ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 20-ին, կազմել է 402.20 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 439.44 դրամ (աճել է 1.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501.62 դրամ (աճել է 1.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.55 դրամ (աճել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 397-402 դրամով, վաճառվում է 405-406 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 430-437 դրամով,…
Կարդալ ավելինՄԹ-ն շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ փոխգործակցությունը. Լեո Դոքերթին՝ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ ու կարևորել օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական համագործակցությունն ունի մեծ ներուժ և բարձր մակարդակի փոխայցերը կնպաստեն դրա լիարժեք իրացմանը: Լեո Դոքերթին շեշտել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` օրերս Միացյալ թագավորություն…
Կարդալ ավելինԳազայում յուրաքանչյուր տասը րոպեն մեկ երեխա է մահանում, նրանք հակամարտության հիմնական զոհեր են. ԱՀԿ
Գազայում յուրաքանչյուր տասը րոպեն մեկ երեխա է մահանում, սննդի պակասը և ռմբակոծությունները ստիպում են երեխաներին վճարել պատերազմի ամենամեծ գինը, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) X -ի միկրոբլոգում ցանցում: «Ամեն 10 րոպեն մեկ երեխա է մահանում, սնունդն ու ջուրը չեն հերիքում։ Ռմբակոծվում են տներ, դպրոցներ և հիվանդանոցներ։ Գազայում երեխաներն ամենաբարձր գինն են վճարում հակամարտության համար։ Նրանք անվտանգության, ծառայությունների և խաղաղության կարիք ունեն»,- ասվում է հրապարակման մեջ։ Երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն Երեխաների պաշտպանության համաշխարհային…
Կարդալ ավելինԱլիևը Երևանին կոչ է արել չհետաձգել իր պատասխանը՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին
Ադրբեջանը հայկական կողմից պատասխան է սպասում խաղաղության պայմանագրի առաջարկներին, որոնք Բաքուն ներկայացրել է Երևանին ավելի քան երկու ամիս առաջ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևն՝ իր իրաքցի գործընկեր Աբդել Լատիֆ Ռաշիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք Հայաստանից մեր առաջարկներին պատասխան ենք սպասում։ Մենք մի քանի անգամ առաջարկություններ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, բայց հիմա՝ ավելի քան երկու ամիս՝ սեպտեմբերի 11-ից, սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը մեզ պատասխանի։ Ուզում ենք իմանալ…
Կարդալ ավելինՖինլանդիայի իշխանությունները նախատեսում են ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանը. ԶԼՄ-ներ
Ֆինլանդիայի իշխանությունները պլանավորում են չորեքշաբթի գիշերը փակել Ռուսաստանի հետ ամբողջ սահմանը։ Այս մասին հայտնում է Iltalehti թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Հրատարակության համաձայն՝ վարչապետ Պետերի Օրպոյի կառավարությունը երկուշաբթի օրը կարող է որոշել փակել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին մնացած անցակետերը։ Սպասվում է, որ այդ անցակետերը կփակվեն չորեքշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 00:00-ին, փոխանցում է ТАСС-ը։
Կարդալ ավելինՍտորագրվել է «ՀՀ և ԵՄ միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագիրը
Նոյեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից։ Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Կարդալ ավելինԿա որոշակի անհամապատասխանություն ԼՂ-ից ՀՀ մուտք գործած և գումարներ ստացած մարդկանց թվի միջև. Փաշինյան
Կա որոշակի անհամապատասխանություն ԼՂ-ից ՀՀ մուտք գործած և գումարներ ստացած մարդկանց թվի միջև: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 17-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բացատրությունը կարող է լինել՝ այդ արագության մեջ, ենթադրենք, մեքենայի մեջ 5 մարդ է եղել, հաշվառել են 4, այսինքն՝ խնդիր է եղել մարդկանց բաց թողնելու, նրանց առաջնային կարիքները բավարարելու. կարող են լինել մարդիկ, որոնք չեն եղել այդ հոսքի մեջ, ընտանիքի անդամներ են և այլն, իրենք ավելի շուտ են եղել ՀՀ-ում, և իրենք…
Կարդալ ավելինՍԱՏՄ-ն այս տարի ոչնչացրել է գրեթե 7606 տոննա վտանգավոր սննդամթերք
2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ոչնչացվել է 7605456,1 կգ վտանգավոր սննդամթերք։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Երևանում ոչնչացվել է 5284198 կգ հրուշակեղեն, 46786 կգ մսամթերք, 264390 կգ կաթնամթերք, 725 կգ մանկական կեր, 2004744 կգ այլ սննդամթերք։ Կոտայքի մարզում ոչնչացվել է 18 կգ հրուշակեղեն, 21 կգ մսամթերք, 142 կգ կաթնամթերք, 494 կգ այլ սննդամթերք, Արարատի մարզում ոչնչացվել է 3226 կգ կաթնամթերք, 5,5 կգ այլ սննդամթերք։ Շիրակի մարզում ոչնչացվել…
Կարդալ ավելինԱյսուհետ դեղերի փորձաքննությունները կկազմակերպվեն առանց շահույթի նպատակ հետապնդելու. Համապատասխան ՓԲԸ-ն լուծարվում է
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում որոշեց լուծարել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն և ստեղծել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Առողջապահության նախարարությունը դեղերի շրջանառության պետական կարգավորման բնագավառում իրականացնում է դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպում և իրականացում: Սույն լիազորությունը նախարարությունը տարիներ շարունակ իրականացրել է «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: Այս ընկերությունը հետապնդում է…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին, կազմել է 402.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 437.50 դրամ (աճել է 0.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 500.28 դրամ (աճել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.52 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 405-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-435 դրամով,…
Կարդալ ավելին