Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ալագյազ-Արթիկ և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար (տեղ-տեղ առկա է մերկասառույց)։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 30-ի ցերեկը, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +5+7։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2+3, Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -2+1, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +3+5, Սեւանա լճի ավազանում…
Կարդալ ավելինԷրդողանը ՄԱԿ-ում «արմատական վերակազմավորման» կոչ է արել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը ՄԱԿ-ում «արմատական վերակազմավորման» կոչ է արել՝ ասելով, որ «մոտ 200 երկրների ճակատագիրը չի կարող կախված լինել Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից», հաղորդում է Anadolu-ն։ «ՄԱԿ-ը պետք է ամբողջությամբ բարեփոխվի։ Աշխարհը չի կարելի թողնել Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ողորմությանը։ 194 երկրների ճակատագիրը չի կարելի թողնել այս հինգ մշտական անդամներից մեկի ձեռքում կամ ողորմության մեջ»,- ասել է Էրդողանը Ստամբուլում TRT համաշխարհային ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։ Էրդողանը նաև մեջբերել է…
Կարդալ ավելինՀՀ վարչապետը սափրվելուց հետո, սափրեց նաև իր քաղաքական թիմից մի քանի կարկառուն ուժային պաշտոնյանների
Մտահոգ քաղաքացի Արկադի Ալեքյանը, ով մասնագիտությամբ՝ անգլերեն-գերմաներեն լեզուների մասնագետ է և ազատ լրագրող՝ /Զրույց/թերթ և progressarmenia.com-ին է ուղարկել է իր հոդվածը , որը վերաբերվում է վերջին շրջանում շատ քննարկված ՀՀ վարչապետի ելույթին: Մտավորականի տեսակետն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Կառավարության վերջին արտահերթ նիստում Փաշինյանի կոշտ համադրությունն իրավապահ և դատական համակարգի հասցեին բերեց լրջագույն կադրային փոփոխության: Այն, որ Փաշինյանը դժգոհ է արդեն իսկ ազատված ուժային կարկառուն գործիչներից, դա փաստ է: Փաստորեն վարչապետը ձախողել էր իր կադրերի հավաքագրումն…
Կարդալ ավելինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի երկու օր: Մասնավորապես, Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով: Միաժամանակ անհրաժեշտ է Մաշտոցի պողոտայից ձախ շրջադարձ կատարելիս զիջել Մաշտոցի պողոտայի հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև Ամիրյան փողոցից ձախ շրջադարձ կատարելիս անհրաժեշտ է զիջել հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային…
Կարդալ ավելինԿենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է.(Տեսանյութ)
Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների հանդեպ: Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին կետի` կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու,…
Կարդալ ավելինՑե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակի շնորհիվ Արցախից տեղահանված երեխաները ստանում են լավագույն կրթությունը Հայաստանում(Տեսանյութ)
Ցե-Կվադրատ Ամպեգան ուրախ է հայտարարել, որ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հայտարարված կրթաթոշակի ծրագրին կհատկացնի հավելյալ 20 միլիոն ՀՀ դրամ։ Հիշեցնենք, որ ծրագիրը ենթադրում է կրթաթոշակներ Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Կրթաթոշակի համար հատկացված ընդհանուր գումարը 2023թ․ կազմում էր 100 մլն ՀՀ դրամ։ Այս նախաձեռնությամբ անդրադարձ է կատարվել մի ոլորտի, որը ներկայումս չի գտնվում ֆինանսական օգնության այլ ծրագրերի թիրախում: Ծրագրի շրջանակներում առաջին 14 աշակերտները, ովքեր հաղթահարել…
Կարդալ ավելինԿանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն իրականացնելու են փակ, գաղտնի քվեարկություն: Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի…
Կարդալ ավելինԱզնավուրին նվիրված հոբելյանական միջոցառումներն ամբողջ աշխարհում ներկայացնում են նաև հայ կատարողական արվեստը. Դանիել Դանիելյան
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջագայության եզրափակիչ փուլից առաջ հետևել է նվագախմբի փորձին, հետաքրքրվել հոբելյանական համերգային ծրագրով, ստեղծագործական և աշխատանքային այլ մանրամասներով: Հոբելյանական ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: ՀՊՖ տնօրեն Արտյոմ Նաղդյանը նախարարի տեղակալին հանգամանորեն ներկայացրել է ծրագրի վերջին փուլին առնչվող տեղեկությունները: Դանիել Դանիելյանի նշմամբ՝ Շառլ Ազնավուրի անունը շատ պարտավորեցնող է….
Կարդալ ավելինԱդրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին
Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ադրբեջանաբնակ այդ շրջանում ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը։ Ավանդաբար Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում քվեարկում են իշխող ուժի օգտին։ Սակայն, ի տարբերություն ազգային այլ…
Կարդալ ավելին