«Դիմադրություն» շարժման մասնակիցները ՔՊ-ի գրասենյակի մոտ են, նրանք կարմիր ներկ լցրեցին շենքի մոտ

«Դիմադրություն» շարժման մասնակիցները ՔՊ-ի գրասենյակի մոտ են, նրանք կարմիր ներկ լցրեցին շենքի մոտ

«Դիմադրություն» շարժման մասնակիցները քիչ առաջ երթով հասան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ։ Շարժման մասնակիցները վանկարկում էին «առանց ՔՊ Հայաստան», «Նիկոլ, մարդասպան»։ Շարժման մասնակիցները կարմիր ներկ լցրեցին շենքի մոտ։ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի արյունոտ ձեռքերով վերածվել է քաղաքացիական պատերազմի կուսակցության։ Դուք առաջին իսկ օրվանից մարդկանց բաժանել եք սեւերի եւ սպիտակների, հների եւ նորերի։ Մենք Հայաստանում չունենք մեր ու քո, ունենք միայն հայրենատեր հայեր, որոնք միասնականությամբ վռնդելու են բոլոր թրքահպատակներին»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նշենք, որ…

Կարդալ ավելին

ՊՄՏՀ-ի շրջանակում Պուտինը կհանդիպի Հայաստանի նախագահի հետ

ՊՄՏՀ-ի շրջանակում Պուտինը կհանդիպի Հայաստանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի ու Բսոնիա-Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկի հետ, լրագրողներին ասել է պետության ղեկավարի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը։ «Համաժողովի ընթացքում, արդեն այս լիագումար նիստից հետո, նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա։ Դրանք կլինեն բանակցություններ Տոկաեւի հետ։ Հանդիպումն, ինչպես արդեն ասել եմ, առաջինն է Հայաստանի նախագահ Խաչատուրյանի հետ, նախագահը նաեւ կընդունի սերբ ժողովրդի կողմից Բոսնիա-Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ…

Կարդալ ավելին

Հունիսի 18-ին կնշվի Խոր Վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի դուրս գալու տոնը

Հունիսի 18-ին կնշվի Խոր Վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի դուրս գալու տոնը

Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Խոր Վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքի տոնը հիշատակելու է հունիսի 18-ին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռից հավատացյալների երկրպագության և օրհնության համար Խոր Վիրապ կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները: Ժամը 10:30-ին Խոր Վիրապի վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստան։

Կարդալ ավելին

Այսօր կքննվի Ավետիք Չալաբյանի կալանավորումն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդությունը

Այսօր կքննվի Ավետիք Չալաբյանի կալանավորումն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդությունը

Մայիսի 14-ին կալանավորված հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորումն այլ խափանման միջոցների կիրառմամբ Ավետիք Չալաբյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր` ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ-1 նստավայրում, հասցեն` Նազարբեկյան 40): Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբից NEWS.am-ին հայտնում են, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ…

Կարդալ ավելին

Ես համաձայն չեմ 4,9 տոկոս աճի վերաբերյալ ԿԲ-ի կանխատեսումների հետ. Վահան Քերոբյան

Ես համաձայն չեմ 4,9 տոկոս աճի վերաբերյալ ԿԲ-ի կանխատեսումների հետ. Վահան Քերոբյան

Ես համաձայն չեմ Կենտրոնական բանկի կանխատեսումների հետ, մասնավորապես, ՀՆԱ աճի վերջին կանխատեսման հետ, ըստ որի տնտեսական աճն այս տարի լինելու է 4,9 տոկոս: Այս մասին, այսօր՝ հունսիի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Տնտեսությունը տարվա սկզբից շատ առույգ էր, հունվարին եւ փետրվարի 12 տոկոս տնտեսական աճ է տեղի ունեցել: Բնականաբար, վերջին իրադարձություններն իրենց դրական, թեեւ նաեւ մեծ բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսական գործունեության մեջ, այնպես որ այստեղ ասել, որ տնտեսությունը վերականգնվել…

Կարդալ ավելին

Դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

Դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ղազախստանի ղեկավարի նստավայր Ակկորդայում կայացած հանդիսավոր արարողությանը նախագահ Կ-Ժ.Տոկաևը նշեց, որ ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանը Ղազախստանի առանցքային գործընկերներից է։ Ընդգծելով, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները ձևավորված են խորը պատմական կապերի վրա, Ղազախստանի ղեկավարը հույս հայտնեց, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղությունը և բարգավաճումն էլ ավելի կամրապնդեն հայ-ղազախստանյան բազմաոլորտ երկկողմ ու բազմակողմ գործընկերությունը։

Կարդալ ավելին

Կաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդին

Կաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդին

Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին, թեմի կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանին և Իրաքի Բասրա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետ Խաժակ Վարդանյանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայր Սուրբին` շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ: Խոսելով իրաքահայ համայնքի կյանքում առկա խնդիրների և մարտահրավերների մասին` Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց, որ, աջակից ունենալով…

Կարդալ ավելին

Ավարտվեցին ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները

Ավարտվեցին ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները

Հունիսի 15-ին Երեւանում ավարտվեցին ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները։ Նիստի ավարտին հնչեց ազգային օրհներգը։ Այնուհետեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից նիստին ներկա պատգամավորներն իրենք իրենց ծափահարելով լքեցին նիստերի դահլիճը։

Կարդալ ավելին

Գնել Սանոսյան պարզաբանեց, թե ինչու են վնասվել Տաթեւ-Կապան ճանապարհի հատվածները

Գնել Սանոսյան պարզաբանեց, թե ինչու են վնասվել Տաթեւ-Կապան ճանապարհի հատվածները

Տաթեւ-Կապան ճանապարհի հատվածները վնասվել են այն պատճառով, որ դրանք կառուցվել են մեկ տարի առաջ՝ առանց ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունն ընդհատելու։ Այս մասին հունիսի 15-ին Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին, պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Այդ ճանապարհին, ըստ նրա, բավականին բարդ ռելիեֆ եւ կավե շերտերից բաղկացած հող է: «Ճանապարհի այդ երեք հատվածներից մեկում երեքի փոխարեն երկու շերտ ասֆալտ է փռվել, իսկ այդպիսի հաստությունը բեռնատարների…

Կարդալ ավելին

Մեդվեդեւը կասկածում է, որ երկու տարի անց Ուկրաինան գոյություն կունենա

Մեդվեդեւը կասկածում է, որ երկու տարի անց Ուկրաինան գոյություն կունենա

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը կասկածում է, որ երկու տարի անց Ուկրաինան գոյություն կունենա։  «Ես տեսա հաղորդագրություն, որ Ուկրաինան ցանկանում է ստանալ ՀԲԳ արտասահմանյան սեփականատերերից Lend-Lease-ի գծով։ Հակառակ դեպքում հաջորդ ձմռանը պարզապես կսառչի։ Պարզապես մի հարց՝ ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան նույնիսկ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա։ Չնայած ամերիկացիներին այլեւս չի հետաքրքրում, նրանք այնքան են ներդրել «հակառուսական» նախագծում, որ մնացած ամեն ինչ նրանց համար մանրուք է․․․»,-գրել է Մեդվեդեւը Telegram-ի իր ալիքում։

Կարդալ ավելին
1 480 481 482 483 484 570