Ցավալի է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը Ադրբեջանին չզսպեց ագրեսիվ գործողություններից, մանավանդ որ մինչ օրս մեզ փաստացի չի հաջողվել հասնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային կազմակերպության արձագանքի վերաբերյալ որոշմանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում ՀԱՊԿ ՀԱԽ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ փաստերը հսկայական վնաս են հասցնում ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, եւ ես դա գնահատում եմ որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գլխավոր անհաջողություն»,-ասաց նա։ Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում…
Կարդալ ավելինԹաթոյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի հանցավոր արարքները եւ ՀՀ բնակիչների իրավունքների խախտումները
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։ Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները, ինչպիսիք են Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը, Հայաստանի և Հայկական սփյուռքի միջև կապերի ապահովումը և այլն։ Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքների` զինված ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով Հայաստանի սահմանային բնակիչների…
Կարդալ ավելինԶասը հեռանում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը անցնում է Ղազախստանի ներկայացուցչին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին 2023 թվականից կփոխարինի Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը՝ երեք տարի ժամկետով։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շնորհակալություն հայտնելով Ստանիսլավ Զասին կատարած աշխատանքի համար։ «Ստանիսլավ Զասն ավարտում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եռամյա գործունեությունը, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի համար»,- ասաց Փաշինյանը։ Հիշեցնենք` Տասմագամբետովը ՌԴ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան է եղել 2017-2019 թվականներին։ Ներկայում նա ռուսական ավտոմոբիլային կորպորացիայի «ԿամԱԶ» ՓԲԸ-ի…
Կարդալ ավելինՄենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ. Տոկաեւ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երեւանյան գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հույս է հայտնել, որ «ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը թույլ կտան կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը»։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տոկաևը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, աջակցել է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլերին։ «Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով և…
Կարդալ ավելինՀԱՊԿ ՀԱԽ-ը որոշումների 15 նախագիծ է հաստատել
ՀԱՊԿ ՀԱԽ նիստում որոշումների 17 նախագիծ է քննարկվել։ 15-ի հարցում կոնսենսուս կա։ Այս մասին նեղ կազմով հանդիպման արդյունքներով հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, 2 նախագիծ ուղարկվել է լրամշակման։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ նիստի մասնակիցները ՀԱՊԿ պաշտոնաթող գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ առաջին աստիճանի պատվո շքանշանով պարգեւատրելու որոշում են կայացրել։ Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր կազմակերպությունում նախագահությունը հանձնում է Բելառուսին։
Կարդալ ավելինՍաուդյան Արաբիան մտադիր է 5 մլրդ դոլար ներդնել Թուրքիայի կենտրոնական բանկում
Սաուդյան Արաբիան պատրաստվում է 5 միլիարդ դոլար ներդնել Թուրքիայի կենտրոնական բանկում, ինչը մեծ խթան կդառնա գալիք տարվա նախագահական ընտրություններից առաջ լիրան կայուն պահելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերի համար, գրում է Bloomberg-ը: Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարության ներկայացուցիչն ասել է, որ թագավորությունը գտնվում է Թուրքիային օգնություն առաջարկելու բանակցությունների «վերջնական» փուլում՝ հաստատելով Reuters-ի ավելի վաղ հաղորդագրությունը: Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարարությունը նույնպես հաստատել է, որ երկու երկրները պատրաստվում են ավարտին հասցնել ավանդների գործարքը։ Համաձայնագիրը, որը գրեթե անկասկած…
Կարդալ ավելինՄեզ համար սկզբունքային նշանակություն ունի ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը. վարչապետը` ՀԱՊԿ նիստին
Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման եւ տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետեւ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը: Նիստի սկզբում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Ողջունում եմ ձեզ Երեւանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը։ Շատ…
Կարդալ ավելինԵրեւանում մեկնարկել են Փաշինյանի եւ Պուտինի բանակցությունները
Երեւանում մեկնարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ բանակցությունները։ Հիշեցնենք, որ Պուտինը ժամանել է Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին։
Կարդալ ավելինԱռաջարկվում է ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը վերադարձնել տնտեսվարողներին
Հայաստան ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները մեր երկրից վերարտահանելու փուլում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը գործող կարգավորումներով չի վերադարձվում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի պնդմամբ ակցիզային հարկը սպառման հարկ է եւ պետք է վճարվի այն երկրում, որտեղ սպառվում են այդ ապրանքները: Նրա խոսքով, եթե այդ ապրանքները մեր երկրում չեն սպառվում, ապա արդար չէ, երբ այդ հարկը՝ որպես ներմուծման հարկ, պահվում է մեր բյուջեում: Առաջարկվում է նման դեպքերում Կառավարությանն ակցիզային հարկը վերադարձնելու իրավասություն վերապահել:…
Կարդալ ավելինՄիկրոձեռնարկատիրության հարկման համակարգում առաջարկվել են նոր կանոններ
Առաջարկվում է հնարավորինս կրճատել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շրջանակը՝ դրանով հարկման այս արտոնյալ համակարգը դարձնել էլ ավելի թիրախային: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ Արման Պողոսյանի՝ միկրոձեռնարկատիրության մասով սահմանված հարկային կարգավորումների գործնական կիրառության ընթացքում պարզվել է, որ համակարգից օգտվում են ոչ միայն բնակչությանը ծառայություններ…
Կարդալ ավելին