Չնայած՝ վերջին շրջանում մեր հարևան Իրանում ներքաղաքական ճգնաժամ է, բայց այն մնում է Հայաստանի բնական դաշնակիցն ու տնտեսական գործընկերը: Քանի-որ այս ֆոնին դեռևս Հայաստան են ներկրվում գյուղատնտեսական և բազմաթիվ այլ ապրանքատեսակներ, որոնք շարունակվում են պահանջված մնալ մեր սպառողների և արտադրության համար: Նախորդ տարվա կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի շուրջ զրուցեցինք իրանահայ գործարար ՝ Ալֆրեդ Աբեդի (Ավետյան)-ի հետ, ով երկար տարիներ ապրում և ներդրումներ է կատարում Հայաստանում:Վերջինս փորձում է իր ներդրումներն իրականացնել նաև արդյունաբերության ոլորտում՝ ստեղծելով…
Կարդալ ավելինԱրարատի մարզ
«Սեյսմշին» կազմակերպությունը պարբերաբար վերազինում է սարքավորումները.Տեսանյութ
«Սեյսմշին» կազմակերպությունը պարբերաբար վերազինում է սարքավորումները ժամանակակից պահանջներին համապատասխան Տարին մոտենում է ավարտին և այս համատեքստում անհնար է չանրադառնալ անցնող տարվա համայնքներում իրականցվող շինարարական աշխատանքներին պետական և սեփական միջոցնեով աշխատանքներին: Նախագծերով հաստատաված շինարարական աշխատանքները և նրանց ընթացքին հետևելու ճիշտ ժամանակին նկատառումները տալու և շեղումները շտկելու նպատակով գործում են /տեխնաձոր/ կազամակերպությունները: Շատ կարևոր աշխատանք են իրականցնում երբ գործի գիտակն են և անաչառ են այս կազմակերպությունների մասնագետները , սակայն այս աշխատանքի կարևորևության մասին շատ քիչ է խոսվում կամ…
Կարդալ ավելինՎերին Դվինում խնդիրներն իրենց լուծումն են գտնում միասնական ղեկավարի ջանքերով
Տարեմուտին ընդառաջ «Զրույց» թերթը և «progressarmenia.com» էլեկտրոնային կայքը հերթական մարզային հանդիպումներ է ունենում համայնքներին և նրանց ղեկավարներին , ծանոթանում տարվա կատարած աշխատանքներին , ձեռքբերումներին և բացթողումներին ինչպես նաև առաջիկա ծրագրերին: Արարատի մարզի Վերին Դվինը միակ գյուղական համայնքն է , որը երկար տարիներ ղեկավարում է Լյուդմիլա Պետրովան: Ում ճանաչում են , որպես ամուր կամքի տեր և գործնական կին, ով կարողացել է համայքնը և նրա ազգաբանկչությանը հուզող համայնքային խնդիրներին համապարփակ լուծում տալ և ասորական համայնքը , որպես պատմամշակութային արժեքներով …
Կարդալ ավելինՄեր նպատակը ՔՊ-ին իշխանազրկելն ու իշխանության պատասխանատվությունը ստանձնելն է. ԳՐԻՇԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.
Վաղարշապատ համայնքում նախընտրական քարոզարշավը բուռն կերպով ընթանում է: Իշխանական թեկնածուն վարչական լծակներ է օգտագործում: Տարբեր գերատեսչություններից ու տարբեր համայնքներից քարոզարշավին են մասնակցում, որ տպավորություն թողնեն, թե սատարողները զգալի են: Այդ մասին մեզ փաստեց Էջմիածին քաղաքի բնակիչ: Չկտրվելով թեմայից հիմա փորձենք անրադարձ կատարել նաև «Մայր Հայաստան» ավագանու թիմին: Ինչպես ժողովուրդն է ասում, այս թիմի անդամներից շատերը նախկին համայքնապետ են, իրենց գյուղերում ավելի շատ հարգանք են վայելում ՝ գործերով , քան այն մարդիկ, ովքեր նշանակվել են…
Կարդալ ավելինԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ Է, ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԸՆՏՐԱԽՈՍՏՈՒՄՆԵՐՆ ՕՐ ԱՌԱՋ ԻՐԱԿԱՆԱՑԵԼ՝ ԵՎ ՄԻ ԲԱՆ ԷԼ ԱՆՑԵԼ ԵՆ. ԲՆԱԿԻՉՆԵՐ
Արտաշատ համայնքում վերջին շրջանում համայնքային նշանակության զգալի աշխատանքներ են իրականացվում, որը շարունակվում է հատկապես շինարարության ոլորտում: Համայնքի հավասարաչափ զարգացման շրջանակներում գյուղական բնակավայրերում ըստ կարևորության և անհրաժեշտության 2024-2025 թվականներին իրականացվում են ասֆալտապատման, կառուցապատման, փողոցների բարեկարգման , մաքրման, Արտաշատ լճի և նրա հարակից տարածքի այգու-պուրակ ՝ զբոսանքատեղի կառուցման , Արտաշատ քաղաքի շուրջ 3 նոր պուրակ-այգիների կառուցման, գյուղական և քաղաքի շուրջ 7 մանկապարտեզների կառուցման և մի շարք այլ կարևոր աշխատանքների կատարում:Որոնք հիմնավորում են Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավար ՝…
