Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին, Լաչինի միջանցքի ճգնաժամին, Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման անհապաղ իրականացմանն ու տարածաշրջանային մարտահրավերներին վերաբերող բազմաթիվ հարցեր:
Կարդալ ավելին«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին: Կողմերը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը եւ առկա մարտահրավերները: Հայկ Կոնջորյանը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ինչպես նաեւ վերջին շրջանում ադրբեջանական սադրանքների մանրամասներ: Կարեւորվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը:
Կարդալ ավելինԵրեւանում քամու հետեւանքով ծառերն ընկել ու վնասել են մեքենաները…
Քամու հետեւանքով այսօր՝ մարտի 29–ին, մայրաքաղաքում դեֆորմացված, սերտաճած, կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել։ Ինչպես տեղեկանում ենք «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջից, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Բաբաջանյան 27 հասցեում, թեղին վնասել է քաղաքացու ավտոմեքենան։ Ծառ է տապալվել նաեւ Կենտրոն վարչական շրջանում՝ Արշակունյաց 2/19 հասցեում։ Պատին սերտաճած այլանթ տեսակի ծառը վնասել է ավտոմեքենա։
Կարդալ ավելինԵրուսաղեմում կայացել են Իսրայելի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները
Երուսաղեմում կայացել են Իսրայելի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հանդիպման արդյունքներով Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենը հայտնել է մոտ ժամանակներս Ադրբեջան այցելելու մտադրության մասին: «Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա օրերին մեծ տնտեսական պատվիրակությամբ Ադրբեջան կատարելիք այցին»,-ասել է նա։ Ադրբեջանի նախարար Ջեյհուն Բայրամովի այցն Իսրայել նվիրված է այդ երկրում դեսպանատան բացմանը:
Կարդալ ավելինԼավրովը առկա խնդիրների լուծման գործում Իրանին եւ Ադրբեջանին օգնելու պատրաստակամություն է հայտնել
Ռուսաստանը հույս ունի, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը ժամանակավոր բնույթ է կրում եւ շուտով կվերացվի։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք հուսով ենք, որ Բաքվի եւ Թեհրանի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր բնույթ է կրում եւ հնարավորինս շուտ կհաղթահարվի»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։ Նրա խոսքով, այդ դժվարությունների վերացումը կօգնի խթանել եռակողմ համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ,…
Կարդալ ավելինՀայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել «Ֆրիդրիխ Նաուման» հիմնադրամի ղեկավար կազմի եւ հրավիրյալ պատգամավորների, քաղաքական եւ հասարակական գործիչների հետ: Հանդիպումը մեկնարկել է Հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար Ռենե Կլաֆի ողջույնի խոսքով, որով նա կարեւորել է Հայաստանի հետ Հիմնադրամի աշխատանքը՝ հիշատակելով ժողովրդավարության ուղղությամբ ստացված գոհացուցիչ արդյունքները: Դրան հաջորդած ՀՀ ԱԺ նախագահի ելույթը նվիրված է եղել ժողովրդավարական արժեքների պահպանմանն ու մարդու իրավունքների եւ ազատությունների ուղղությամբ տարվելիք անհրաժեշտ քայլերին:…
Կարդալ ավելինՎճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին հայտարարություն
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են հետեւյալ թեկնածուները. 1.Արմեն Դանիելյան 2.Ելիզավետա Դանիելյան 3.Արսեն Նիկողոսյան Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են հետեւյալ թեկնածուները. 1.Կարեն Աղաջանյան 2.Լիզա Գրիգորյան 3.Կարեն Թումանյան…
Կարդալ ավելինՀայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին: Խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցից հետո Ալեն Սիմոնյանը եւ Բերբել Բասը շրջել են Բունդեսթագում, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը կարեւորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ արձանագրելով Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, պատգամավորների փոխայցերի կարեւորությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես…
Կարդալ ավելինԱզգային փոքրամասնության պատգամավորը կամուրջ է տվյալ համայնքի եւ պետական ապարատի միջեւ. Ալեքսեյ Սանդիկով
Ազգային փոքրամասնության պատգամավորը տվյալ համայնքի եւ Կառավարության միջեւ իրական կապող օղակն է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը խորհրդարանում փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը: Նա անդրադարձել է խորհրդարանի ազգային փոքրամասնության պատգամավորների ընթացիկ գործունեությանը, կարեւորել այն մեծ օրենսդրական աշխատանքը, որ նրանք կատարում են ի պաշտոնե, ինչպես նաեւ շեշտադրել տարբեր խնդիրների շուրջ գործադիր իշխանության տարբեր մարմինների հետ համագործակցությունը, ինչի շնորհիվ լուծում են ստանում բազմաթիվ մեծ ու…
Կարդալ ավելինՍիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ հաղթել է ՔՊ-ն
Թիվ 33 և 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։ 61 ընտրատեղամասերից ստացված պատկերը հետևյալն է․ Շիրակի մարզի Անի համայնք «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք- 3 134 քվե Հայկական երազանք» կուսակցություն- 795 քվե «Իմ հզոր համայնք» կուսակցություն-744 քվե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-5180 քվե Սյունիքի մարզի Սիսիան համայնք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-1443 քվե Հայաստանի հանրապետական կուսակցություն-2553 քվե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7325 քվե Սիսիան համայնքում…
Կարդալ ավելին