Ռուսական Կարմիր խաչն այսօր 15 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Այժմ մարդասիրական օգնությունը բաժանվում է բնակչությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական Կարմիր խաչի նախագահ Պավել Սավչուկը։ «Մարդասիրական օգնությունը բաղկացած է 1000 պարենային փաթեթներից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ձավարեղեն, ալյուր, շոգեխաշած միս և երկար պահպանման ժամկետով այլ ապրանքներ։ Առանձին-առանձին պատրաստել ենք 192 փաթեթներ երեխաների համար, որոնք ներառում են և՛ հիգիենայի պարագաներ, և՛ սնունդ։ Բերել ենք նաև 270 կոմպլեկտ անկողնային սպիտակեղեն և 200 հիգիենայի պարագաներ»,–նշել է…
Կարդալ ավելին«Մենք իրենից մի հատ ունեինք». Սամվել Սարգսյանի մասնակցությամբ ֆիլմերն ու գործընկերների ցավակցական գրառումները մահացել է սիրված դերասանը.
Սեպտեմբերի 11-ին կյանքից հեռացել է հայկական հեռուստաէկրանների ամենակերպարային ու խարիզմատիկ դեմքերից մեկը՝ դերասան Սամվել Սարգսյանը։ Սեպտեմբերի 18-ին նա կբոլորեր 68-ամյակը։ Դերասանը հայ հեռուստադիտողի շրջանում հայտնի է մի շարք գեղարվեստական ֆիլմերում եւ սերիալներում կերտած իր ճակատագրական հերոսներով։ Ճակատագրական էր նաեւ նրա կյանքը։ Իր բազմաթիվ հարցազրույցներում Սամվել Սարգսյանը ցավով էր հիշում Սպիտակի երկրաշարժը, որն իրենից խլեց ամենակարեւորը՝ ընտանիքը՝ կնոջն ու 7-ամյա որդուն։Սարգսյանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից է, օրինակ, «Մեր մանկության տանգոն»։ Տարիներ անց նա հեռուստաէկրաններ վերադարձավ ավելի հասուն…
Կարդալ ավելինՆախկին 6.9 տոկոսի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ. ԿԲ
Մեր կանխատեսումների համաձայն, շատ փոքր չափով վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը նախկինում կանխատեսվող 6.9%-ի փոխարեն այժմ կանխատեսում ենք 7.2% տնտեսական ակտիվության աճ՝ հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների բարձր աճերով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Անդրադառնալով հիփոթեքային շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկերի խնդրին՝ ԿԲ նախագահն ասաց, որ վերջին մեկ ամսում տների գներն աճել են 1.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ հուլիսի համեմատ 8.8 %-ի աճ է գրանցվել: Նա հայտնեց,…
Կարդալ ավելինՂազախստանի ԱԳՆ․ Ղազախստանն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ, գրում է Zakon.kz-ն։ Հայտարարությունը Ղազախստանի ԱԳՆ-ն տեղադրել է իր Telegram-ալիքում․ «Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունը հերթական անգամ վերահաստատում է իր վճռական աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաեւ հանդես է գալիս քաղաքական-դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերի կարգավորման օգտին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան»։
Կարդալ ավելինՊուտինը բացահայտ հայտարարեց, որ Փաշինյանը ստում է․ ՀՀԿ-ում հիշեցրել են, թե ով է հրաժարվել փոխզիջումային տարբերակից
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներն առաջարկում էին միջանկյալ կարգավիճակ տալ Արցախին, Քարվաճառը, Լաչինն ու Արցախը թողնել Հայաստանի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանին հանձնել 5 շրջան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Այսօր Պուտինը բացահայտ հայտարարեց, որ Փաշինյանը ստում է՝ խոսելով այն մասին, որ Արցախը Ադրբեջանին է հանձնվել դեռեւս Ալմա Աթայի հռչակագրով։ Եթե բոլոր նախկին ղեկավարները վաղուց են հանձնել Արցախը, ապա ինչպե՞ս բացատրել Պուտինի հայտարարությունը, որ Քարվաճառը, Լաչինն…
Կարդալ ավելինԱկնկալում ենք, որ Աղդամի երթուղուն զուգահեռ, կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը. Զախարովա
Ռուսական կողմը հետևողական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ռուսական մարդասիրական օգնության հետ։ «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից այս տարվա հուլիսի 25-ին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ առաջ քաշած նախաձեռնությանը համապատասխան, Մոսկվայում, բոլոր շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով, մշակվել է Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեմա։ Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը…
Կարդալ ավելինԱդրբեջանը պատրաստվում է Հայաստանի և ԼՂ-ի դեմ նոր ռազմական ագրեսիայի․ ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ նիստին
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը սեպտեմբերի 12-ին Վիեննայում մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ԱԳ նախարարի տեղակալը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 9 ամիս շարունակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից անվտանգային իրավիճակի լարմանն ուղղված գործողությունների…
Կարդալ ավելինՆախընտրական քարոզարշավի խախտումների մասին 11 ահազանգից 4-ով նախաձեռնվել է քրեական վարույթ. Դատախազություն
Գլխավոր դատախազությունը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի խախտումների վերաբերյալ մամուլում առկա հրապարակումների, ստացված հաղորդումների կամ ահազանգերի 11 դեպքերից 6 հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Նշված 11 դեպքից 4-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 հրապարակում ուղարկվել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: Անդրադառնալով իշխող ուժի Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին 30-40 համայնքային աշխատողներին բերելու մասին տեսանյութին, Դատախազությունից հաղորդեցին, որ այն ուղարկվել…
Կարդալ ավելինԱրցախի նորընտիր նախագահն այցելել է ՊՆ եւ քննարկել ռազմաքաղաքական իրադրությունը
Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն եւ ծառայողական խորհրդակցություն անցկացրել ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձեւավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին եւ կուտակումներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում եւ իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաեւ առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության խնդիրներին»,– ասված է հաղորդագրությունում։
Կարդալ ավելինՌուսական բեռները չեն հասել Արցախ, Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը.
Ասկերան քաղաքով ռուսական բեռները չեն հասել Արցախ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը: Գալստյանն ասաց, որ Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում բեռների՝ Արցախ հասնելու համար, եւ, ըստ խմբակցության ղեկավարի, Ադրբեջանը խախտում է ոչ միայն այդ, այլ նաեւ շատ այլ պայմանավորվածություններ. «Ըստ տելեգրամ ալիքների՝ բեռը Բարդա քաղաքում է այժմ: Այն, որ Ադրբեջանը ամեն կերպ խոչընդոտում է ճգնաժամային այս իրավիճակը հանգուցալուծելուն, դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի հրաժարվել…
Կարդալ ավելին