Ո՞վ կամ ո՞վքեր են հանձնել Արցախը. Արշավիր Ղարամյան

Ո՞վ կամ ո՞վքեր են հանձնել Արցախը. Արշավիր Ղարամյան

Արցախի նախկին ԱԺ նախագահ Արշավիր Ղարամյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞վ կամ ո՞վքեր են հանձնել Արցախը… Հարցը հռետորական է, իսկ պատասխանը՝ ակնհայտ։ Արցախը հանձնել են բոլոր նրանք, որ հանդիսացել են Արցախի անվտանգության երաշխավորը: Անգամ բառախաղը բավարար է հասկանալու, որ անվտանգության ճգնաժամի մեջ մեղավոր է անվտանգության հարցով զբաղվողը, դրա երաշխավորն ու հանձնառուն։ Այնպես որ մեղադրանքային հոշոտումներն անիմաստ են։ Կա Հայաստանի Հանրապետությունը դե-ֆակտո ներկայացնող վարչախումբ, որ 2018 թ․-ին մարդկանց մոլորեցնելու համար Արցախը հայտարարում էր Հայաստանի մաս,…

Կարդալ ավելին

Կարեւորվել է Ազգային ժողով-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության շարունակականությունը

Կարեւորվել է Ազգային ժողով-Միջազգային հանրապետական ինստիտուտ համագործակցության շարունակականությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Ստեֆան Նիքսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը եւ արժեւորել կառույցի կողմից իրականացվող ծրագրերը՝ միտված ԱԺ աշխատակազմի, խորհրդարանական հանձնաժողովների շարունակական վերապատրաստմանն ու աշխատանքային ունակությունների կատարելագործմանը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարեւորել է համագործակցության շարունակականությունը եւ հետագա ծրագրերը քննարկելու պատրաստակամություն հայտնել: Ստեֆան Նիքսը, կարեւորելով ամուր գործակցությունն ու արդյունավետ ծրագրերի իրականացումը, հավաստիացրել…

Կարդալ ավելին

Վաղարշակ Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին

Վաղարշակ Հակոբյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին

Ուրախ եմ փաստել, որ հայ-ղազախական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Մենք կարեւորում ենք երկկողմ համագործակցության խորացումն ու զարգացումը. այս համատեքստում պետք է ակտիվացնել բարեկամական խմբերի փոխայցելությունները. ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Բոլատ Իմանբաեւն իր հերթին գոհունակությամբ է արձանագրել այն փաստը, որ երկկողմ հարաբերությունները գնալով էլ ավելի են ամրապնդվում: Նա նշել…

Կարդալ ավելին

Առաջին անգամ Երևանը բյուջեից 10 մլրդ դրամի սուբսիդիա է ստացել. նախընտրական շրջանում այս քայլը խնդրահարույց է.Իոաննիսյան

Առաջին անգամ Երևանը բյուջեից 10 մլրդ դրամի սուբսիդիա է ստացել. նախընտրական շրջանում այս քայլը խնդրահարույց է.Իոաննիսյան

Մինչեւ քարոզարշավ սկսելը Երեւանի քաղաքապետարանի մեդիա ռեսուրսները ակտիվորեն Տիգրան Ավինյանի փիառն էին անում: Այս մասին  նշել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Խնդիր կա նաեւ նրանում, որ նախկինում գրեթե երբեք Երեւանը չէր ստացել սուբսիդիաներ բյուջեից, դրանք տրվել են միայն մարզերի բնակավայրերին, իսկ այս տարի Երեւանը կառավարությունից 10 մլրդ դրամ է ստացել նախընտրական ժամանակահատվածում: Այստեղ մենք խնդիր ենք տեսնում, որովհետեւ համարում ենք, որ նախընտրական ժամանակահատվածում պետական բյուջեից Երեւանին ֆինանսավորման կտրուկ ավելացումը, ըստ էության, նրա…

