Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիասթափված է» ԼՂ վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունից

Ադրբեջանի ԱԳՆ-ն «հիասթափված է» ԼՂ վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունից

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «հիասթափված է» Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունից։ «Ռուսաստանի ԱԳՆ-ի այսօրվա հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին՝ ի պաշտպանություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության, ներառյալ ղարաբաղյան տարածաշրջանը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում, որ ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանի եւ պայմանավորի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը այն փաստի համատեքստում, որ Հայաստանի վարչապետը, որը գրեթե 30 տարի…

Կարդալ ավելին

Պետք է հանգիստ լսենք, ասենք՝ Միշել, գնա քո գործին. Բաբայանը՝ Աղդամի ուղղությամբ հումանիտար օգնություն ստանալու մասին

Պետք է հանգիստ լսենք, ասենք՝ Միշել, գնա քո գործին. Բաբայանը՝ Աղդամի ուղղությամբ հումանիտար օգնություն ստանալու մասին

Եվրոխորհրդարանի ղեկավար Շառլ Միշելի հայտարարության մեջ կան մի շարք շատ վտանգավոր եւ վատ գաղափարներ, որոնք ոտնահարում են միջազգային իրավունքը, որոնք  ոտնահարում են, ընդհանրապես, բարոյականությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Մենք պետք է ամեն ինչ ճիշտ ֆիքսենք, որովհետեւ այնպիսի իրավիճակ է, որ ցանկացած խոսք եւ ցանկացած գաղափար, եթե ժամանակին չես կասեցնում, կարող է հետո շատ վատ արդյունքների բերի: Անդրադառնամ Միշելի հայտարարությանը կետերով. նա խոսելով ՝ տարածքային ամբողջականության եւ…

Կարդալ ավելին

Արտակարգ դրություն Ղրիմի կամրջի վրա. կան զոհեր և վիրավորներ

Արտակարգ դրություն Ղրիմի կամրջի վրա. կան զոհեր և վիրավորներ

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է Կրասնոդարի երկրամասի 145-րդ աջակցության տարածքում արտակարգ իրավիճակի պատճառով Ղրիմի կամրջի երթեւեկությունը դադարեցնելու մասին, հայտնում է «ՌԻԱ նովոստին»; Ակսյոնովը Ղրիմի բնակիչներին և թերակղզու հյուրերին հորդորել է ձեռնպահ մնալ Ղրիմի կամրջով երթևեկելուց, ընտրել այլընտրանքային ճանապարհ նոր շրջաններով։ «Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի գլխավոր քննչական վարչության ղեկավարությունը, հատկապես կարևոր գործերի քննության ամենափորձառու քննիչների խումբը և քրեագետ քննիչները մեկնել են դեպքի վայր՝ քննչական գործողություններ իրականացնելու համար՝ կապված Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի…

Կարդալ ավելին

Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ <<Միջնորդությունը կքննարկվի ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում>>,- ասաց Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության…

Կարդալ ավելին

ՊՆ մի շարք զորամասերում շարունակվում են ատեստավորման քննությունները

ՊՆ մի շարք զորամասերում շարունակվում են ատեստավորման քննությունները

ՊՆ փոխանցմամբ progressarmenia.com-ին շարունակվում են ՊՆ մի շարք զորամասերի զինծառայողների համար հուլիսի 10-ին մեկնարկած ատեստավորման քննությունները: Հուլիսի 12-ին՝ վաղ առավոտյան, զինծառայողները ստուգարքներ են հանձնել 3 կմ և 1 կմ վազք վարժաձևերից, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, շարային և կրակային պատրաստություն առարկաներից: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր, ծանոթացել ատեստավորման քննությունների և հանձնաժողովների աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել զինծառայողների տրամադրվածությամբ, պատասխանել նրանց հուզող հարցերին։ Պաշտպանության նախարարը զրուցել է նաև…

Կարդալ ավելին

Բլինքենը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերին

Բլինքենը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերին

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ում տեղադրել է գրառում, որով անդրադարձել է նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին: «Երեկ ես խոսեցի Հայաստանի վարչապետի հետ՝ վերահաստատելու իմ ամուր աջակցությունն Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին»,- գրել է Բլինքենը: Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարի համոզմամբ, Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ են ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը: «Ես դրան աջակցելուն հավատարիմ եմ մնում», – գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:  

Կարդալ ավելին

Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է ձեռնարկվել. ՀՀ դատախազություն

Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է ձեռնարկվել. ՀՀ դատախազություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, եւ միաժամանակ նրա նկատմամբ միջազգային հետախուզման գործընթաց է ձեռնարկվել: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Որոշումը կայացվել է հուլիսի 12–ին ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից։ Համաձայն որոշման՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։ Հիշեցնենք` նախկին նախարարը մեղադրվում է 2018…

Կարդալ ավելին

Եվս մեկ զինծառայող է վիրավորվել Տեղի հատվածում. ՀՀ ՊՆ

Եվս մեկ զինծառայող է վիրավորվել Տեղի հատվածում. ՀՀ ՊՆ

Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Հայաստանի ՊՆ-ից  progressarmenia.com-ին հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Առավոտյան ՊՆ–ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորվել է զինծառայող Ե. Խ.–ն։

Կարդալ ավելին

Թուրքիան սպասում է, որ Ռուսաստանը 2025-ին լքի Ղարաբաղը. Էրդողան

Թուրքիան սպասում է, որ Ռուսաստանը 2025-ին լքի Ղարաբաղը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր խոստմանը եւ 2025-ին կհեռանա Ղարաբաղից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական CNNturk-ը։ Էրդողանը շեշտել է, որ ըստ համաձայնագրի Ռուսաստանը մինչեւ 2025-ն է մնալու տարածաշրջանում։ Թուրքիայի նախագահը նշել է, իր եղբայր Ալիեւը եւս հետեւում է զարգացումներին։

Կարդալ ավելին

Կառավարությունն առաջարկել է ավելացնել Սեւանից նախատեսված ջրառը

Կառավարությունն առաջարկել է ավելացնել Սեւանից նախատեսված ջրառը

Այս տարի սակավաջրությամբ եւ հիդրոօդերեւութաբանական իրավիճակով պայմանավորված` առաջարկում ենք 170 մլն խորանարդ մետր նախատեսված ջրառը Սեւանից ավելացնել եւ դարձնել մինչեւ 240 մլն խորանարդ մետր: Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք եւ փորձենք ավելի փոքր ծավալով ջրառով կարողանանք բնականոն ավարտել գյուղատնտեսական տարին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության…

Կարդալ ավելին
1 411 412 413 414 415 617