«Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններով առավել ճշգրիտ ու Բույսերի նոր սորտերի միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան սահմանվում են Հայաստանում բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները: Այս մասին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 26-ի արտահերթ նիստում ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը: Հանձնաժողովում երկրորդ ընթեցմամբ քննարկվել է ««Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ…
Կարդալ ավելին«Վագներ»-ի մարտիկները հեռանում են Ռոստովից
«Վագներ» ՄՌԿ-ի մարտիկները, որոնք հունիսի 23-ին Եվգենի Պրիգոժինի հրամանով գրավել էին Դոնի Ռոստովի կենտրոնը, սկսել են հեռանալ քաղաքից, հայտնում է 161.ru-ն։ Դա տեղի է ունեցել նրանից հետո, երբ Պրիգոժինը հայտարարեց, որ ավարտում է «արդարության երթը» դեպի Մոսկվա։ ՌԻԱ Նովոստին հրապարակել է կադրեր Դոնի Ռոստովում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբից, որում «Վագներ»-ի մարտիկները տանկեր են գործարկում և բեռնում զինամթերք։ Ինչպես հայտնել է վարձկաններից մեկը, «Վագներ» ՄՌԿ-ն նախատեսում է վերադառնալ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության դաշտային ճամբար: Ինչպես երեւում…
Կարդալ ավելինՌուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է
Ռուսական ռուբլու փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կտրուկ նվազել է հունիսի 24–ին Դոնի Ռոստովի գրավումից սկսված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված խռովության ֆոնին։ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալով՝ ռուսական ռուբլու փոխարժեքը երեկ՝ հունիսի 23-ին, կազմել էր 4.57 դրամ։ Հունիսի 24–ին Երեւանի փոխանակման կետերում ռուբլին գնվում է 3․90 դրամով, վաճառվում՝ 4.50։
Կարդալ ավելինԱդրբեջանի գործողությունները հետեւողականորեն տանում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների․ ԱԳՆ
Տարածաշրջանում իրական եւ տեւական խաղաղություն կառուցելու նպատակով Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցային գործընթացում պետք է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնեն գոյություն ունեցող բոլոր խնդիրների համար՝ կանխելով ատելության եւ թշնամանքի հետագա դրսեւորումները: Այս մասին հայտարարություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը։ «Այդ խնդիրների թվին, ի թիվս այլոց, պատկանում են ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման համար ամուր իրավական հիմքերի ամրագրումը՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի եւ խորհրդային շրջանի ամենավերջին քարտեզների, ինչպես տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ հիմնված երկրների ինքնիշխանության, իրավազորության,…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայտնում են ՀՀ կառավարությունից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ: ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:
Կարդալ ավելինԼուկաշենկոն Պրիգոժինին համոզել է կանգ առնել․ «Վագների» մարտիկներին անվտանգության երաշխիքներ են տրամադրվել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ ողջ օրը բանակցություններ է վարել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում քիչ առաջ հայտնի դարձավ, որ Պրիգոժինը համաձայնել է կանգնեցնել Ռուսաստանի տարածքում առաջխաղացումը։ Այս մասին գրում է Риа Новости-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։ Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել Վագներ առաջխաղացումը Ռուսաստանի տարածքում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս պահին կա ՄՌԿ «Վագների» հետ…
Կարդալ ավելինՄահացել է Սերգո Երիցյանը
Երկարատեւ հիվանդությունից հետո ԱՄՆ-ում մահացել է Կրթության եւ գիտության նախկին նախարար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հեռուստալրագրող Սերգո Երիցյանը։ Նա 66 տարեկան էր։ Սերգո Երիցյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 11-ին Ալավերդու շրջանի Ճոճկան գյուղում։ 1996-2003 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր 2003-2006 թվականներին` ՀՀ կրթության և գիտության նախարար 2006-2008 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական 2010 թվականին ղեկավարել է ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը։
Կարդալ ավելինԶԼՄ-ները հայտնում են Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբի մոտ կրակոցների մասին
Դոնի Ռոստովի Հարավային ռազմական օկրուգի շտաբում, որը շրջափակել են «Վագներ» խմբավորման մարտիկները, ուժեղ պայթյուն է լսվել։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ուժեղ պայթյունը լսվել է Բուդենովսկիի պողոտայի եւ Պուշկինսկայա փողոցի խաչմերուկում, որտեղ գտնվում է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Չի բացառվում, որ ձայնը եղել է պայթուցիկ փաթեթից։ Ականատեսները հաղորդում են նաեւ ավտոմատներից օդ արձակված մի քանի կրակոցների մասին։ ՄՌԿ «Վագները» շաբաթ գիշեր Դոնի Ռոստովում գրավել է Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Քաղաքում շրջում…
Կարդալ ավելինՉեչենական ստորաբաժանումների մեծ ռազմական շարասյունը շարժվում է Ռոստով
Ռազմական տեխնիկայի մեծ շարասյունը շարժվում է դեպի Ռոստովի ուղղությամբ։ «Ростов Главный» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ զրահատեխնիկայի ու ռազմական մեքենաների շարասյունը ձգվում է կիլոմետրեր։ «Բոլորը չեչենները գնում են Ռոստով»,- տեսանյութում ասում է տղամարդը։ Նա հավելել է, որ տեսանյութը նկարահանվել է Ռոստովից 75 կիլոմետր հեռավորության վրա։ «Большая мобилизация» ալիքը հայտնում է, որ զինվորական մեքենաների մեջ նկատելի են զրահափոխադրիչներ՝ բեռնված կործանիչներով և զրահամեքենաներով։ Ալիքը հաղորդում է, որ ավտոշարասյունը շարժվում է Ռոստովի մարզի Սամբեկ գյուղ։
Կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիին և ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիին
ՊՆ -ից փոխանցում են progressarmenia.com -ին որ երեկ՝ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի՝ նախորդ տարվա…
Կարդալ ավելին