Կարդալ ավելին«Չեմպիոնական քայլ` Թևանյանը եզրափակչում հրաժարվել է գոտեմարտել հայրենակցի հետ և հաղթանակը շնորհել է Անդրեասյանին».Արտաշատի համայնքապետ
Հերթական մարզական հաղթանակը Արտաշատի տարածաշրջանի մարզասերներին և մեր ըմբշամարտի երկրպագուների համար: Այսօր Արտաշատի համայնքապետ ՝ Կառլեն Մկրտչյանն իր սոցիալական տեղեկատվական հարթակներում բարի և հպարտանալու արժանի գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է ՝ «Ջերմորեն շնորհավորում եմ մեր ուժեղագույն ըմբիշներ Վազգեն Թևանյանին և Արման Անդրեասյանին` Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում փայլուն հանդես գալու համար։ Թևանյանն ու Անդրեասյանը եզրափակչում պետք է գոտեմարտեին միմյանց հետ, սակայն Վազգենը հրաժարվել է մենամարտել հայրենակցի հետ և հաղթանակը շնորհվել է Անդրեասյանին։…
Կարդալ ավելինԵրկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ.
Մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։ Հ.Գ. Դեռևս 2…
Կարդալ ավելինՄարզային կրթօջախի գործունեությունը մշտապես ուղեկցվում է միջոցառումներով
Արարատի պետական քոլեջը շարունակում է իր գործունեությունը հերթական իրադարձությամբ : Վերջերս Արարատի պետական քոլեջի տնօրեն Էլլա Գասպարյանից «Զրույց»-ի թղթակիցը տեղեկանում է , որ կրթօջախի աջակից և բարերար «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան Կրթական Հիմնադրամ» – ի անկախ հանձնախմբի նախագահ Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն Միքայելյանի նախաձեռնությամբ մարտի 22-ին Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ և Հոգեհանգստյան արարողություն` «Անուշավան և Օֆիկ Աբրահամյան կրթական հիմնադրամ» -ի հիմնադիր Անուշավան Աբրահամյանի հոգու խաղաղության համար։…
Կարդալ ավելինՀնաբերդը երկրորդ տունն է դարձել Արցախից տեղահանված Հովսեփավանի գյուղացիների համար. բացառիկ հարցազրույց տեղահանվածների հետ. (ֆոտոշարք)
Արարատի մարզի Հնաբերդ բնակավայրը (համայնք) Արտաշատի տարածաշրջանի փոքր բնակավայրերից է , որն ունի շուրջ 700 բնակիչներ:Սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժի սանձազերծած պատերազմի հետևանքով հազարավոր բռնի տեղահանված արցախցիներ հատեցին Հայաստանի սահմանը, Արտաշատի տարածաշրջանի և պատմական Դվին մայրաքաղաքի շուրջը ծվարած Հնաբերդը հյուրընկալեց հարյուրավոր արցախահայերի: Ինչպես հետագայում պարզ դարձավ տեղահանվածներն իրենց ազատ են զգում այս գյուղում: Համայնքապետն իր անձնական և ընկերական միջոցներով միաժամանակ պետական աջակցության ծրագրերին զուգահեռ անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովել է բռնագաղթածներին: Հարևան գյուղացիները կատակելով ասում են (գյուղը…
Կարդալ ավելինՄասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը բռնի տեղահանված արցախցիների ուժն ու ապավենը. Մանրամասները «Զրույցի» տեսանյութում
Մասիսը հանրապետության խոշորացված այն համայնքն է, որն ընդունել է շուրջ 13 հազար Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների:Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Ադրբեջանի հարձակումից հետո Հայաստանի սահմանը հատած հազարավոր արցախահայերի անհրաժեշտ էր ապահովել տանիքով, սնունդով և կենցաղային այլ անհրաժեշտ միջոցներով՝ Մասիս համայանքի ղեկավարը ձեռնամուխ եղավ այդ գործին և ինչպես արցախցիների հետ մեր հանդիպումից տեղեկացանք , որ նրանց դիմավորել է ինչպես իր ազգաբնակիչներից յուրաքանչյուրին կվերաբերվեր (մեծահոգաբար և սրտացավ): Արցախի Մարտունու շրջանից բռնի տեղահանված Ռաշիդ Բաբայանի խոսքերով՝ իր կնոջ…
Կարդալ ավելին








