Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոգեկոչման բացօթյա համերգ կկազմակերպի, որի ընթացքում կհնչի հայ հոգևոր երաժշտություն: Համերգը տեղի կունենա ապրիլի 23-ին, կանցկացվի թատրոնի ծառայողական մուտքի պատշգամբներում՝ երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ: Նմանատիպ միջոցառմամբ թատրոնը հանդես է գալու առաջին անգամ: Միջոցառումը կունենա առցանց հեռարձակում թատրոնի ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերով:
Կարդալ ավելինԱնուններ չեմ կարող ասել, բայց Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու մասին շատ գործընկերներ են մեզ հետ խոսել․Ա․ Գրիգորյան
Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու առաջարկը մեկ մարդու կողմից չի հնչել, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե ով է այդ միջազգային հանրությունը, որ նման առաջարկություններ է անում և ինչպիսի անվտանգության երաշխիքներ կան, եթե այդ նշաձողն իջեցվի։ «Այս պահին կոնկրետ անուններ չեմ կարող ասել․․․ Դա մեկ հոգու կողմից չի առաջարկ եղել, բազմաթիվ գործընկերներ այս մասին մեզ հետ խոսել են։ Բայց երբ անվտանգության երաշխիքների…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 6 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 6 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422805-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 3287 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3026628 է: Փաստացի այս պահին բուժվում է 1984 պացիենտ, նվազել է 8-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 410517 անձ` վերջին մեկ օրում 14 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել….
Կարդալ ավելինՊուտինի հետ հանդիպմանը վերջնական համաձայնության ենք եկել Լեռնային Ղարաբաղի և այլ հարցերի շուրջ․ Փաշինյանը՝ Վոլոդինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա` հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը: «Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն»,- նշել է Վոլոդինը` ընդգծելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների հետագա ընլայնման գործում առանձնահատուկ իրադարձություն է: Պետդումայի նախագահը կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի…
Կարդալ ավելին2021թ․ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 13 տոկոսով ․ Միշուստին
Մոսկվան եւ Երեւանը 2021թ․ նախորդ տարվա համեմատ ավելացրել են երկրների միջեւ երկկողմ առեւտրի ծավալները գրեթե 13 տոկոսով։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ «Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ արտաքին առեւտրային գործընկերների եւ ներդրողների շարքում առաջինն է։ Անցած տարի փոխադարձ առեւտուրը 2020թ․ համեմատ աճել է գրեթե 13 տոկոսով, եւ աճը շարունակվում է։ Այն հասել է 2 միլիարդ 600 միլիոն դոլարի»,-ասել է Միշուստինը։ Ընդ որում, այս տարվա հունվար-փետրվարին առեւտուրն աճել…
Կարդալ ավելինՊուտինը կայցելի Հայաստան․ հրապարակվել է Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարության ամբողջական տեքստը
ՀՀ կառավարությունը հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության ամբողջական տեքստը, որը ներկայացնում ենք ստորև:«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հրավերով` 2022 թվականի ապրիլի 19-20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանը պաշտոնական այց կատարեց Ռուսաստանի Դաշնություն։ 1. Առաջնորդները, Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին բնորոշ կառուցողական և վստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում քաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ինչպես նաև արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում երկկողմ համագործակցության ընդարձակ…
Կարդալ ավելինԻգոր Խովաեւի խնդիրներից է աջակցել Երեւանին եւ Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում. Զախարովա
ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի կարեւոր խնդիրներից է հայ եւ ադրբեջանցի գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքներում, օգտակար խորհրդակցություններ անցկացրել Երեւանում, մոտ ապագայում համաձայնեցվել է նրա այցը Բաքու։ Երկխոսության հիմքում ընկած են Երեւանի եւ Բաքվի միջպետական հարաբերությունների վերականգնման համար Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքները եւ, ընդհանուր առմամբ, Հայաստանի կառուցողական արձագանքն այդ առաջարկներին։ Ռուսաստանի միջնորդական ջանքերը հիմնված են Ռուսաստանի…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը ժամանեց Նիժնի Նովգորոդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին ժամանեց Նիժնի Նովգորոդ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Նիժնի Նովգորոդում վարչապետին դիմավորեցին Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինը, Նիժեգորոդյան մարզի օրենսդիր խորհրդի նախագահ Եվգենի Լյուլինը, Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Յուրի Շալաբաևը և Նիժնի Նովգորոդում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մալովը։ Նախատեսվում է վարչապետի այցը «Գազ» ընկերության գործարան, որտեղ ընկերության նախագահ Վադիմ Սորոկինի ուղեկցությամբ վարչապետը շրջայց կկատարի։ Այնուհետև վարչապետը կմեկնի Նիժեգորոդյան Կրեմլ` հարգանքի տուրք կմատուցի «Անմար կրակ»-ի հուշահամալիրի մոտ և շրջայց կկատարի Կրեմլի…
Կարդալ ավելինՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը Արցախի հաշվին չի կարող տեղի ունենալ․ ԼՂ ԱԳ նախարար
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երեկվա պայմանավորվածությունները կարեւոր ենք համարում աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ ամրապնդվում են ռուս-հայկական եղբայրական հարաբերությունները։ Սա շատ կարեւոր է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման տեսանկյունից։ Որքան ամուր լինեն հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները, այնքան հուսալի կլինի եւ Հայաստանի, եւ Արցախի ապագան, այնքան ավելի ամուր կլինեն Ռուսաստանի դիրքերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նա հավելեց, որ հայտարարության մեջ հաստատվել է խաղաղության օրակարգին հետեւելու, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կարեւորությունը եւ ընդգծվել…
Կարդալ ավելինԵրբ սահմանազատման հանձնաժողովն ստեղծվի, ՌԴ-ն պատրաստ կլինի քարտեզագրական տեղեկատվություն տրամադրել կողմերին. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան ելնում է նրանից, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու համաձայնեցման հարցում անհրաժեշտ է հստակ պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի դրույթները: Այս մասին ասվում է NEWS.am-ի հարցմանը ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի պատասխանում։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ «կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքով շարժման նոր երթուղու կառուցման պլանը, որն ապահովում է կապը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ այս երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի…
Կարդալ ավելին