթանակների Շնորհավոր Մայիսի 9»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Կարդալ ավելինՄայիսի 9․ Այսօր նշվում է Մեծ հաղթանակի 77-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման տարեդարձը
Հայ ժողովուրդը 2022թ. մայիսի 9-ին առանձնահատուկ խոնարհումով է նշում Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 77-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, Հայրենական պատերազմի վետերաններին, որոնք ապրում են մեր կողքին, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսներին, որոնք կյանքը տվեցին Արցախի ու Շուշիի պաշտպանության համար, սակայն Շուշին կրկին հայտնվեց ադրբեջանական օկուպացիայի մեջ։ Հայաստանում մայիսի 9-ին նախատեսված են մի շարք միջոցառումներ։…
Կարդալ ավելինՌուսաստանում կոնյակի արտադրության ոլորտում կարող են լուրջ խնդիրներ ի հայտ գալ
«Սոյուզկոնյակի» նախագահ Դմիտրի Չերնեւը հայտնել է, որ Ռուսաստանում կարող են խնդիրներ ի հայտ գալ՝ կապված կոնյակի արտադրության հետ, քանի որ արդեն ներկրվող դիստիլյատի դեֆիցիտ է նկատվում: Նրա խոսքով՝ դեռեւս բարդ է այդ դեֆիցիտը բնութագրել թվերով: «Ռուսական կոնյակները 70 տոկոսով պատրաստված են ներկրվող հումքից՝ կոնյակի դիստիլյատներից, որոնք բերվում են արտասահմանից»,- մեկնաբանել է Չերնեւը Газете.ру-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ այդ արտադրանքը հիմնականում ներմուծվում է Ֆրանսիայից, Իսպանիայից, ինչպես նաեւ Հայաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից: Եվրոպայից այժմ դադարեցվել է ներկրումը:Միեւնույն ժամանակ…
Կարդալ ավելինԳերու ծնող ներկայացած «Ախուրյանցի անոն» երբեք զավակ չունեցած բնորդուհի է. Yerevan.Today
Yerevan.Today-ը գրում է. «Այսօր ընդդիմությանը Գյումրի գնալու ճանապարհին խոչընդոտել փորձող ամենաակտիվ կինը, պարզվում է, ո՛չ գերու ծնող է, ո՛չ զոհված զինծառայող որդի ունի եւ ընդհանրապես, երբեք զավակ չի ունեցել։ Ախուրյանցիներն ապշած են իրենց համագյուղացի բնորդուհի «ախուրյանցին Անոյի» վարքից։ Yerevan.Today -ին դիմած տեղի բնակիչների խոսքով` ախուրյանցին հայտնի Անոն ինչ-որ մեկի հրահանգով եկել ու գերու մայր էր խաղում։ «Ո՞վ չգիտի Անոյին։ Մեկ աղանդավոր էր, գնաց-հրաժարվեց, իբր Եկեղեցի մտավ, որ դարձի գար, էն էլ Աջապահյանը վռնդեց, կեղծ հավատացյալի գլխաշորով պիտի…
Կարդալ ավելինՄայիսի 9-ին` 17:00-ին, համազգային հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում
Վաղը` մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման օրը, համազգային հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում: «Մայիսի 9-ին, 17:00-ին արի´ Ֆրանսիայի հրապարակ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։Մայիսի 9-ին, 17:00-ին արի´ Ֆրանսիայի հրապարակ
Կարդալ ավելինՄայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ հանուն Հայրենիքի զոհվածների
Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների: Այս մասին հատնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Խնդրում ենք բոլորին, անկախ գտնվելու վայրից, հոտնկայս հարգանքի տուրք մատուցել:
Կարդալ ավելին«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՏԵՐՍ, ՓԱՍՏՈՐԵՆ ԻՆՁ 7 ՏԱՐՎԱ ԱՂՈԹՔ ԷՐ ՊԵՏՔ, ՈՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ»Լիանա Անթառանյանը Սոս Ջանիբեկյանի միջադեպի հետ կապված
Դերասան Սոս Ջանիբեկյանն իր Ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաեւ կիսվել է իր հետ տեղի ունեցած նոր միջադեպի մանրամասներով։ «․․․ էյֆորիայից առաջացած ամենաթողության զգացումի հետեւանք ա, նման սխալ դրվագներ եղել են գործընկերներիս հանդեպ 2018-ի հեղափոխության օրերին, երեւի կարմաայական եկած ինձ հասանելիք դասն էր: Կյանքի դասերը, երբեք չեն ուշանում», – գրել է դերասանը: Նրա պատմելով կրկին հանդիպել է ցուցարարների, որոնք մեքենայի միջից հայհոյել են նրան․ «Բայց երեկ կրկին հանդիպեցի…
Կարդալ ավելինԹուրք հայտնի հոգեւորականը կոչ է արել «ոչնչացնել» քրդական կուսակցությունն ու քաղաքացիությունից զրկել նրա աջակիցներին
Թուրք հայտնի կառավարամետ հոգեւորական Ահմեթ Մահմութ Ունլյուն դատապարտել է Ժողովուրդների դեմոկրատական ընդդիմադիր քրդամետ կուսակցության (HDP) կողմնակիցներին՝ կոչ անելով զրկել նրանց թուրքական քաղաքացիությունից, փոխանցում է Ahval-ը: Ուրբաթ YouTube-ի իր ալիքում հրապարակած տեսանյութում բարկացած հոգեւորականը, որը հայտնի է նաեւ որպես Քյուբբելի Ահմեթ Խոչա, կոչ է արել «ոչնչացնել» Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը խորհրդարանի մեծությամբ երրորդ կուսակցությունն է, ինչպես նաեւ կոչ է արել աստծուն «անիծել» այդ խմբավորմանը եւ թույլ չտալ նրանց հաղթահարել խորհրդարանական անցողիկ շեմը հաջորդ ընտրություններին: «Եթե դուք…
Կարդալ ավելինԱՄՆ դոլարը Հայաստանում նորից սկսել է ամրապնդվե՞լ
Ռուսաստանում ԱՄՆ դոլարի արագ ամրապնդման բուն պատճառը բոլորին է հայտնի՝ փետրվարի 24-ին սկսված «ռազմական օպերացիան» Ուկրաինայում։ Հետաքրքիր է, որ նախօրեին (փետրվարի 23) ռուսական արտարժույթի շուկան արդեն արձագանքել էր առաջիկա իրադարձություններին՝ դոլարի փոխարժեքը 76,77 ռուբլուց բարրացել էր մինչեւ 81,42 ռուբլի։ Հետո սկսվեց ԱՄՆ դոլարի արագ աճը, որին հաջորդեց նրա ոչ պակաս արագ անկումը։ Հետեւյալ գրաֆիկում ներկայացված է այս համաշխարհային արժույթի փոխարժեքի դինամիկան Ռուսաստանում, ինչպես նաեւ Հայաստանում, ըստ օրերի՝ հունվարի սկզբից մինչեւ մայիսի 7-ը ներառյալ։ Ինչպես երեւում…
Կարդալ ավելին