Կարդալ ավելին

Ձերբակալել են Գարիկ Գալեյանին

Ձերբակալել են Գարիկ Գալեյանին

44 օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին այսօր ձերբակալել են, գրում է «Հրապարակը»: Նա գտնվում է ձերբակալվածների պահման վայրում: ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է թմրանյութի քրեական գործի շրջանակներում։ «Բայց հատկանշական է, որ այս ձերբակալությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ «Որդիների կանչ» ՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում սատարում է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանին։ Ակնհայտ է դառնում, որ քաղաքական իշխանությունները Գալեյանին որոշեցին ձերբակալել հենց այս հայտարարությունից…

Կարդալ ավելին

Հայաստանի հետ խաղին բաժանելու են Թուրքիայի 32 000 դրոշ, իսկ լուսատախտակին՝ Թուրքիայի 100-ամյակին նվիրված շոու

Հայաստանի հետ խաղին բաժանելու են Թուրքիայի 32 000 դրոշ, իսկ լուսատախտակին՝ Թուրքիայի 100-ամյակին նվիրված շոու

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան  Թուրքիա–Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին ոչ սպորտային վարքով է պատրաստվում։ Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Էսքիշեհիրում Հայաստանի հետ խաղին թուրք երկրպագուներին բաժանելու են ռեկորդային քանակության դրոշ՝ ամբողջ տրիբունալները թուրքական դրոշներով պատելու համար։ Նշվել է նաեւ, որ մարզադաշտում լուսատախտակին ներկայացվելու է Թուրքիայի հանրապետության ստեղծման 100–ամյակին նվիրված շոու։ Նշենք, որ Թուրքիա–Հայաստան խաղն այսօր է՝ սեպտեմբերի 8-ի երեկոյան, ժամը 22:45-ին։ Սահմանին կուտակումներ են, իսկ Փաշինյանի միակ «դարդը» դպրոցում 1 ցնցուղի առկայությունն…

Կարդալ ավելին

Այսօր բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն, որպեսզի անհապաղ և միաժամանակ բացվեն Լաչինը և այլ երթուղիներ. Յուրի Կիմ

Այսօր բոլոր կողմերը պետք է միասին աշխատեն, որպեսզի անհապաղ և միաժամանակ բացվեն Լաչինը և այլ երթուղիներ. Յուրի Կիմ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Կիմը կոչ է արել բոլոր կողմերին միավորվել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար: «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցի ժամանակ մեր լուրջ մտահոգությունն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Այսօր բոլորս կողմերը պետք է միասին աշխատեն, որպեսզի անհապաղ և միաժամանակ բացվեն Լաչինը և այլ երթուղիներ՝ ծայրահեղ անհրաժեշտ մարդասիրական բեռները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար»,- գրել է Յուրի Կիմը։

Կարդալ ավելին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ- ում իր առաքելությունն ավարտող Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի եւ կատարած աշխատանքի համար: ԱԺ փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել հարաբերությունները եւ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել Ռուբեն Ռուբինյանին արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ իր համար մեծ…

Կարդալ ավելին

«Հայփոստի» շենքը կօտարվի «Ռենշինին». այնտեղ Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Ծրագրի արժեքը մոտ 212 մլն դոլար է

«Հայփոստի» շենքը կօտարվի «Ռենշինին». այնտեղ Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Ծրագրի արժեքը մոտ 212 մլն դոլար է

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու հարցին: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Համաշխարհային առևտրի կենտրոնը ակտիվ միջազգային բիզնես համայնք է, հնարավորություն է տալիս տեղական բիզնեսին գտնել միջազգային առևտրի և ներդրումների լավագույն հնարավորությունները: Ասոցիացիան առկա է 100 երկրում, և արդեն մոտ 310 Համաշխարհային առևտրի կենտրոններ կան աշխարհի տարբեր քաղաքներում: «Այն ոչ միայն վստահելի…

Կարդալ ավելին

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17:00-ից, հաղորդում է ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։: Վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ն՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում (հասցե՝ Մոսկովյան 3): Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում. հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին:

Կարդալ ավելին
1 416 417 418 419 420 641