Անահիտ Մանասյանն ու պաշտպանի ներկայացուցիչները այցելել են գերությունից վերադարձած անձանց

Անահիտ Մանասյանն ու պաշտպանի ներկայացուցիչները այցելել են գերությունից վերադարձած անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Պաշտպանի ներկայացուցիչները դեկտեմբերի 14֊ին և 15-ին այցելել են գերությունից վերադարձած անձանց: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:

Կարդալ ավելին

Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանի գործերին ցանկացած միջամտություն խստորեն կկասեցվի

Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանի գործերին ցանկացած միջամտություն խստորեն կկասեցվի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ ցանկացած միջամտություն Ռուսաստանի գործերին խստորեն կկասեցվի։ Այս մասին նա ասել է դեկտեմբերի 15-ին Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հայտնում է «Известия»-ն։ «Մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդի ազատությունը, նրա ինքնիշխանությունը և ապագան ընտրելու իրավունքը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։ Պուտինը նշել է, որ միայն Ռուսաստանի ժողովուրդն է երկրում իշխանության միակ աղբյուրը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ընտրություններում քվեարկությունը պետք է տեղի ունենա թափանցիկ, օրինական և ազնիվ, ժողովրդավարական…

Կարդալ ավելին

Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային

Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում հետևյալ գրառումն է կատարել ԵՄ խորհրդի որոշման վերաբերյալ։ «Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին և երեք երկրների ժողովուրդներին՝ Եվրոպական խորհրդի կողմից ընդունված կարևոր որոշումների կապակցությամբ: Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի, նրանց համար, ովքեր կիսում են ժողովրդավարական սկզբունքները»։ Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհել, իսկ Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսել:

Կարդալ ավելին

Արեւմուտքի գլխավոր մտահղացումը ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի համագործակցության խափանումն է. Լավրով

Արեւմուտքի գլխավոր մտահղացումը ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի համագործակցության խափանումն է. Լավրով

Արեւմուտքի գլխավոր մտահղացումը ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի համագործակցության խափանումն է։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Դաշնության խորհրդում, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Արեւմուտքի ամենագլխավոր մտահոգությունը եւ հակառուսական էներգիան կենտրոնացած են հետխորհրդային տարածքում։ Նրանց առաջնահերթությունը Խորհրդային Միության նախկին հանրապետությունների միջեւ կապերը խզելն է, այդ ժողովրդատնտեսական համալիրն ավերելը, իրավապահ համակարգը, ընդհանուր անվտանգության համակարգն ավերելը»,- ասել է նա։ Լավրովի խոսքով՝ «արեւմտյան ինստիտուտները, ոչ կառավարական կառույցները, հանուն դեմոկրատիայի ամեն տեսակ ֆոնդերը Միջազգային զարգացման…

Կարդալ ավելին

32 գերիները արդեն Հայաստանում են. Փաշինյանը հրապարակել է նրանց անունները

32 գերիները արդեն Հայաստանում են. Փաշինյանը հրապարակել է նրանց անունները

2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ: Մեր վերադարձած եղբայրների անվանացանկը հետեւյալն է. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի Ավագյան Սերոբ Սուրենի – Շիրակ, Զույգաղբյուր Ավագյան Տիգրան Մանուկի – Շիրակ, Գյումրի Ավետիսյան Վաղարշակ Աշոտի – Շիրակ, Զույգաղբյուր Արամյան Կարեն Արմենի – Շիրակ,…

Կարդալ ավելին

Իսրայելցի զինվորները ձերբակալել և բռնության են ենթարկել Կարմիր մահիկի աշխատակցին

Իսրայելցի զինվորները ձերբակալել և բռնության են ենթարկել Կարմիր մահիկի աշխատակցին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բողոքել է Իսրայելի կողմից Գազայի հատվածում բժշկական օգնության ավտոշարասյան ձերբակալությունից՝ հայտարարելով, որ մեկ հիվանդ մահացել է տարհանման ժամանակ, այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները ձերբակալել և բռնության են ենթարկել Կարմիր մահիկի աշխատակցին: ԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ ԱՀԿ-ի գլխավորած առաքելությունը՝ հիվանդներին Գազայի հյուսիսում գտնվող վերջին մասամբ գործող հիվանդանոցից տարհանելու համար, երկու ուղղություններով կանգնեցվել է իսրայելցիների կողմից: 19 ծանր վիրավոր հիվանդներից մեկը, ում փորձել են փրկել, ճանապարհին մահացել է…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կազմել է 404.12  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.53 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.52 դրամ (նվազել է 0.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505.80 դրամ (նվազել է 1.63 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.49 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 400-403.50 դրամով, վաճառվում է 406-408.50 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-433 դրամով,…

Կարդալ ավելին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը աշխարհում կատարվող փոփոխություններն անվանել է պլանետար մասշտաբի փոփոխություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը աշխարհում կատարվող փոփոխություններն անվանել է պլանետար մասշտաբի փոփոխություններ

Հավաքական անվտանգության պայմանագի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն անվանել է պլանետար մասշտաբի փոփոխություններ։ «Այսօրվա աշխարհը մասշտաբային, համամոլորակային փոփոխությունների է ենթարկվում, երբ փոխվում է աշխարհակարգը։ Չափազանց կարեւոր է, որպեսզի այդ փոփոխությունները ճանապարհ բացեն համաշխարհային հանրության էվոլյուցիայի համար՝ կայուն զարգացման սկզբունքների հիման վրա»,- նշվել է նրա ողջույնի խոսքում՝ ուղղված «Կայուն զարգացում. գլոբալ մարտահրավերներ եւ ազգային շահեր» համաժողովի մասնակիցներին, որը տեղի է ունենում «Ռոսիա» ցուցահանդեսում։ «Քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ ցանկացած այլ կայունության անկյունաքարը…

Կարդալ ավելին

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանը

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանը

Մահացել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանը: Նա 79 տարեկան էր։ Արարքցյանը ծնվել է 1944թ. սեպտեմբերի 16-ին Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ էր: 1968-71-ին աշխատել է ԳԱԱ հաշվողական կենտրոնում, 1971-75-ին՝ մաթեմատիկայի, 1975-77-ին՝ գիտատեխնիկական տեղեկատվության ինստիտուտներում։ 1977-90-ին Արարքցյանը եղել է ԵՊՀ-ում դոցենտ, կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ: Բաբկեն Արարքցյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի…

Կարդալ ավելին

Իսրայելը եւ ԱՄՆ-ն տարակարծիք են հետպատերազմյան Գազայի ճակատագրի հարցում

Իսրայելը եւ ԱՄՆ-ն տարակարծիք են հետպատերազմյան Գազայի ճակատագրի հարցում

Իսրայելը եւ ԱՄՆ-ն տարակարծիք են հետպատերազմյան Գազայի ճակատագրի հարցում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացրել է Reuters-ը։ Նրա խոսքով՝ Իսրայելն օգտվում է ԱՄՆ աջակցությունից ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու եւ պատանդներին վերադարձնելու իր նպատակներում, բայց դաշնակիցները տարակարծիք են, թե ինչ է լինելու Գազայում պատերազմից հետո։ Նեթանյահուն հայտարարել է, որ Գազան «չի լինելու ոչ ՀԱՄԱՍ-ստան, ոչ ՖԱԹՀ-ստան»։ «Ես կցանկանայի պարզաբանել իմ դիրքորոշումը. ես թույլ չեմ տա Իսրայելին կրկնել Օսլոյի սխալը»,- ասել է Նեթանյահուն՝ չնշելով, թե ինչ…

Կարդալ ավելին
1 366 367 368 369 370 654