Կատարի բանկերում Իրանի ռեսուրսների հասանելիության հարցում փոփոխություններ չեն եղել: Ըստ Nournews-ի՝ նախկին համաձայնագիրը մնում է ուժի մեջ։ The Washington Post-ն, իր հերթին, հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Կատարը պայմանավորվել են արգելափակել Իրանի հասանելությունը 6 միլիարդ դոլարին, քանի դեռ չի սկսվել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետաքննությունը:
Կարդալ ավելինԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է կարել՝ «Քիչ առաջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց«Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ Վեհաժողովը ֆիքսում է, որ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ բնակչությունը լքել է իր հայրենիքը ֆիզիկական ոչնչացման վտանգի և Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության պատճառով։ Վեհաժողովը ֆիքսում է, որ առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ։ Վեհաժողովը նշում է, որ էթնիկ…
Կարդալ ավելինԱՄՆ-n Իսրայելի և Եգիպտոսի հետ քննարկում է Գազայի խաղաղ բնակիչների համար անվտանգ միջանցքի գաղափարը
ԱՄՆ-ն Իսրայելի և Եգիպտոսի հետ քննարկում է Գազայի խաղաղ բնակիչների համար անվտանգ միջանցքի գաղափարը, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Մենք կենտրոնացած ենք այս հարցի վրա, և խորհրդակցությունները շարունակվում են», – ասել է Սալիվանը Սպիտակ տանը լրագրողներին: «Բայց դրա մանրամասները քննարկվում են գործող գործակալությունների կողմից, և ես չեմ ուզում հրապարակայնորեն շատ խոսել այս պահին», – ասel 1 Սալիվանը: «Մենք միտումնավոր չենք հարձակվում խաղաղ բնակչության վրա», – վստահեցրել է Սալիվանը՝ պատասխանելով Գազայի հատվածում քաղաքացիական զոհերի մասին հարցին: «Մենք աշխատում ենք ապահովելու…
Կարդալ ավելինԼարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Կարդալ ավելինԿրեմլը մեկնաբանել է Կադիրովի հայտարարությունը Պաղեստինին աջակցության մասին
Ռուսաստանը հարաբերություններ է պահպանում պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերի հետ, վաղեմի կապեր ունի պաղեստինցիների հետ, բայց կան հարաբերություններ նաեւ Իսրայելի հետ, որտեղ ապրում են մեր շատ հայրենակիցներ։ Այսպես է պատասխանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի՝ Պաղեստինին աջակցելու հայտարարությունը մեկնաբանելոիւ խնդրանքին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք պատմական կապեր ունենք պաղեստինցիների հետ, մենք շարունակում ենք մեր շփումները։ Խոսքը տարբեր, նաեւ բարձրամակարդակ շփումների մասին է։ Բայց մենք հարաբերություններ ունենք նաեւ Իսրայելի հետ։ Մեր շատ հայրենակիցներ…
Կարդալ ավելինՏիգրան Ավինյանը՝ Երևանի 14-րդ քաղաքապետ
Երեւանի ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետի միակ թեկնածու Տիգրան Ավինյանը ընտրվեց Երեւանի քաղաքապետ: Նա անկախ Հայաստանի պատմության ընթացքում Երեւանի 14-րդ քաղաքապետն է: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ քվեարկությանը մասնակցել է ավագանու 65 անդամներից 37-ը, անվավեր քվեաթերթիկ չի եղել: Տիգրան Ավինյանին կողմ է քվեարկել 32, դեմ ավագանու 5 անդամ: «Հիմք ընդունելով ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2 կետի 8-րդ մասը, ղեվարավելով Երեւանի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի որոշմամբ սահմանված հավելվածով հաստատված 106-րդ կետը եւ…
Կարդալ ավելինԴոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են նվազել. ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կազմել է 397.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 6.58 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.93 դրամ (նվազել է 4.51 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.12 դրամ (նվազել է 4.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.99 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 397-400 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 406-411 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԼևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Կարո Փայլանին
Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: «Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը»,- նշել է նա:
Կարդալ ավելինԱլիևը հայտարարել է «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պատմական պայմանների մասին»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարների մասին։ «Հիմք ընդունելով տարածաշրջանային խնդիրները տարածաշրջանի երկրների անմիջական մասնակցությամբ լուծելու սկզբունքը՝ Ադրբեջանը առաջ քաշեց 3+3 համագործակցության ձևաչափը։ «Ներկայումս ստեղծվել են պատմական պայմաններ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար»,- ասվում է Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի 27-րդ նիստի մասնակիցներին ուղղված Ալիեւի ուղերձում: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենում օկուպացված հայկական Շուշի քաղաքում, որտեղից, ինչպես այժմ ամբողջ Լեռնային Ղարաբաղի տարածքից, տեղահանվել է բնիկ հայ բնակչությունը։…
Կարդալ ավելինՀՀ–ն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում
Հայաստանն այսուհետ մշտական դիվանագիտական ներկայություն կունենա Լյուքսեմբուրգում։ Տեղեկությունը X–ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը: «Այսօրվանից Բելգիայում ՀՀ դեսպանության դիվանագետը մշտապես գտնվելու է Լյուքսեմբուրգում», – գրել է նա։ Բադալյանը նշել է, որ Դիվանագետի ներկայությունը կնպաստի երկու երկրների գործընկերության հետագա ընդլայնմանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992թ.հունիսի 11-ին: 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը ՝…
Կարդալ ավելին