ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող հանրային սննդի կետում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (ք․ Երևան, Բադալ Մուրադյան փ․)։ Մասնավորապես՝ – հանրային սննդի կազմակերպությունն ապահովված չի եղել բավարար քանակությամբ բնական կամ արհեստական օդափոխանակությամբ, սանհանգույցով՝ միացված գործող կոյուղուն, – չի ունեցել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններ, – չի եղել անձնակազմի համար հանդերձարան, – պատերը…
Կարդալ ավելինՍուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնը՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում են Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին: Փառատոնը կկայանա հունվարի 6-ին՝ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցում, մասնակցությամբ` Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախմբի և Թալինի երաժշտական դպրոցի երգչախմբի: Եկեղեցու հարակից տարածքում կգործեն տաղավարներ, որտեղ կներկայացվեն տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի ( ժամը 16:00-ից): Համերգների սկիզբը՝ ժամը 17:30-ին,…
Կարդալ ավելինՔաղաքացիների սպասարկման ավելի բարձր որակ և հարմարավետություն(Տեսանյութ)
Հարգելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 30-ից ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ։ Roadpolice.am կայքում գործարկվել է հարթակ, որը հնարավորություն է տալիս որակավորման քննություններին մասնակցելու համար նախապես ընտրել այցելության նախընտրելի օր և ժամ։ Roadpolice.am կայքում, սեղմելով «Հաշվառման-քննական ծառայություններ» բաժնի «Հերթագրում» կոճակը, «Վարորդական վկայականի (իրավունքի) կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում» ենթաբաժնում կարող եք գրանցվել և օրացույցի միջոցով ընտրել առավել հարմար ժամանակահատվածը։ ՆԳ նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման…
Կարդալ ավելինՀաղթանակ թաղամասում հնչածը կրակոցներ չէին․ 33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Հաղթանակ թաղամասի տներից մեկի վրա հարևանը կրակոցներ է արձակել։ Հայտնաբերված 33-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել էին Մալաթիայի քննչական բաժին։ Քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ամուսինները հաստատապես չեն տեսել, թե ինչով է կրակել տղամարդը։ Իսկ փորձագետի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել։ Տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել են խաղալիք պայթուցիկիներ, և, ըստ նախնական տվյալների, նա հենց այդպիսի պայթուցիկներ է նետել հարևանի…
Կարդալ ավելինԹուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյա պատերազմում
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ռազմական աջակցությունը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Թեև հաղորդվում էր, որ ոչ մի թուրք զինվոր մարտական գործողություններին ուղղակիորեն չի մասնակցել, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է միայն ժամանակակից սպառազինություն, հատկապես՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, իրականացրել ռազմական ուսուցում, սակայն, ի հայտ եկան փաստեր, որ թուրք զինվորականներ նույնպես մասնակցել են մարտական գործողություներին: Միջազգային հեղինակավոր “The Guardian” պարբերականն անգամ տեղեկություն տարածեց այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվում են վարձկաններ՝ Ադրբեջանին օժանդակելու համար:…
Կարդալ ավելինԵրևանի շտապօգնությունը տոնական օրերին ստացել է 3373 կանչ. «Շտապօգնություն» ՓԲԸ
Երևանի շտապօգնությունը տոնական օրերին ստացել է 3373 կանչ։ Այս մասին հայտնում են «Շտապօգնություն» ՓԲԸ–ից։ Այս տարի ստացված կանչերի թիվը մի փոքր գերազանցում է նախորդ Ամանորին գրանցված կանչերի թվին ՝ նկատել են կենտրոնից։
Կարդալ ավելինՊետությանն է վերադարձվել 3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով հասարակական տարածք և հողամաս․ Փաշինյան
Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) պետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34.76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2.1 հա մակերեսով հողամասը, 3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։
Կարդալ ավելինԵՄ-ն հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի սպառնալիքներին
Եվրամիությունը պատրաստված է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից մաքսատուրքերի հնարավոր բարձրացմանը, կարծում է Գերմանիայի կառավարության անդրատլանտյան հարաբերությունների համակարգող Թոբիաս Լինդները։ «Եթե Դոնալդ Թրամփը բարձր մաքսատուրքեր սահմանի Եվրամիության դեմ, ԵՄ-ն պատրաստ է դրան»,- ասել է Լինդները AFP-ին տված հարցազրույցում։ Ըստ նրա, Եվրամիությունը շատ մանրամասն կքննարկի համապատասխան հակաքայլերը, սակայն ներկա պահին մանրամասներ չի բացահայտի, տեղեկացնում է DW-ն։ Թրամփը ԵՄ գործընկերներին սպառնացել է «անծայրածիր մաքսատուրքերով», եթե նրանք չկրճատեն երկրի առևտրային դեֆիցիտը՝ նավթն ու գազն ԱՄՆ-ից գնելով: Ըստ Թոբիաս Լինդների,…
Կարդալ ավելինՄԵՐ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈԻ Է ՅՈՒՐԱՔՆՉՅՈՒՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ.ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
«ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ /PROGRESSEVE ARMENIA» քաղաքացիական նախաձեռնութան շնորհավորանք-մաղթանքը մեր հայրենակիցներին: ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Ամանորն ու Սուրբ ծնունդը։ « Մեր Սփյուռքի եվ Հայաստանի հայրենակիցներին մաղթում եմ ՝ 2025 թվականը մեկնարկեն նպատակների եվ իղձերի կատարման հեռանկարների հետապնդմամբ, հայրենիքի նկատմամբ պատասխանատվության մեծ կամքով , որի շենացումը մեզանից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքն է իսկ խաղաղության տարիների ամրապնդումը պայմանավորված է թվարկվածներից եվ մեր միասնականությունից, մնացածը կստեղծենք ու կկառուցենք միասին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- գրել է նա։
Կարդալ ավելինՀայաստանը տաղանդների մրցունակության ինդեքսով առաջ է Թուրքիայից և Ադրբեջանից, սակայն զիջում է առաջատար երկրներին
Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսի 2023 թ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 55-րդն է 134 երկրների շարքում։ Հայաստանը համեմատաբար բարձր դիրք է զբաղեցնում տաղանդների ներգրավման (41-րդ տեղ) և պահպանման մասով (44-րդ տեղ), և համեմատաբար ցածր դիրքերում է տաղանդների աճեցման (91) և նրանց զարգացմանը նպաստելու առումով (70): Հայաստանը՝ 46.67 միավորով, գերազանցում է Թուրքիային (40.20), Ղազախստանին (38.58), Ադրբեջանին (46.19), ինչպես նաև միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշը (43.53)։ Այնուամենայնիվ, երկիրը նշանակալիորեն հետ է մտնում այնպիսի առաջատար երկրներից, ինչպիսիք են…
Կարդալ ավելին