Մեր օրերում խաղամոլության տարածումը շարունակվում է, եւ խաղամոլությամբ տարված մարդիկ անընդհատ ինչ-որ նոր եղանակներ են փնտրում խաղալու համար: Նախորդ օրենսդրական կարգավորումներից մեկով անկանխիկ եղանակով, այսինքն` բանկային հաշիվների միջոցով, խաղադրույք իրականացնելու հնարավորություն էր տրվել, որով կապահովվեր որոշակի թափանցիկություն գործընթացների համար: Սակայն պարզվել է, որ որոշակի խեղաթյուրումներ կան: Այս մասին ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում…
Կարդալ ավելինՔննարկվել է ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվությունը 2023 թ. երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել ԱԺ բյուջետային գրասենյակի 2023 թվականի երկրորդ եռամսյակի հաշվետվությունը՝ կատարած աշխատանքների վերաբերյալ: Ըստ Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Աշոտ Եղիազարյանի՝ 2023 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ստացվել է 10 հարցում, որից 2-ը՝ պատգամավորական, 8-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 36 հարցում, որից 13-ը՝ պատգամավորական, 23-ը՝ մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ Ազգային…
Կարդալ ավելինԱրցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունները ողջունում են «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը. հայտարարություն
Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» ու «Արցախի ժողովրդավարական» խմբակցությունները «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության մասին հայտարարությամբ են հանդես եկել։ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները ողջունում են «Համախմբում» շարժման «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնությունը և մաղթում հաջողություններ։ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կացության շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակում այդ օրենսդրական նախաձեռնությունը կոչված է կանխելու Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսևորման անբեկանելի իրողությունը շրջանցելու որևէ նկրտում։ Այն երաշխավորում է հայ մարդուն իր երկրի ճակատագրական հարցերի լուծմանն անմիջական…
Կարդալ ավելինԱնձնագրային բաժանմունքները կաշխատեն նաև շաբաթ օրերին. ՆԳՆ
Հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիների մեծ հոսքն ու հերթերի ծավալների աճը՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմողներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով որոշվել է հուլիսի 8-ից աշխատանքային հայտարարել նաև շաբաթ օրերը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ից: «Քաղաքացիները կսպասարկվեն սովորական աշխատանքային ռեժիմով: Սպասարկման ընթացքում առաջացող խնդիրների առնչությամբ խնդրում ենք կապ հաստատել ՄՔԾ թեժ գծով՝ 010 370264 կամ զանգահարել 1-02: Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ է գործում Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի…
Կարդալ ավելին«Ախպեր, կազարմեն սաղ կրակ են». կացարանում հրդեհի պահին զինվորները հեռախոսազրույց են ունեցել, կա ձայնագրություն
Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործով տուժող ճանաչված զոհվածների ծնողները նոր հանգամանքներ են բացահայտել իրենց զավակների մահվան դեպքի մասին: NEWS.am-ին զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապը՝ Արտյոմ Գրիգորյանը, պատմեց, որ իր թոռան հեռախոսով օրվա հերթապահ Ռադիկը եւ վաշտի հրամանատար Գոռ Մարգարյանը հեռախոսազրույց են ունեցել դեպքից 20 րոպե անց: Ծնողների ձեռքի տակ է հայտնվել այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը. «-Ախպեր, սաղ տղերքը, պառաժ ենք, հիմա 5 հոգի ենք դուրսը, սաղ տղերքը ներսն են մնացել: -(Գոռ) Ո՞վ ա պատասխանատուն…
Կարդալ ավելինՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ միացել է Զինվորի տան` «Հայաստան 301» նախագծին
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը և Կորպորատիվ կենտրոնի տնօրեն Ազամատ Խակույը վերջերս այցելել են Զինվորի տուն «Հայաստան 301» ծրագրի շրջանակում Բանկի աջակցությունն ու երախտագիտության խոսքերն արտահայտելու հայրենիքի պաշտպաններին: Բանկի ներկայացուցիչները վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել շենքում, ծանոթացել պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորների հետ, նրանց բուժման գործընթացին և առօրյային։ Գ. Թառումյանը, «Հայաստան 301» ծրագրի շահառուի հետ ապակյա բեկոր ավելացնելով Մարտիրոս Սարյանի՝ 100 տարի առաջ վրձնած «Հայաստան» կտավի կրկնօրինակի վրա, համալրել է…
Կարդալ ավելինՀայտնի է՝ որ հարցերի շուրջ դեռ համաձայնության չեն եկել Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում. Aysor.am
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Aysor.am-ին հայտնել է, թե որ հարցերի շուրջ հետագա քննարկման անհրաժեշտություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի վաշինգտոնյան բանակցություններից հետո: «Այդ հոդվածներն են սահմանազատման գործընթացը, զորքերի հետքաշում, միջազգային մեխանիզմի ձևավորում»,-տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակը։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների ժամանակ Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ։ «Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի…
Կարդալ ավելինԱդրբեջանում առևանգված հայ զինծառայողներին դատում են Սումգաիթի դատարանում
Այսօր Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին ստիպել են «անհրաժեշտ» ցուցմունքներ տալ ի դեպ դատը անսկացվում է Սումգաիթ քաղաքում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսին առևանգված հայ զինծառայողներին շտապ դատում են Ադրբեջանում։ Դատավարությունը տեղի է ունենում Սումգայիթում: Հայ զինվորականները մեղադրվում են մի շարք հոդվածներով: Դատելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից՝ հայ զինվծառայողները ստիպված են եղել հայտարարություններ անել, որոնց իմաստը հանգում է նրան, որ նրանք «Ադրբեջանին թշնամական երկիր չեն համարում» և «զղջում են իրենց արածի համար»։…
Կարդալ ավելինԱզատում զոհվածների ծնողները երկրորդ փակ հանդիպումն են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Այսօր վարչապետն ընդունել է ՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների, այդ մասին տեղեկացրեց փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, որ ապրիլին Ազատ գյուղում ծնողների մասնակցությամբ տեղի են ունեցել կարևոր քննչական գործողություններ։ Նրա խոսքով, ծնողները ժամանակ առաջ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ինքը չի մասնակցել. «Այդպիսի պայման էր դրվել ծնողների առջև, որ ես չպետք է մասնակցեմ այդ հանդիպմանը։ Ապրիլի 30-ին մեր կողմից ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական…
Կարդալ ավելինԴավիթ Հարությունյանը նշեց պատճառները՝ թե ինչու են ուզում ազատվել իրենից. հիշատակելով Կարեն Անդրեասյանի վարքը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Հարությունյանը ասաց,-ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հանդիպումը օվկիանոսի մեջ մի բաժակ ջուր է, այս օրերին մենք ականատես եղանք այնպիսի փաստերի, իրենց կողմից ստորագրած, վավերացրած փաստերի, որ կոնկրետ այդ մի հանդիպումը որեւէ կանխորոշող նշանակություն չէր կարող ունենալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, որի լիազորությունները քիչ առաջ ԲԴԽ որոշումով դադարեցվեցին: «Իհարկե, դա…
Կարդալ ավելին