515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ շուրջ 7 ամսում․ ՆԳՆ խոսնակ

515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ շուրջ 7 ամսում․ ՆԳՆ խոսնակ

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններից մեկին՝ այն մասին, թե իբր հունվարի 1-25-ը հանրապետությունում երթևեկության կանոնների խախտման համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 515 430 արձանագրություն։ «Նշենք, որ 515 430 արձանագրությունները կազմվել են ոչ թե 25 օրում, այլ հունվարի 1-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 7 ամսում»,- գրել է նա։

Կարդալ ավելին

Դոլարը թանկացել է

Դոլարը թանկացել  է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 26-ին, կազմել է 388.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.51 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.65 դրամ (աճել է 0.71 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  499.99 դրամ (աճել է 0.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.55 դրամ (աճել է 0.07 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386  դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-418 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է ՆԳՆ  ՓԾ հաղորդագրությունում։

Կարդալ ավելին

Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել հայկական 16 մատակարարից գյուղմթերքի ներմուծումը

Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել հայկական 16 մատակարարից գյուղմթերքի ներմուծումը

Հուլիսի 26-ին «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Յուլիա Շվաբաուսկենեն առցանց բանակցություններ է վարել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սոնա Ծառուկյանի հետ՝ կապված Հայաստանից Ռուսաստան վտանգավոր բուսական արտադրանքի արտահանման դեպքերի աճի հետ։ Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ 2024 թվականին Հայաստանից ռուսաստանյան շուկա է ներկրվել 73,9 հազար տոննա միրգ և բանջարեղեն, ինչը գործնականում համապատասխանում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին (74,8 հազար տոննա)։ Մատակարարման հիմնական ծավալը բաժին է ընկել ծիրանին (28,8 հազար…

Կարդալ ավելին

Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ

Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ

Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Մանվել  Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԳԴ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։ «Մասնավորապես բռնագանձման ենթական են Երևանում գտնվող 3 բնակարան, Քաջարանում գտնվող 2 մեքենա և մեկ գազալցման կայան, բռնագանձման ենթական են նաև 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում բաժնեմասեր, ընդհանուր թվով 3 ավանդներ շուրջ 5 ու կես ՀՀ միլիոն դրամի…

Կարդալ ավելին

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Փարիզի Խաղերի բացմանը(ֆոտոներ)

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Փարիզի Խաղերի բացմանը(ֆոտոներ)

Հայաստանի հավաքականը մասնակցեցին Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթին, որն առաջին անգամ անցկացվում է ստադիոնից դուրս, գետի վրա։ Հայաստանի հավաքականի դրոշակակիրներն էին  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը։ 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունն ացկացվում է Սեն գետում եւ երկայնքով։ Շքերթի մասնակիցները մոտ 100 նավակներով կանցնեն 6 կմ տարածություն Աուստերլիցի կամուրջից մինչեւ Իենի կամուրջ։ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում տեղի կունենա արարողության պաշտոնական մասը։

Կարդալ ավելին

Henley & Partners. Հայաստանի անձնագիրը բարելավել է իր դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում

Henley & Partners. Հայաստանի անձնագիրը բարելավել է իր դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում

2024 թվականի առաջին վեց ամիսների արդյունքներով հայկական անձնագիրը Henley & Partners ընկերության համաշխարհային ինդեքսում զբաղեցրել է 72-րդ տեղը՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ բարձրանալով յոթ հորիզոնականով։ Ցուցանիշը դասակարգում է մոտ 200 երկրների անձնագրերը՝ ելնելով նրանց տերերի այցելությունների համար առանց վիզայի ուղղությունների քանակից: Հայկական անձնագրեր ունեցողներն առանց վիզայի կարող են այցելել 68 երկիր։ Վրաստանի անձնագիրը զբաղեցրել է 44-րդ տեղը (առանց վիզայի այցելություն 122 վայր), իսկ ադրբեջանական անձնագիրը՝ 69-րդը (առանց վիզայի այց 71 վայր): Ռուսաստանը և Թուրքիան զբաղեցրել…

Կարդալ ավելին

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՀՀ ՊՆ

Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ «ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, չճշտված, սուտ և կեղծ լուրեր չշրջանառել, նմանօրինակ դեպքերում ճշտումներ կատարել պաշտպանական գերատեսչության համապատասխան ստորաբաժանման հետ: Վերջին օրերին նաև նկատվում է այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից օտարալեզու լրատվամիջոցներում Հայաստանի զինված ուժերի գործունեության տարբեր…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ում կրկին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

ԱՄՆ-ում կրկին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Արցախահայության վրա հարձակումից հետո Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել 90 ռազմագերիների, այդ թվում՝ բազմաթիվ հայ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը։ «Կոնգրեսը պետք է օրենք ընդունի Ադրբեջանի դեմ պատժամիջոցները վերանայելու համար՝ միջազգային իրավունքը խախտելու համար ռեժիմին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- գրել է նա։  

Կարդալ ավելին

Գյումրու ավագանու ՔՊ խմբկացության միանգամից 5 անդամ վայր է դրել մանդատը

Գյումրու ավագանու ՔՊ խմբկացության միանգամից 5 անդամ վայր է դրել մանդատը

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստի մեկնարկին նիստը վարող համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հայտնեց, որ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամ վաղաժամկետ վայր է դրել մանդատները և դրանք փոխանցվում են ընտրական ցուցակի հաջորդ 5 անձանց՝ Անժելա Մաթևոսյանին, Նարեկ Բեգզադյանին, Վոլոդյա Հակոբյանին, Հայկ Ստեփանյանին և Պարգև Գևորգյանին։ Արտահերթ նիստում մեկ հարց էր ընդգրկված՝ «Պետական շահերի պաշտպանության հայցեր ներկայացնելու մասին»  որոշում, որով ՔՊ խմբակցությունն առաջարկում է հայցով դատարանում վիճարկել Գյումրու նախկին քաղաքապետերի որոշումները 26 հողի և շինության օտարման…

Կարդալ ավելին
1 120 121 122 123 124 571