Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում քննարկվել է «Գործող կարգավորումների կատարելագործման (որոշ գործարքների նոտարական վավերացման եւ ծագող իրավունքների պետական գրանցման պահանջների վերացման) վերաբերյալ» հանրագիրը: «Դեղերի առեւտրով զբաղվող ընկերությունները՝ դեղատները, որպեսզի կարողանան դեղատուն շահագործել, պետք է լիցենզիա ստանան: Լիցենզիայի պայմանների մեջ մտնում է, որ տարածքը որոշակի չափանիշների պետք է համապատասխանի: Լինում են դեպքեր, որ տարածքը կա՛մ սահմանափակումներին չի համապատասխանում, կա՛մ միասնական տեղեկանք ստանալու պահանջին: Մինչդեռ մյուս տնտեսվարողները, օրինակ՝ գեղեցկության սրահները, կարողանում են վարձակալության սահմանափակում չունեցող…
Կարդալ ավելին«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին վերաբերող նախագիծը բացասական եզրակացություն է ստացել հանձնաժողովի նիստում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենսդրական նախաձեռնություններ: Կառավարության հեղինակած՝ ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներում առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի քանի խմբագրական բնույթի փոփոխություններ: Հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով արտադրական կանեփի մասին օրենքի ընդունումից ի վեր դաշտում լուրջ տեղաշարժեր չկան: Խնդիրը լուծելու համար Կառավարությունը ներկայացրել է…
Կարդալ ավելինՓոստային կապի ոլորտում փոփոխություններ կլինեն, կներդրվի հաշվետվությունների մեխանիզմ. նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում
Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել 19 հասկացություն, համապատասխանեցնել Համաշխարհային փոտային միության ակտերին եւ Եվրոպական միության փոստային կանոնակարգին, խմբագրել փոստային կապի բնագավառում գործունեության սկզբունքները, հստակեցնել դրա տեսակները, նոր խմբագրությամբ սահմանել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների շրջանակը, դրա մատուցման որակի չափանիշները, վերահսկմանն առնչվող դրույթները, ինչպես նաեւ համապատասխան իրավական հիմքեր ու լիազոր նորմեր սահմանել ենթաօրենսդրական նորմատիվ կամ այլ բնույթի իրավական ակտերի ընդունման համար: Այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի…
Կարդալ ավելինԱռաջարկվում է պետական սեփականություն համարվող հողամասերի օտարումից եւս 30 տոկոս չափաբաժին փոխանցել համայնքի բյուջե
Առաջարկվում է պետական սեփականություն համարվող գույքի, այդ թվում` պետական հողամասերի օտարումից 30 տոկոս չափաբաժին փոխանցել համայնքի բյուջե: Գործող կարգավորումներով պետական գույքի օտարման դեպքում էր միայն փոխանցվում, իսկ առաջարկվող փոփոխությունների արդյունքում կփոխանցվի նաեւ պետական սեփականության հողամասերի օտարումից: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի գնահատմամբ առաջարկվող կարգավորումները համայնքների բյուջետային կարողությունների ու հնարավորությունների մեծացման, ֆինանսական ապակենտրոնացման համատեքստում են: «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում նախատեսվող փոփոխությունները քննարկվել…
Կարդալ ավելինԱդրբեջանը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի հայկական հոգեւոր ժառանգությունը. ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի դավանանքի ազատության մասին զեկույցը։ Մասնավորապես, զեկույցում Ադրբեջանը ներառված է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում։ 2022 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը բացասական դինամիկա է ունեցել։ Կառավարությունը շարունակել է զգալի վերահսկողություն իրականացնել կրոնական գործիչների նկատմամբ՝ շարունակելով հետապնդել եւ կալանավորել նրանց։ Նշվում է, որ անցած տարեվերջին Ադրբեջանում կրոնական համոզմունքների համար բանտարկվել է 19 մարդ։ Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները նաեւ ասում են, որ կառավարությունը «շարունակել է ֆիզիկական բռնություն…
Կարդալ ավելինՄրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Հայաստան է ներմուծվել շուրջ 1 տոննա կոկաին՝ Պանամա-Իտալիա–Վրաստան երթուղով․ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված և իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն Եվրո արժողության/, որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության…
Կարդալ ավելինԵվրոպան չպետք է մոռանար Արցախի մասին. Արցախի Հանրապետության ԱԳ նախարար
Եվրոպան չպետք է մոռանար Արցախում շրջափակված հայերին: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը, նշել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը: Նրա խոսքով՝ կան արժեքներ, որոնք Եվրոպան քարոզում է, սակայն ոչինչ չի անում Արցախում այդ նույն արժեքների պաշտպանության համար: Իսկ Արցախի ժողովրդի մի շարք իրավունքներ ոչ թե պարզապես բարեմաղթանք են, այլ 1990-ականներից մեկնարկած բանակցային գործընթացի տարբեր հատվածներում ամրագրված կետեր:
Կարդալ ավելինՊուտինը մայիսի 9-ին ոչ պաշտոնական նախաճաշ կանցկացնի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ. Պեսկով
Հաղթանակի շքերթի ժամանակ Մոսկվա ժամանած ԱՊՀ երկրների ղեկավարները Վլադիմիր Պուտինի հետ կլինեն նույն ամբիոնում, որից հետո ծաղիկներ կդնեն և կանցկացնեն ոչ պաշտոնական նախաճաշ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Москва 24-ը։ Նրա խոսքով՝ Հաղթանակի շքերթը պետք է սկսվի առավոտյան ժամը 10-ին։ Նա նշել է, որ ԱՊՀ երկրների գրեթե բոլոր նախագահները Մոսկվա են ժամանել Հաղթանակի շքերթին Պուտինի հրավերով։ Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Մոսկվայում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդալ ավելինՀամայնք եվ գործարար հատվածի համագործակցության արդյունքում իր դռներն է բացել Արտաշատի թիվ 4 մանկապարտեզը
Արտաշատի համայնքապետ ՝ Կառլեն Մկրտչյանի պաշտոնական կայք էջից տեղեկանում ենք , որ համայնքի ղեկավարը .« Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հետ այսօր այցելել ենք Արտաշատի թիվ 4 մանկապարտեզ, որտեղ համայնքապետարանի և գործարար հատվածի համագործակցությամբ այսուհետ կգործի 2 նոր խումբ՝ նախատեսված 40 երեխայի համար: Խմբասենյակները վերանորոգվել են և հագեցվել անհրաժեշտ գույքով: Մարզպետի և բարերարների հետ մասնակցել ենք գեղարվեստական միջոցառմանը: Հրաշալի փոքրիկներ ունենք, ովքեր այնքան գեղեցիկ ցուցադրեցին իրենց սովորած հմտությունները, ինչի առթիվ ես և պարոն մարզպետը շնորհակալություն հայտնեցինք…
Կարդալ ավելինՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
«progressarmenia.com »-ին ՊՆ-ից հայտնում են ՝ «Միջազգային կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում (IMET), ամերիկյան կառավարության աջակցությամբ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում ստեղծված լինգաֆոնային լսարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով մայիսի 16-ին ՊԱՀՀ են այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը: Դեսպան Քվինին ներկայացվել են ՊԱՀՀ-ի ստեղծման պատմությունը, գիտահետազոտական, կրթական և գիտահրատարակչական գործունեությունը և ընթացիկ ու ապագա ծրագրերը: ՊԱՀՀ-ի…
Կարդալ ավելին