Մարդկային կապիտալը կայուն բիզնեսի հիմքն է: Ամիօ բանկը ստեղծել է աջակցող և զարգացող աշխատանքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից զգում է իր կարևորությունն ու ներդրումն ընդհանուր հաջողության մեջ: Ամիօ բանկը ընդգրկված է Հայաստանում լավագույն գործատուների ցանկում: Բանկում կարիերան սկսվում է վստահելի միջավայրում, որտեղ խրախուսվում են նախաձեռնողականությունը, նորարար մտածողությունն ու թիմային համագործակցությունը։ Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացված Կարիերայի տոնավաճառը բանկի համար ևս մեկ կարևոր հարթակ էր՝ ապագա աշխատակիցների հետ ծանոթանալու, նրանց կարիերային ակնկալիքները լսելու և աշխատանքի ու պրակտիկայի…
Կարդալ ավելին«Գեղարդ» հիմնադրամի դիմում-բողոքն՝ ուղղված ՌԴ Տոմսկի պետական համալսարանին
«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին, ՏՊՀ գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդներին՝ ամսագրերում հակահայկական որոշ հրապարակումների համար։ Տոմսկի պետական համալսարանի գիտական ամսագրերում վերջին տարիներին ադրբեջանցի «գիտնականների» կողմից հրապարակվում են նյութեր, որոնցում առկա են ոչ միայն հայկական պատմական իրողությունների աղավաղումներ, այլև՝ կողմնակալ մեկնաբանությունների տարրեր, որոնք չեն համապատասխանում գիտական օբյեկտիվության սկզբունքներին։ Դիմում-բողոքի մեջ անդրադարձ է կատարվել ադրբեջանցի «պատմաբանների» կողմից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի՝ պատմականորեն ճիշտ անվանումն «Իրևան» աղավաղված ձևով ներկայացնելու, «Երևանի (Էրիվանի) նահանգ»…
Կարդալ ավելինՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ ՊԱՊՂՊԱՂԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում: Նմուշառվել և լաբորատոր փորձաքննության են հանձնվել «Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Երևան-Կաթ», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներին, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Վանուհի Մովսիսյանին, Ազատ Ղազանչյանին, Էդուրադ Կարապետյանին պատկանող արտադրամասերից: Այս պահին հայտնի են 7 կազմակերպություններից վերցված նմուշների հետազոտության արդյունքները: «Թամարա» ՍՊԸ-ի արտադրության «Բրիկետ վանիլային» «СССР վանիլայի էսկիմո» «20 կոպեկ…
Կարդալ ավելինԲացվել է հրուշակագործության լաբորատորիա. Հայաստան-Ֆրանսիա նոր համագործակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (ՍԵՊՖԱ) հրուշակագործության լաբորատորիայի բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՍԵՊՖԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստառոնը: Լաբորատորիայի ստեղծումը համարվում է կենտրոնի՝ Արհեստների կամպուսի վերափոխման ծրագրի առաջին փուլի իրագործումը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին լաբորատորիայի բացման առթիվ՝ ընդգծելով, որ այն Հայաստանի և Ֆրանսիայի միջև զարգացող հարաբերությունների, կրթության…
Կարդալ ավելինՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արսեն Գալստյանին պատկանող ձկնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ (Արմավիրի մարզ, Մերձավան խճ․ ): Մասնավորապես՝ արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – սահմանված չի եղել սննդամթերքի արտադրության գործընթացում միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, – աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական…
Կարդալ ավելինԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն Շիրակում. մարզի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ բաց բաժնետիրական մի ընկերություն Մուսայելյան-Հարթաշեն ճանապարհի մոտ իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ընկերությունը, չունենալով թույլտվություն, արդյունահանել է խճաքարային և հողային զանգվածներ՝ պետությանը պատճառելով 5 միլիոն 500 հազար դրամի վնաս: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված…
Կարդալ ավելինՆախարարը դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս Սարյանին և այլոց: Նախարարը շրջել է ցուցասրահում, հետաքրքրվել ժամացույցների պատմությամբ, որը ներկայացրել է թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը…
Կարդալ ավելինԱմբողջահատիկները, ընկույզները եւ բանջարեղենները 15 տոկոսով նվազեցնում են սրտի հիվանդությունների վտանգը. ASN
Հարվարդի հանրային առողջության դպրոցի ամերիկացի գիտնականները բացահայտել են սնուցման հիմնական սկզբունքը՝ սիրտն առողջ պահպանելու համար։ Մի քանի տասնամյակների ընթացքում մոտ 200 հազար մարդու տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ սիրտը պաշտպանելու բանալին ոչ թե ածխաջրերի կամ ցածր յուղայնությամբ դիետայի ընտրությունն է, այլ սննդամթերքների որակը: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Օռլանդոյի Սննդի ամերիկյան միության (ASN) համաժողովում։ Թիմը համեմատել է տարբեր սննդակարգերի ազդեցությունը սրտի կորոնար հիվանդության ռիսկի վրա: Պարզվել է, որ դիետաների առողջ տարբերակները (շեշտը դնելով ամբողջահատիկների, բանջարեղենների, ընկույզների վրա) ռիսկը նվազեցրել են 15 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, զտված ածխաջրեր եւ ավելորդ ճարպեր պարունակող անառողջ տարբերակները մեծացրել ենն հիվանդության վտանգը: Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել ամբողջական մթերքների՝ բանջարեղենի, մրգերի, հատիկաընդեղենի տեսակարար կշիռը, ինչպես նաեւ նվազագույնի հասցնել վերամշակված մսի եւ քաղցր ըմպելիքների օգտագործումը: Գիտնականները նախատեսում են ուսումնասիրել գենետիկայի եւ ապրելակերպի ազդեցությունը դիետաների արդյունավետության վրա, ինչպես նաեւ դրանց կապը դիաբետի եւ քաղցկեղի հետ։ Այդ տվյալները կօգնեն ստեղծել անհատականացված սնվելու վերաբերյալ առաջարկներ:
Կարդալ ավելինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիսի 30-ին ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 74 սանտիմետր բարձրության վրա, ինչը 19 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա գրանցված նիշից։ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ից հայտնում են, որ 2025 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 84 միլիոն 370 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող առանջին գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Ոռոգման նպատակներով Սևանա լճից առայժմ ջրբացթողումներ չեն…
Կարդալ ավելինՎասակ Դարբինյանն ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ
Այսօր անցկացված ընտրության արդյունքներով Հանրային հեռարձակողի խորհրդի N 41-Ա որոշմամբ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ ընտրվեց Վասակ Դարբինյանը։ Այս մասին հայտնում է ՀՀԽ մամուլի ծառայութունը։
Կարդալ ավելին