Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հունիսի 5-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես   տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+28, Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +23+26, Կոտայքի նախալեռներում գիշերը՝+14+16, ցերեկը՝ +28+30, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+25, Լոռիում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +25+28, Տավուշում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +29+32, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+25, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+13+17,…

Կարդալ ավելին

Հայաստանը շատ է աշխատում Եվրամիության հետ. արտաքին գործերի նախարար

Հայաստանը շատ է աշխատում Եվրամիության հետ. արտաքին գործերի նախարար

Հայաստանը շատ է աշխատում Եվրամիության հետ։ Կան գերակայություններ, որոնք, նոր իրողությունների հետ կապված, վերանայվում են։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի կատարողականի իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 4-ին ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Դրա շնորհիվ, ինչպես նշելէ նախարարը, կողմերը փորձում են նոր փաթեթ մշակել։ Նա, մասնավորապես, նշել է երկու ուղղություն։ Դրանցից մեկը գերակայությունների վերանայումն է նոր իրողությունների հետ կապված։ «Մենք հիմա վերանայում ենք եւ շուտով կներկայացնենք…

Կարդալ ավելին

2023թ. Հայաստանը ԵՄ-ից ստացել է բազմաթիվ գրանտներ՝ 10 մլրդ դրամ ընդհանուր գումարով. ֆիննախ

2023թ. Հայաստանը ԵՄ-ից ստացել է բազմաթիվ գրանտներ՝ 10 մլրդ դրամ ընդհանուր գումարով. ֆիննախ

2023թ. Հայաստանը ԵՄ-ից ստացել է բազմաթիվ գրանտներ՝ 10 մլրդ 186 մլն դրամ ընդհանուր գումարով։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում,  2023թ. պետական բյուջեի կատարողականի իրականացման մասին հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 4-ին հայտնել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ Նրա խոսքով՝ այս միջոցները տրամադրել են ինչպես ԵՄ առանձին անդամ երկրներ, այնպես էլ որոշակի կառույցներ։ «Դրանցից նպատակային գրանտները կազմել են 6 մլրդ 421 մլն դրամ, իսկ ոչ պաշտոնականները՝ 3 մլրդ 765 մլն դրամ»,- նշել է…

Կարդալ ավելին

ԵՄ շուկայում հայկական կոնյակը՝ Armenian brandy անվանմամբ. ՀՀ-ն մտադիր է այն գրանցել որպես աշխարհագրական նշում

ԵՄ շուկայում հայկական կոնյակը՝ Armenian brandy անվանմամբ. ՀՀ-ն մտադիր է այն գրանցել որպես աշխարհագրական նշում

Հայաստանը հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացում առանցքային է համարվում այն, որ Armenian brandy-ն գրանցվի որպես աշխարհագրական նշում: Այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: «BEKPO ընկերության հետ իրականացված աշխատանքների և նրանց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայկական կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ առաջարկվել է օգտագործել Armenian brandy անվանումը»,-ասաց Պապոյանը: Նոր անվանման մասին ԵՄ-ն տեղեկացվել է…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 387.34  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.92 դրամ (աճել է 0.93 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.05  դրամ (աճել է 1.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (աճել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386  դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 411-418 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հունիսի 5-ից Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)», 8.23՝ «Աշխատում է տարհանիչը» ցուցանակները, որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, հունիսի 5-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:

Կարդալ ավելին

Աջակցություն Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց

Աջակցություն Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց

Աջակցություն Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց Հայաստանում և արտերկրում ապրող բազմաթիվ հայրենակիցներ և կազմակերպություններ ցանկություն են հայտնել աջակցել Լոռու և Տավուշի մարզերի աղետից տուժած անձանց: Նվիրատվություններն ընդունելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում բացվել է գանձապետական հաշիվ: Դրամային բանկային փոխանցումները կարող եք ուղղել ՀՀ ֆինանսների նախարարության 900005003315 գանձապետական հաշվին, իսկ քարտային փոխանցումները կատարել առցանց (ցանկացած արժույթով)՝ e-payments համակարգով հետևյալ հղումով՝ https://www.e-payments.am/hy/state-duties/step3/service=5759 :                            …

Կարդալ ավելին

Երևանի բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու համար

Երևանի բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու համար

Համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ: Ուսումնասիրվել են շուրջ 50 մանկապարտեզի տեղանքը, գործող խմբերն ու հատակագծերը: Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ:  Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց  Կառավարման տեխնելոգիաների  կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Նա զեկուցեց Երևանի մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացի վերաբերյալ հանձնարարականը։ Մանուկյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տեսախցիկի նախագծման և տեղադրման աշխատանքները կկազմի…

Կարդալ ավելին

Լևոն Երանոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց համաներմամբ ազատ արձակվեց

Լևոն Երանոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց համաներմամբ ազատ արձակվեց

Քիչ առաջ դատավոր Հարություն Մանուկյանը հրապարակեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով վճիռը։ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը համաներվեց: Վճռի համաձայն որի՝ Երանոսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակվեց։ Մասնավորապես, դատարանը որոշեց 309-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) առաջադրված մեղադրանքը վերաորակել եւ  նրա մեղավոր ճանաչել 375-րդ հոդվածի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար և այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ ՔՕ 309 հոդվածի 2-րդ մասով…

Կարդալ ավելին

Հունիսի 3-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 442 դեպք

Հունիսի 3-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 442 դեպք

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: 2024-ի հունիսի 3-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 442 դեպք, որից 268-ը՝ երեխա, 174-ը՝ մեծահասակ: 4 մարդ հոսպիտալացված է:  

Կարդալ ավելին
1 225 226 227 228 229 631