ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ գազային համաձայնագրի նախագիծը դանակի հարված է հայերի թիկունքին. Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիացի սենատոր Բրունո Ռետայոն։ «Մենք չենք կարող պաշտպանել զոհերին դահիճների հետ սակարկելով։ Ֆրանսիայի անունից Էմանուել Մակրոնը պետք է դատապարտի այս ստոր գործարքը»,- գրել է նա՝ հրապարակելով էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի թվիթը։ «Անցյալ տարի էներգետիկ ճգնաժամի թեժ պահին Հարավային գազային միջանցքը ԵՄ-ի համար խողովակաշարով գազի մատակարարումների ամենակարեւոր աղբյուրն է դարձել: ՀԳՄ-ով ԵՄ մատակարարվող գազի ծավալները 2022…
Կարդալ ավելինՄիշուստինը հայտարարել է, որ ՌԴ-ն Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում ինտերնետ-օգտատերերի թվով
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրոպայում եւ աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում ինտերնետի օգտատերերի թվով եւ հասանելիությամբ։ «Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը Եվրոպայում այն քաղաքացիների թվով, ովքեր ինտերնետ ունեն։ Անցած տարվա արդյունքներով՝ մենք աշխարհում վեցերորդն էինք տանն ինտերնետի եւ ցանց մտնելու հասանելիությամբ եւ տասներորդը՝ դատա-կենտրոնների թվով»,- ասել է Միշուստինը՝ ուրբաթ ելույթ ունենալով Digital Almaty լիագումար նիստում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանում կա տեսլական, թե ինչպես տեխնոլոգիաների ազդեցությամբ կփոխվի աշխարհը։ «Մենք հասկանում ենք,…
Կարդալ ավելինԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի («ԹՊԻՀ», «INL») տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիին, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի տեղակալ Քևին Օրքինին և ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Հանդիպման նպատակը ԱՄՆ դեսպանատան և Հակակոռուպցիոն կոմիտեի միջև սերտ համագործակցության օրակարգի շրջանակում արդեն իսկ կատարված որոշակի աշխատանքների արդյունքների ամփոփումն էր, ինչպես նաև նորաստեղծ կառույցին տեխնիկական աջակցության ցուցաբերման, վերապատրաստումների և փորձագետների ներգրավման նպատակով նախատեսվող ծրագրերի…
Կարդալ ավելինՎահան Նարիբեկյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Վահան Նարիբեկյանն ազատվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին ասվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշման մեջ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վ. Նարիբեկյանի 2023 թվականի փետրվարի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ.2023 թվականի փետրվարի 3-ից Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ…
Կարդալ ավելինՀայաստան-Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը հանդիպել է Հայաստանում Սերբիայի դեսպանի հետ
Մեր երկու երկրների պարագայում սեփական մաշկի վրա գիտենք, թե ինչ է խաղաղության գինը եւ ինչ կարեւորություն այն ունի երկրի զարգացման եւ ժողովրդի անվտանգության համար: Այս մասին ասել է Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 3-ին, որին մասնակցել է Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հայկ Մամիջանյանը համոզմունք է հայտնել, որ նոր կազմով բարեկամական խմբերը համատեղ…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները համարել դադարած:
Կարդալ ավելինԱպահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք. Թոշակռուներին կապահովագրի պետությունը. Ավանեսյան
Ապահովագրավճարը հաշվարկվելու է ոչ թե մարդու եկամուտներից տոկոսի կամ որևէ արժեքի ձևով, այլ ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք: Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրմանը: Նախարարը տեղեկացրեց, որ լինելու է մեկ տիպի ապահովագրական փաթեթ, որում ներառված է լինելու հիմնական ծառայությունների ողջ սպեկտրը. «Մեր գնահատականներով՝ այս ծառայությունների փաթեթը բավական ընդգրկուն է և հիմնված է Հայաստանում հիվանդացության հիմնական բեռը կազմող…
Կարդալ ավելինԱրդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու
Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այս մասին հայտնում է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները: Երկու կողմերը հիմնավորեցին իրենց՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջները, դրանք հիմնավորող ապացույցները, այնուհետև առարկություններ ներկայացրեցին միմյանց պահանջների վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը…
Կարդալ ավելինԱկնկալվում է բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է լրացնել ՀՀ օրենսդրության մեջ առկա բացերը եւ ոչ ամբողջական կարգավորումները՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ դատախազության գործունեության արդյունավետությունը: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 2-ի նիստում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը հայտնել է, որ նախաձեռնության ներկայացումը պայմանավորված է գործնականում ի հայտ եկած տարընթերցումների եւ ներքին հակասությունների վերացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես,…
Կարդալ ավելինՌուստամ Բաքոյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մուզեր Խալիլ Ալ-Ջուբուրիին: Հանդիպման օրակարգում եղել են հայ-իրաքյան հարաբերությունների, դրանց զարգացման ու ամրապնդման համար ակտիվ աշխատանքի, փոխգործակցության ակտիվացման հարցերը: Ռուստամ Բաքոյանն արձանագրել է երկրների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկան, որը տարիների աշխատանքի արդյունք է, նախանշել այն տեսլականը, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ գոյություն ունեցող ու տարեցտարի ամրապնդվող համագործակցությունն առաջիկայում եւս կլինի ավելի հստակ ու նպատակային` առկա հարաբերություններին նոր…
Կարդալ ավելին