Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն(ֆոտոներ)

Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն(ֆոտոներ)

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն:   Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

Կարդալ ավելին

Լրացումներ ՀՀ աշխատանքային օրենսգրքում. գլխադասային հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին

Լրացումներ ՀՀ աշխատանքային օրենսգրքում. գլխադասային հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին

Նախատեսվում է, որ մինչեւ 30 օր զինվորական վարժանքներին մասնակցելու պարագայում գործատուն առնվազն վճարելու է այն տարբերությունը, որն աշխատակիցը ստանալու է պետության կողմից՝ վարժանքներին մասնակցելու համար. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ապրիլի 10-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ՝ ներկայացնելով վարժական հավաքների դեպքում աշխատանքի վարձատրության կազմակերպման կարգավորումները: ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել…

Կարդալ ավելին

Ադրբեջանցիները ՍԻՍԻԱՆՈՒՄ

Ադրբեջանցիները ՍԻՍԻԱՆՈՒՄ

Ապրիլի 10-ին  ինչպես Սիսիան համայնքից տեղեկացանք  ադրբեջանցիները հայտնաբերվել են  Սյունիքի մարզի Բնունիս համայնքում։ Ինչպես արդեն մամուլում տարածվեց, որ զինվորական հագուստով ադրբեջանցիները տներից մեկի դուռն են ծեծել, տանտիրուհին դուռը բացել է, կասկածել է եւ ահազանգել ոստիկանություն։ Նշենք՝ , որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են:   Ինչպես նաև ՝ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով…

Կարդալ ավելին

Օրենսդրական նախաձեռնությամբ փրկարար ծառայողները կատեստավորվեն, ինչի արդյունքում կբարձրանան նրանց աշխատավարձերը

Օրենսդրական նախաձեռնությամբ փրկարար ծառայողները կատեստավորվեն, ինչի արդյունքում կբարձրանան նրանց աշխատավարձերը

Նախագծերի ընդունումը պայմանավորված է Փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելը կանոնակարգելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, փրկարարական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Ըստ…

Կարդալ ավելին

Սուրեն Պապիկյանը մեկնել է Բրյուսել

Սուրեն Պապիկյանը մեկնել է Բրյուսել

ՀՀ  ՊՆ  մամուլի պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօր ՝ ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Կարդալ ավելին

Թուրքիան եւ Ադրբեջանը ծրագրում են միասին գազ մատակարարել Եվրոպային

Թուրքիան եւ Ադրբեջանը ծրագրում են միասին գազ մատակարարել Եվրոպային

Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ հույս ունի եվրոպական երկրներին գազ մատակարարել ընդհանուր ընկերության միջոցով, հայտնել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ադրբեջանը Թուրքիայում մեծ ներդրումներ ունեցող երկիր է։  Նրանց ազգային SOCAR ընկերությունը նույնպես Թուրքիայի խոշորագույն ներդրողներից մեկն է։ Այդ համագործակցությունը կսկսի իրականացվել նաեւ 3-րդ երկրում։ Կլինեն համագործակցության նոր տեսակներ։ BOTAŞ – ը եւ SOCAR-ը (Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական ընկերություններ) նոր ընկերություն են ստեղծել։ Մենք գազ ենք մատակարարելու Եվրոպա։ Մենք…

Կարդալ ավելին

Հայկական մաֆիայի նախկին պարագլխին 40 տարվա ազատազրկման են դատապարտել ԱՄՆ պատմության մեջ ամենահանդուգն խարդախության համար

Հայկական մաֆիայի նախկին պարագլխին 40 տարվա ազատազրկման են դատապարտել ԱՄՆ պատմության մեջ ամենահանդուգն խարդախության համար

Լոս Անջելեսում հայկական մաֆիայի նախկին պարագլուխը ուրբաթ օրը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ ավելի քան 1 մլրդ դոլարի չափով խաբեության սխեմայում իր դերի համար, հաղորդում է ABC7-ը։ Լեւոն Թերմենջյանը, որը հայտնի է Լեւ Ասլան Դերմեն անունով, մեղավոր է ճանաչվել Յուտայում ինչ-որ «պոլիգամ» աղանդի անդամների հետ դավադրության մեջ։ Նա մեղավոր է ճանաչվել յոթ շաբաթ տեւած դատավարությունից հետո՝ փոստային խարդախություն կատարելու դավադրության, փողերի լվացման մեղադրանքով։ Դերմենը Bel Air-ի միլիարդատեր էր եւ բենզալցակայանների սեփականատեր, երբ նա միավորեց ուժերը…

Կարդալ ավելին

Մեր թշնամիները, խաչի վրա գամելով Արցախը, չարախնդում են, թե կարողացան սպանել ճշմարտությունը. Արցախի թեմի առաջնորդ

Մեր թշնամիները, խաչի վրա գամելով Արցախը, չարախնդում են, թե կարողացան սպանել ճշմարտությունը. Արցախի թեմի առաջնորդ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով: Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Ուր՞ է, մահ, քո հաղթությունը, ու՞ր է, գերեզման, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15:55) Սիրելի հավատավոր զավակներ, Պողոս Առաքյալի այս հռետորական հարցադրումն է հնչում մեր ականջներին, երբ դեմառդեմ կանգնում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հաղթական Հարության իրողության առջև: Աշխարհը վախի մեջ պահող մահվան սարսափը այլևս պարտված է…

Կարդալ ավելին

ՊՆ Հաղորդագրություն

ՊՆ  Հաղորդագրություն

ՀՀ ՊՆ  մամուլի պաշտոնական հրապարակումից տեղեկանում ենք, որ  Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 7-ին` ժամը 13:20-13:45-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:   Сообщение   Распространенное министерством обороны Азербайджана сообщение о том, что подразделения ВС РА 7-ого апреля с 13:20 до 13:45 якобы открыли огонь по азербайджанским позициям, расположенным в юго-восточной части армяно-азербайджанской границы, является очередной дезинформацией.  …

Կարդալ ավելին

Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պատվիրակությունը

Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի պատվիրակությունը

ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է , որ Ապրիլի 5-ից 7-ը Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ-վարժանքների և պատրաստության գծով վարչության պետ, բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսը քննարկել է անձնակազմի պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները: Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է ուսումնական զորամասեր, ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն:

Կարդալ ավելին
1 440 441 442 443 444 616