Կրեմլում հույս ունեն, որ Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպումներն արդյունավետ կանցնեն։ Այս մասին Report-ին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների նախատեսվող հանդիպումը: «Հինգշաբթի այստեղ կլինեն եւ՛ նախագահ Ալիեւը, եւ՛ վարչապետ Փաշինյանը։ Մենք ակնկալում ենք, որ շփումներ կլինեն մեր նախագահի հետ։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ շփումների համար, եւ, իհարկե, կցանկանայինք արդյունավետության հույս ունենալ։ Թե որքանով կլինի արդյունավետությունը, ցույց կտա ժամանակը»,-ասել է նա։
Կարդալ ավելինԱրցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում․ դա է մեր ժողովրդի կամքը․ Արցախի նախագահի ուղերձը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձ է հղել առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 163 օր շարունակ Արցախը ապրում է խորացող ադրբեջանական հանցավոր շրջափակման պայմաններում: Մեր շուրջը տեղի են ունենում բովանդակային առումով անընդհատ փոփոխվող իրադարձություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանի և, մասնավորապես, Արցախի Հանրապետության և մեր ժողովրդի վրա: Չնայած ստեղծված իրավիճակին ու օրեցօր ահագնացող մարտահրավերներին՝ Արցախի ժողովուրդը մաքառում է իր սեփական հողում իր հավաքական իրավունքների ու ազատությունների համար՝…
Կարդալ ավելին«Երբ առաջնահերթությունը զարգացումն է՝ պետք է ռիսկի դիմել»
Հարցազրույց` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի անդամ, Աուդիտի և ռիսկերի կոմիտեի նախագահ Արիել Սերջիո Դավիդոֆֆի հետ: -Պարոն Դավիդոֆֆ Հայաստանը փոքր երկիր է, որի բանկային ոլորտը բավականին մրցակցային է, միևնույն ժամանակ՝ զգայուն արտաքին ռիսկերի նկատմամբ: Ձեր կարծիքով, որն է նշված երկու գործոնների ազդեցության պայմաններում բանկային համակարգում կայունություն պահպանելու բանաձևը: -Այո, բանկային շուկան փոքր է, բայց շատ մրցակցային: Ռիսկերը Հայաստանի նման երկրների համար ազդեցիկ են, քանի որ ներկրող երկիր է, արտարժութային հոսքերը շատ են, գնաճային ռիսկերը՝ մեծ:…
Կարդալ ավելինԽորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը մայիսի 23-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Խորհրդարանի որոշմամբ նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել ԱԺ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությանն արժանացած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը, Գառնիկ Դանիելյանը, Արման Ղազարյանը եւ Արթուր Սարգսյանը: Օրակարգային մի շարք հարցեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով: Դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ…
Կարդալ ավելինՄասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 845.281 դրամ. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ծրագրում նախատեսված կազմակերպություններից երկուսի պետական բաժնեմասը մասնավորեցվել է: Հաշվետու տարվա ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից պետական եւ համայնքային բյուջեներ մուտքագրվել է 845.281 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է շուրջ 208 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում ծրագրում ընդգրկվել են նաեւ «Արմենիկում» եւ «Հեր-Հեր հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ները….
Կարդալ ավելինԻ՞նչ իրավունքներ կունենան Ջրային պարեկային ծառայողները. խորհրդարանը քննարկել է «Ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող լրացումը
Նախագծերով առաջարկվում են անհրաժեշտ օրենսդրական նախադրյալներ ապահովել Գեղարքունիքի մարզում Ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման նպատակով, որը կարողանալու է լճի մակերեւույթին ու առափնյա հատվածում իրականացնել պարեկային մասնագիտացված ծառայություն: Վերջինս կտարբերվի ցամաքային հատվածում ծառայության իրականացումից: Այս մասին մայիսի 23-ին ԱԺ նիստի ընթացքում ասել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի զեկուցման ընթացքում: Փոխնախարարի խոսքով Ոստիկանության համար…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին
Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի և պարոն Պատրիկ Պրայորի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Կարդալ ավելինԱյլեւս հապաղելու ժամանակ չունենք, յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար. Արթուր Թովմասյան
Ի՞նչ իրավունքների, անվտանգության եւ երաշխիքների մասին կարող է խոսքը լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիրակատար շրջափակման մեջ՝ շարունակելով 1980-ականներից Արցախի ժողովրդի էթնիկ զտման քաղաքականությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Արցախի Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: «Հայաստանի վարչապետը, անտեսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը , հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեանի 86 600 կմ տարածքային ամբողջականությունը, որը ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը,…
Կարդալ ավելինԼՂ այն բնակիչներին, ովքեր կհրաժարվեն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, արտաքսում է սպասվում. Զատուլին
Տարածաշրջանի այն բնակիչներին, ովքեր կհրաժարվեն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, արտաքսում է սպասվում։ Այս մասին «Говорит Москва ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա, գլուխը հանած, ինչպես ասում ենք, մազերի վրա չեն լացում։ Տվյալ դեպքում, անցյալ տարվա երկրորդ կեսից, դեպի Արևմուտք շրջադարձին զուգահեռ, վեկտորը փոխելու նպատակով, Փաշինյանը և իր թիմը, ի սկզբանե, ճանաչել են 90-ականների Ալմա-Աթայի հռչակագրի առաջնահերթությունը,…
Կարդալ ավելինԱրցախի խորհրդարանը գումարում է արտահերթ նիստ
Արցախի խորհրդարանն այսօր՝ մայիսի 22-ին գումարում է արտահերթ նիստ հրատապ հարցերի օրակարգով: «Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի մայիսի 22-ին` ժամը 23:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով»,- ասվում է հայտարարությունում: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ուղիղ տեքստով հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում: «Այո, Ադրբեջանի 86 600 քառակուսի…
Կարդալ ավելին