ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է Բաղանիս-Կիրանց հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայության ընթացքին: Նա այս մասին գրառում է կատարել սոցցանցի իր էջում եւ տեսանյութ հրապարակել: Տեսանյութում երեւում է, որ նրան այդ հատվածում դիմավորում է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Փաշինյանին նաեւ զերկուցում են, որ սահմանը խախտելու միջադեպեր չեն արձանագրվել:
Կարդալ ավելինԻսրայելը Թեհրանի և Անկարայի ընդհանուր թշնամին է. Իրանի արտգործնախարարի ԺՊ
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին, ընդգծելով Թեհրանի և Անկարայի միջև կապերի ընդլայնման անհրաժեշտությունը տարածաշրջանային կայունության ապահովման համար, ասել է, որ Իսրայելը երկու երկրների ընդհանուր թշնամին է, գրում է Mehr-ը։ Այդ մասին շաբաթ օրը Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի բարձրաստիճան դիվանագետը: Գովաբանելով Ստամբուլում հանդիպումը կազմակերպելու՝ Թուրքիայի արժեքավոր նախաձեռնությունը՝ Բաղերի Կանին իրանական պատվիրակության ներկայությունը պաղեստինյան հիմնախնդրին հատուկ ուշադրության, ինչպես նաև այս հարցում Թուրքիայի դերի ու դիրքորոշման նշան է…
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Չեխիայի ֆինանսների նախարարի հետ
progressarmeni.com-ին փոխանցված ինֆորմացիայի համաձայն ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ մակրո մոդելավորման և կանխատեսումների, պետական գնումների, ծրագրային բյուջետավորման և այլ ուղղություններով: Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել չեխական կողմի պատրաստակամությունը տեխնիկական աջացության տրամադրման տեսանկյունից, որի շրջանակներում պարբերաբար տեղի են ունենում ՀՀ ՖՆ աշխատակիցների ուսուցողական այցեր Չեխիայի ֆինանսների նախարարություն: Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման…
Կարդալ ավելինԱՄԷ դեսպանի հետ քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանն ու Քրիստինե Ղալեչյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ «Դեսպանին է ներկայացվել նաև Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների պատճառով վնասված կամուրջների խնդիրը։ Ընդգծվել է, որ հեղեղումների պատճառով վնասվել է 23 կամուրջ, ամբողջությամբ փլուզվել դրանցից 16-ը, ինչի հետևանքով որոշ համայնքների բնակչության հետ արտաքին…
Կարդալ ավելինՊատանի դաշակահար Էդուարդ Գևորգյանը հանդես կգա մենահամերգով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Էդուարդ Գևորգյանը Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: Առաջին քայլերը կատարել է նույն դպրոցում, երբ դեռևս 5 տարեկան էր: Մանկուց սիրել է լսել դասական երաժշտություն, ունեցել է ընդգշված սեր դեպի արվեստը: Հինգ տարեկանում ընդունվել է Երևանի Չայկովսկու անվ. երաժշտական դպրոց՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Էլզա Թանդիլյանի դասարան: 10 տարեկան էր, երբ առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցույթի Փարիզում և արժանացավ 2-րդ մրցանակի:…
Կարդալ ավելին«Չեմպիոնական քայլ` Թևանյանը եզրափակչում հրաժարվել է գոտեմարտել հայրենակցի հետ և հաղթանակը շնորհել է Անդրեասյանին».Արտաշատի համայնքապետ
Հերթական մարզական հաղթանակը Արտաշատի տարածաշրջանի մարզասերներին և մեր ըմբշամարտի երկրպագուների համար: Այսօր Արտաշատի համայնքապետ ՝ Կառլեն Մկրտչյանն իր սոցիալական տեղեկատվական հարթակներում բարի և հպարտանալու արժանի գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է ՝ «Ջերմորեն շնորհավորում եմ մեր ուժեղագույն ըմբիշներ Վազգեն Թևանյանին և Արման Անդրեասյանին` Բուդապեշտում ընթացող վարկանիշային մրցաշարում փայլուն հանդես գալու համար։ Թևանյանն ու Անդրեասյանը եզրափակչում պետք է գոտեմարտեին միմյանց հետ, սակայն Վազգենը հրաժարվել է մենամարտել հայրենակցի հետ և հաղթանակը շնորհվել է Անդրեասյանին։…
Կարդալ ավելին«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է: Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցույթային 3 անվանակարգերում կցուցադրվի 17 երկրի (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն,…
Կարդալ ավելինԲաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին. ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին
Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ 2024թ. հունիսի 6-ին արած հայտարարություններին: ԱԳՆ հայտարարությունում նաեւ ասվում է. «ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի…
Կարդալ ավելինՊեսկովը հայտարարել է Պուտինի և Էրդողանի մոտալուտ հանդիպման մասին
Ռուսաստանի և Թուրքիայի միջև շփումները կշարունակվեն մոտ ապագայում, քանի որ բարձր մակարդակի շփումների համար առաջնորդները կհանդիպեն հենց որ հնարավորություն լինի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։ «Ռուս-թուրքական շփումները շարունակվում են, ռուս-թուրքական տնտեսական երկխոսությունը շարունակվում է առկա բոլոր խնդիրներով… Թուրքիայում կարող է ավելի դժվար լինել դիմակայել այդ ճնշումին՝ հաշվի առնելով, ի թիվս այլ բաների, երկրի տնտեսական խնդիրները … Բարձր մակարդակի շփումները կշարունակվեն, այդ թվում՝ շատ մոտ ապագայում։ Նախագահները կհանդիպեն ամենաբարձր…
Կարդալ ավելինՀՀ-ում ԵՄ առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակներն ակնհայտ են դառնում. Զախարովա
Մենք բազմիցս մեկնաբանել ենք Հայաստանի տարածքում ԵՄ-ականների այս կիսառազմական ներկայության առճակատման բնույթը։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ռուսական կողմը Փարիզին արդյոք ծանուցել է, որ եվրոպացի դիտորդներին կասկածում է լրտեսության մեջ։ «Հայաստանում ԵՄ առաքելությունից բացի արտաքին քաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանի աշխարհաքաղաքական մրցակցության հերթական ասպարեզի վերածումից այլ բան չպետք է ակնկալենք»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային չի տեղեկացրել լրտեսության կասկածների մասին։ Նրա խոսքով,…
Կարդալ ավելին