Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Միջնորդության լուծումը հետաձգվել է մինչեւ դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը»,- Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետեւանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 309-րդ հոդվածի…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը շեշտել է Ֆրանսիայի Սենատի հետ ջերմ հարաբերությունները` հավելելով, որ միշտ ուրախ է ընդունել Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի լավագույն բարեկամներին: Նա գոհունակությամբ է անդրադարձել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի կազմի ընդլայնմանը` նշելով, որ այն երկու երկրների միջեւ ամուր համագործակցության վկայությունն է: Կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի…
Կարդալ ավելինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Մայիսի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան: ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:
Կարդալ ավելինԱդրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատախանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Կարդալ ավելինՀստակեցվում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգը
Հայաստանի կառավարությունը, գործող օրենսդրությանը համապատասխան, չի կարող քննարկել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունից հրաժարվելու հետ կապված դիմումները։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը եւ ժամկետները, ինչպես նաեւ ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո Հայաստանում ազգային համաձայնության կառավարություն կձեւավորվի․ Իշխան Սաղաթելյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո Հայաստանում ազգային համաձայնության կառավարություն կձեւավորվի։ Այս մասին մայիսի 3-ին Երեւանի կենտրոնում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Դիմադրության շարժման համակարգող, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքից խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ Դա, ըստ քաղաքական գործչի, ժամանակավոր կլինի։ «Դա չի լինի մեկ մարդու կամ կուսակցության կառավարություն։ Դա կլինի ազգային կառավարություն՝ բաղկացած ժողովրդի կարող ուժերից»,- վստահեցրեց Սաղաթելյանը։ Այս կառավարության կազմում, ինչպես նշեց ընդդիմադիրը, կլինեն հասարակության լավագույն պրոֆեսիոնալ ներկայացուցիչները, որոնք պարտավորություններ կստանձնեն ու երկիրը դուրս կբերեն ստեղծված իրավիճակից։…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանի ապալեգիտիմացումը. Անդրանիկ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէր 2020–ի նոյեմբերի 9–ից հետո. Հետո նա «խաղաղության դարաշրջան», գերիների վերադարձ ու Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն խոստացավ 2021–ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ու ֆորմալ լեգիտիմություն ստացավ, բայց 2021–ի հունիսի 20–ի ընտրություններից հետո ունեցանք պատերազմի ամենօրյակներ, նոր զոհեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Գերիների մասին նա արդեն մոռացել է՝ հընթացս նրանց հռչակելով հանցագործներ։ Ինչ վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման քաղաքականությանը,…
Կարդալ ավելինՀայաստանում բանկային հաշիվներ են բացել մոտ 16 000 ոչ ռեզիդենտներ, նրանց զգալի մասը ՌԴ–ից են․ Մարտին Գալստյան
Հայաստանյան բանկերում նոր հաշիվներ են բացել մոտ 16 000 ոչ ռեզիդենտներ, որոնց զգալի մասը Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտներ են, Կենտրոնական բանկում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: ԿԲ նախագահը նշեց, որ ոչ ռեզիդենտներն ավելի խիստ հսկողության ներքո են գտնվում միշտ, հա համաշխարհայն պրակտիկա է: Նրա խոսքով՝ Հայաստանի բանկային համակարգը ստեղծված իրավիճակում շատ ճիշտ աշխատանք է իրականացնում այն առումով, որ պահպանվում են բոլոր միջազգային նորմերը: «Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք,…
Կարդալ ավելինՀետամուտ եմ լինելու, որ հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկած անձը ենթարկվի պատասխանատվության. ՄԻՊ
Հանրային մեծ հնչեղության արժանացած վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ դեպքը ողբերգական է, և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևելու է գործընթացին և հետամուտ է լինելու, որ մեղավոր անձը ենթարկվի պատասխանատվության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Քանի որ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է իրականացվել, որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ մենք հենց նույն օրը գրություն ենք ուղարկել գլխավոր դատախազություն կոնկրետ գործընթացի մանրամասներին տեղեկանալու և նաև այս հարցը մեր հսկողության ներքո պահելու համար»,- ասաց…
Կարդալ ավելինՀայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել. Մահացել է 1 քաղաքացի
Հայաստանում մայիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը 422874 է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրը: Վերջին մեկ օրում կատարվել է 2064 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3057702 է: Փաստացի այս պահին բուժվում է 549 պացիենտ, նվազել է 17-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412019 անձ` վերջին մեկ օրում 16 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622…
Կարդալ ավելին