Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ մոտեցումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա…
Կարդալ ավելինՀայ խորհրդարանականները հետաքրքրվել են սոցիալական ապահովության ոլորտում սինգապուրյան կարգավորումներով
Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը դեկտեմբերի 18-ին հանդիպել են «Սոցիալական արդարության խթանումը. Աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Սինգապուրի պատգամավոր Ռաջ Ջոշուա Թոմասի հետ, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, հատկապես՝ Հայաստան-Սինգապուր բարեկամական խմբերի միջեւ համագործակցության խորացումը: Ռաջ Ջոշուա Թոմասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սինգապուրը եւ Հայաստանն ունեն…
Կարդալ ավելինԹուրքիայի եւ Ադրբեջանի նոր նպատակները Հարավային Կովկասում. ԻՐՆԱ. Սերգեյ Մելքոնյան
Վերջին երեք տարիները զգալի փոփոխություններ են բերել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունում։ Դրանցից ամենակարեւորը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթումն էր։ Ուժեղացել են արտաքին ակտորների դիրքերը, ինչը տեղի է ունեցել ուժային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու Ադրբեջանի փորձերի հետ միաժամանակ, գրել է վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը իրանական ԻՐՆԱ ԶԼՄ-ի համար։ «Չորս տարի անց իսրայելական ներկայությունն ընդլայնվել է Ադրբեջանի կողմից վերահսկվող՝ Իրանին սահմանակից տարածքում։ Իսկ վերջին տարիներին Հնդկաստանը դարձել է զենքի գլխավոր մատակարարը Հայաստանի համար։ Նոր խաղացողների…
Կարդալ ավելինԳազայի հատվածում կապի երկարատեւ անջատման պատճառով ավելացել է սովյալների թիվը. ՄԱԿ
Հեռախոսային եւ ինտերնետ կապի երկարատեւ անջատումը Գազայի հատվածում շաբաթ օրը սրել է աղետալի վիճակը, որտեղ, ՄԱԿ գործակալության տվյալներով, վերջին օրերին կտրուկ ավելացել է սովյալների թիվը, գրել է PA Media-ն։ Կապն անջատվել է հինգշաբթի երեկոյան եւ անհասանելի է շաբաթ առավոտյան, տեղեկացրել է NetBlocks.org-ը։ Դա դժվարացրել է օգնության եւ փրկարար աշխատանքների հասանելիությունը։ ՄԱԿ հումանիտար հարցերի վարչությունը տեղեկացրել է, որ կապը Գազայի հետ «խախտվել» է հարավում հեռահաղորդակցային գծի վնասվելու պատճառով։ Իսրայելական հարձակումը հողին է հավասարեցրել Գազայի հյուսիսային հատվածի…
Կարդալ ավելինԲրյուսել աշխատանքային այցի ընթացքում Միրզոյանն ունեցել է տասից ավելի հանդիպում. ԱԳՆ-ում ամփոփել են նախորդ շաբաթը
ԱԳՆ-ն ամփոփել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային գրաֆիկում նախորդ շաբաթվա այցերն ու հանդիպումները: Դեկտեմբերի 11-12-ը կայացել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Բրյուսել և մասնակցությունը ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը. առանձնահատուկ ձևաչափ հանգամանալից քննարկելու ՀՀ-ԵՄ հեռանկարները և տարածաշրջանային հարցեր։ Տեղի ունեցավ նաև Արևելյան գործընկերության նախարարական հանդիպումը, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը շեշտադրեց ԱլԳ ձևաչափի վերաբերյալ ՀՀ պատկերացումները։ Հատկանշական է, որ դեկտեմբերի 14-ին նախարար Միրզոյանը շնորհավորեց Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային՝ Եվրոպական խորհրդի կողմից…
Կարդալ ավելինԱրևմտյան առաջնորդներից մեկը ազդանշաններ է ուղարկել Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին. Լավրով
Արևմտյան առաջնորդներից մեկը բազմիցս ազդանշաններ է ուղարկել, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել Ուկրաինայի և եվրոպական աղքատության վերաբերյալ։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Московский Комсомолец»-ը։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ «իրավունք չունի անուններ տալու»։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրի շատ հայտնի ղեկավարներից մեկը մի քանի անգամ տարբեր խողովակներով՝ առնվազն երեքով, ազդանշան է ուղարկել, որ հնարավոր կլինի հանդիպել և քննարկել ուկրաինական հակամարտությունը…
Կարդալ ավելինԳյումրիում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովը. ելույթ է ունեցել Փաշինյանը
Դեկտեմբերի 16-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովը: Հայտնում են կուսակցությունից: Քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր։ Կուսակցության Վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:
Կարդալ ավելինԱրա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում
Երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 18.00-ից 20.00 Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:30-ից 13:30 Արամ Խաչատրյան համերգասրահից։ Նշենք, որ երգիչը մահացել էր նախօրեին «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա ԲԿ էր տեղափոխվել սուր, սիրտ-անոթային և շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, գրանցվել է սրտի կանգ:
Կարդալ ավելինՀայաստան կժամանեն տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ. ելույթ կունենա Փաշինյանը
Դեկտեմբերի 18-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աշխատանքի միջազգային համաժողով՝ «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով։Հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան կայցելի Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն։ Համաժողովին կմասնակցեն մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ ու սոցիալական գործընկերներ, որոնք հնարավորություն կունենան քննարկել համաշխարհային, տարածաշրջանային և ազգային աշխատաշուկաների մարտահրավերներն ու հնարավորությունները։ Համաժողովի բանախոսների, պանելային քննարկումների և այլնի մասին տեղեկատվությունը կարող եք գտնել կից ներկայացվող կայքէջում՝ https://speakers.mlsa.am/
Կարդալ ավելինՔննարկվել են 2024-ին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հետ կապված հարցեր
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԱՏՄ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդի անդամ, նախարար Արզիբեկ Կոժոշևին։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է Կոժոշևին և կարևորել ստեղծված հնարավորությունը՝ կուտակված մի շարք հարցեր քննարկելու համար։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցեր։ Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտի քաղաքականության զարգացման, 2024-2026 թթ. տրանսպորտային քաղաքականության «Ճանապարհային քարտեզին» գազի ու էներգետիկայի ընդհանուր շուկային վերաբերող մի շարք հարցեր։ Քննարկվել է նաև 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում…
Կարդալ ավելին