Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպման ժամանակ նույնպես ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` թվային ձևակերպումով։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ վնախագահ Ալեն Սիմոնյանը: «Ալիեւն ասում է՝ ես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ չունեմ: Չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունե՞մ, թե՞ չունեմ, կարծում եմ՝ ունեմ. փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունում ու ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով»,- ասաց նա։ ՀՀ ԱԺ խոսնակը շեշտում է, որ չնայած Ադրբեջանի նման հայտարարությանը`…
Կարդալ ավելինԱլեքսանդրիայում փլուզվել է 13 հարկանի շենք, փլատակների տակ շատ մարդիկ են մնացել. Youm7
Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում 13 հարկանի շենք է փլուզվել Խալիլ Խամադա փողոցում։ Փլատակների տակ շատ մարդիկ են մնացել, տեղեկացրել է Youm7 պարբերականը։ Շենքը գտնվում էր Սիդի Բեշրում, Ալ-Մոնտազա շրջանում։ Շենքի փլուզման հետեւանքով վնասվել են մի քանի ավտոմեքենաներ։ Փլատակների տակ են մնացել տեղի սուպերմարկետի հաճախորդները։ Արտակարգ դեպքի վայր են ժամանել անվտանգության ծառայությունները, քաղաքացիական պաշտպանության ուժերը եւ շտապօգնության մեքենաներ, ինչպես նաեւ Ալեքսանդրիայի նահանգապետ, գեներալ-մայոր Մուհամադ աշ-Շարիֆը։ Փրկարարները փլատակների մաքրման աշխատանք են իրականացնում։ Հայտնի է, որ շենքը օգտագործվել է…
Կարդալ ավելինԱրցախում անցել են խիստ խնայողական ռեժիմի.
Ինչպես արդեն հայտնի է հունիսի 15-ից Ադրբեջանը դադարեցրել է նաև Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումները, բացառությամբ Կարմիր խաչի օգնությանը այն էլ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերջին օրերին 1 տարեկան երախա տեղափոխվեց Երևան վերակերդանացման բաժանմունքից, և այդ իսկ պատճառով Արցախի պետությունն անցել է խիստ խնայողական ռեժիմի բոլոր ուղղություններում, այդ թվում՝ վառելիքի: Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ բենզին և դիզվառելիք տրամադրվում է խիստ անհրաժեշտ դեպքերում՝ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, հիվանդներին բուժհաստատություններ տանելու, շրջաններից գյուղատնտեսական մթերքը կենտրոնացված կարգով շրջկենտրոններ և…
Կարդալ ավելինՊետությունը պայմաններ է ստեղծում, որ օտարերկրյա կազմակերպությունները բույսերի` երկրի համար կարեւոր սորտեր ներկրեն. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
«Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններով առավել ճշգրիտ ու Բույսերի նոր սորտերի միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանվում են Հայաստանում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները: Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ նիստում ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը: Հանձնաժողովում երկրորդ ընթեցմամբ քննարկվել է ««Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ…
Կարդալ ավելին«Վագներ»-ի մարտիկները հեռանում են Ռոստովից
«Վագներ» ՄՌԿ-ի մարտիկները, որոնք հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինի հրամանով գրավել էին Դոնի Ռոստովի կենտրոնը, սկսել են հեռանալ քաղաքից, հայտնում է 161.ru-ն։ Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Պրիգոժինը հայտարարեց, որ ավարտում է «արդարության երթը» դեպի Մոսկվա։ ՌԻԱ Նովոստին հրապարակել է կադրեր Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբից, որում «Վագներ»-ի մարտիկները տանկեր են գործարկում և բեռնում զինամթերք։ Ինչպես հայտնել է վարձկաններից մեկը, «Վագներ» ՄՌԿ-ն նախատեսում է վերադառնալ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դաշտային ճամբար: Ինչպես երեւում…
Կարդալ ավելինՌուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է
Ռուսական ռուբլու փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կտրուկ նվազել է հունիսի 24–ին Դոնի Ռոստովի գրավումից սկսված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված խռովության ֆոնին։ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալով՝ ռուսական ռուբլու փոխարժեքը երեկ՝ հունիսի 23-ին, կազմել էր 4.57 դրամ։ Հունիսի 24–ին Երեւանի փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3․90 դրամով, վաճառվում՝ 4.50։
Կարդալ ավելինԱդրբեջանի գործողությունները հետեւողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների․ ԱԳՆ
Տարածաշրջանում իրական եւ տեւական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար՝ կանխելով ատելության եւ թշնամանքի հետագա դրսեւորումները: Այս մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։ «Այդ խնդիրների թվին, ի թիվս այլոց, պատկանում են ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման համար ամուր իրավական հիմքերի ամրագրումը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի եւ խորհրդային շրջանի ամենավերջին քարտեզների, ինչպես տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավազորության,…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայտնում են ՀՀ կառավարությունից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ: ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:
Կարդալ ավելինԼուկաշենկոն Պրիգոժինին համոզել է կանգ առնել․ «Վագների» մարտիկներին անվտանգության երաշխիքներ են տրամադրվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ ողջ օրը բանակցություններ է վարել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում քիչ առաջ հայտնի դարձավ, որ Պրիգոժինը համաձայնել է կանգնեցնել Ռուսաստանի տարածքում առաջխաղացումը։ Այս մասին գրում է Риа Новости-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։ Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել Վագներ առաջխաղացումը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս պահին կա ՄՌԿ «Վագների» հետ…
Կարդալ ավելինՄահացել է Սերգո Երիցյանը
Երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ում մահացել է Կրթության եւ գիտության նախկին նախարար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը։ Նա 66 տարեկան էր։ Սերգո Երիցյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 11-ին Ալավերդու շրջանի Ճոճկան գյուղում։ 1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական 2010 թվականին ղեկավարել է ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։
Կարդալ ավելին