Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Խոր Վիրապից Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքի տոնը հիշատակելու է հունիսի 18-ին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռից հավատացյալների երկրպագության և օրհնության համար Խոր Վիրապ կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները: Ժամը 10:30-ին Խոր Վիրապի վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի Անդաստան։
Կարդալ ավելինԱյսօր կքննվի Ավետիք Չալաբյանի կալանավորումն այլ խափանման միջոցով փոխելու միջնորդությունը
Մայիսի 14-ին կալանավորված հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորումն այլ խափանման միջոցների կիրառմամբ Ավետիք Չալաբյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր` ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Աջափնյակ-1 նստավայրում, հասցեն` Նազարբեկյան 40): Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբից NEWS.am-ին հայտնում են, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ…
Կարդալ ավելինԵս համաձայն չեմ 4,9 տոկոս աճի վերաբերյալ ԿԲ-ի կանխատեսումների հետ. Վահան Քերոբյան
Ես համաձայն չեմ Կենտրոնական բանկի կանխատեսումների հետ, մասնավորապես, ՀՆԱ աճի վերջին կանխատեսման հետ, ըստ որի տնտեսական աճն այս տարի լինելու է 4,9 տոկոս: Այս մասին, այսօր՝ հունսիի 15-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Տնտեսությունը տարվա սկզբից շատ առույգ էր, հունվարին եւ փետրվարի 12 տոկոս տնտեսական աճ է տեղի ունեցել: Բնականաբար, վերջին իրադարձություններն իրենց դրական, թեեւ նաեւ մեծ բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսական գործունեության մեջ, այնպես որ այստեղ ասել, որ տնտեսությունը վերականգնվել…
Կարդալ ավելինԴեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին
Դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ղազախստանի ղեկավարի նստավայր Ակկորդայում կայացած հանդիսավոր արարողությանը նախագահ Կ-Ժ.Տոկաևը նշեց, որ ԱՊՀ տարածաշրջանում Հայաստանը Ղազախստանի առանցքային գործընկերներից է։ Ընդգծելով, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները ձևավորված են խորը պատմական կապերի վրա, Ղազախստանի ղեկավարը հույս հայտնեց, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղությունը և բարգավաճումն էլ ավելի կամրապնդեն հայ-ղազախստանյան բազմաոլորտ երկկողմ ու բազմակողմ գործընկերությունը։
Կարդալ ավելինԿաթողիկոսն ընդունել է Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդին
Հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի հայոց թեմի նորընտիր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանին, թեմի կենտրոնական վարչության ատենապետ Մելքոն Մելքոնյանին և Իրաքի Բասրա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետ Խաժակ Վարդանյանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայր Սուրբին` շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ: Խոսելով իրաքահայ համայնքի կյանքում առկա խնդիրների և մարտահրավերների մասին` Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց, որ, աջակից ունենալով…
Կարդալ ավելինԱվարտվեցին ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները
Հունիսի 15-ին Երեւանում ավարտվեցին ՀՀ ԱԺ 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները։ Նիստի ավարտին հնչեց ազգային օրհներգը։ Այնուհետեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից նիստին ներկա պատգամավորներն իրենք իրենց ծափահարելով լքեցին նիստերի դահլիճը։
Կարդալ ավելինԳնել Սանոսյան պարզաբանեց, թե ինչու են վնասվել Տաթեւ-Կապան ճանապարհի հատվածները
Տաթեւ-Կապան ճանապարհի հատվածները վնասվել են այն պատճառով, որ դրանք կառուցվել են մեկ տարի առաջ՝ առանց ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունն ընդհատելու։ Այս մասին հունիսի 15-ին Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին, պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Այդ ճանապարհին, ըստ նրա, բավականին բարդ ռելիեֆ եւ կավե շերտերից բաղկացած հող է: «Ճանապարհի այդ երեք հատվածներից մեկում երեքի փոխարեն երկու շերտ ասֆալտ է փռվել, իսկ այդպիսի հաստությունը բեռնատարների…
Կարդալ ավելինՄեդվեդեւը կասկածում է, որ երկու տարի անց Ուկրաինան գոյություն կունենա
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը կասկածում է, որ երկու տարի անց Ուկրաինան գոյություն կունենա։ «Ես տեսա հաղորդագրություն, որ Ուկրաինան ցանկանում է ստանալ ՀԲԳ արտասահմանյան սեփականատերերից Lend-Lease-ի գծով։ Հակառակ դեպքում հաջորդ ձմռանը պարզապես կսառչի։ Պարզապես մի հարց՝ ո՞վ ասաց, որ երկու տարի հետո Ուկրաինան նույնիսկ գոյություն կունենա աշխարհի քարտեզի վրա։ Չնայած ամերիկացիներին այլեւս չի հետաքրքրում, նրանք այնքան են ներդրել «հակառուսական» նախագծում, որ մնացած ամեն ինչ նրանց համար մանրուք է․․․»,-գրել է Մեդվեդեւը Telegram-ի իր ալիքում։
Կարդալ ավելինՀայաստանում հիանալի ընդունելության արժանացա. Նոբելյան մրցանակակիր
Մի քանի հիանալի օր եմ անցկացրել Հայաստանում, տեսել եմ մարդկանց, ովքեր ցանկանում էին նկարվել ինձ հետ կամ պարզապես ողջունել ինձ։ Այս մասին հունիսի 15-ին Երեւանում «Գիտության եւ բիզնեսի օրեր» համաժողովի ժամանակ ասաց Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան եւ նյարդաբան Արտեմ Պատապուտյանը։ «Հայաստանում հիանալի ընդունելության արժանացա, այդ թվում՝ գիտնականների կողմից։ Այդպիսի շփումը պատիվ եմ համարում։ Դա ցույց է տալիս, թե ինչին է Հայաստանը կարեւորություն տալիս։ Եթե ես կարողանամ օրինակ դառնալ երիտասարդ գիտնականների համար, դա կլինի իմ ամենամեծ…
Կարդալ ավելինԱԺ հերթական նիստում ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2021 թ. պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ եզրակացությունները
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի՝ Կենտրոնական դրամատունն առաջնորդվել է կատարողականի վերաբերյալ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության եւ դիրքի, ինչպես նաեւ երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացմամբ: 2021 թ. մակրոմիջավայրի տեսանկյունից 2020 թ. ճգնաժամից հետո 2021 թ. ՀՀ տնտեսությունը վերականգնվել է սպասվածից արագ տեմպերով՝ արձանագրելով տնտեսական աճի 5.7 տոկոս մակարդակ: Նրա հավաստմամբ՝ տնտեսական աճին նպաստել են ե՛ւ համաշխարհային պահանջարկի, ե՛ւ ներքին պահանջարկի՝ առավելապես մասնավոր հատվածի սպառման աճի ավելացումով: Կապիտալ ներդրումները որոշակի վերականգնվել…
Կարդալ ավելին