Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ` Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է քննությունների ընթացքին և հաջողություն է մաղթել դիմորդներին: Մինչ քննության մեկնարկը նախարարի տեղակալը ԳԹԿ…
Կարդալ ավելինՎահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սևակի խոսքերով Պարույր Սևակի ծննդյան օրը Վահագ Ռաշը հանդես է եկել «Անկեղծ ասած» նոր երգով
Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սևակի խոսքերով Պարույր Սևակի ծննդյան օրը Վահագ Ռաշը հանդես է եկել «Անկեղծ ասած» նոր երգով։ Երգի գործիքավորումն իրականացրել է Կարեն Արզումանյանը, միքսն ու մաստերինգը՝ Սերգեյ Գասպարյանը։ Երգիչը նախատեսում է ներկայացնել ևս երկու երգ՝ Սևակի խոսքերով, ինչպես նաև երգի վերածել Տերյանի «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» տողերը։ https://youtu.be/UJhruwc3pF0?si=ePAvbP1–0C-68zF
Կարդալ ավելինպրեմիերան, սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացումը սառույցի վրա
2025 թվականի փետրվարի 19 և 20 կկայանա սառցե շոուի միանգամայն նոր ձևաչափի պրեմիերան, սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացումը սառույցի վրա: Գիրք նվիրելու օրը հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված մեծածավալ սառցե ներկայացումը «Ախթամար. Սիրո Լեգենդը» վերադառնում է սառցե ասպարեզ: Վիթխարի արտադրության հիմքում օրիգինալ սյուժե է, որն առաջարկում է նոր հայացք Հայտնի պատմությանը ։ Մարզիկների դասական կատարումների և յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելևէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ…
Կարդալ ավելինԱսում են՝ ասողին լսող ա պետք, բայց դե ինչ անես…
Հա ուզում եմ ականջալուր լինեմ Փելեշյանի հանճարեղ ու դիպուկ ասույթին՝ «Դու ֆիլմեր արա ու լռիր», բայց դե չի ստացվում… Չի ստացվում, որովհետև ցինիզմի պրոգրեսը էն տեսակ կատաղի թափ ա հավաքում, որ չէս կարողանում արդեն դիմանաս ու չարձագանքես… Նոր եմ ծանոթանում այս նյութին, որտեղ տեղադրված է ԿԳՄՍ նախարարի կողմից ներկայացված 2024թ.-ի տարեկան հաշվետվության հրապարակման այն մասը, որը վերաբերվում է կինո ոլորտին: Այստեղ նա նշել է, որ «պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24 միջազգային կինոփառատոնների…
Կարդալ ավելինԷրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։ Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ…
Կարդալ ավելինՀայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր՝ ԵՄ աջակցությամբ
Հունվարի 23-ին Եվրոպական Միությունը հայտնել է Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին, որոնք իրականացվելու են քաղաքացիական հասարակության տեղական և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ։ Ծրագրերի մեկնարկի միջոցառմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։ Ներկա էին Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, միջազգային կառույցների, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Ծրագրերի հիմնական նպատակը փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը նպաստելն ու տնտեսական հնարավորություններ ընձեռելն է, ինչը կընդլայնի սոցիալական ծառայություների հասանելիությունը…
Կարդալ ավելինԿուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցին կտեղափոխվի և կվերականգնվի. կնքվել է հուշագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ Սյունիքի մարզի Կուրիս գյուղի Սբ Սարգիս եկեղեցու (17-րդ դար)՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաք տեղափոխման, պահպանման և վերականգնման նպատակով: Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից՝ տնօրեն Ալեքսանդր Բելաևը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը՝ ի նպաստ մշակութային ժառանգության պաշտպանության: «Մենք պատրաստակամ…
Կարդալ ավելինՎերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 40 մլն դոլարի վարկ
Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 40 մլն դոլարի վարկ՝ հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հունվարի 22-ին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցման ապահովման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ։ Համաձայնագիրն, ըստ նրա, ստորագրվել է 2024թ. օգոստոսին։ Ծրագրի նպատակը վերականգնվող էներգիան զարգացնելն է՝ դրա ծավալներն ընդլայնելու եւ այն էլեկտրացանցին ինտեգրելու միջոցով, արդիականացնելով էներգետիկ ենթակառուցվածքը, ապահովելով դրա հուսալիությունն ու կայունությունը եւ բարձրացնելով էլեկտրաէներգիայի փոխանցման ընկերության առեւտրային կենսունակությունը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շաումյան-2» (220/110/10 կՎ), «Մարաշ» (220/110/10 կՎ) եւ «Եղեգնաձոր» (220/110/10, 35 կՎ) ենթակայանները։ Այս ենթակայանները կառուցվել են դեռեւս 1960-70-ական թթ.։ Ենթակայանների սարքավորումների զգալի մասը շահագործվում է ավելի քան 40 տարի։ Ռելեային պաշտպանության եւ ավտոմատացման սարքավորումները, բացի հնացած եւ մաշված լինելուց, չունեն ժամանակակից միկրոպրոցեսորային տեխնոլոգիայի համար անհրաժեշտ գործառույթներ։ «Ենթակայանների երկաթբետոնե կոնստրուկցիաները 40 տարուց ավելի շահագործումից հետո դարձել են անօգտագործելի, իսկ մալուխային խրամուղիները գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում։ Չի ապահովվում մալուխների ջրամեկուսացումը, ինչն իր հերթին հանգեցնում է մալուխների մեկուսիչ շերտի քայքայման եւ վթարների առաջացման»,- նշել է Ղալեչյանը։ Վերակառուցումը նախատեսվում է ավարտել մինչեւ 2028թ.։ Վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որոնցից 15-ը՝ արտոնյալ։
Կարդալ ավելինՆախկին նախարար Արսեն Թորոսյանն ընտրվեց առողջապահության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Ազգային ժողովի հունվարի 22-ի նիստում ընտրվել է առողջապահության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ։ Նա առաջադրվել է կառավարող խմբակցության կողմից Նարեկ Զեյնալյանի փոխարեն, որը վայր է դրել պատգամավորական մանդատը խորհրդարանում միջադեպից հետո։ Նրա թեկնածությանն աջակցել է 64 պատգամավոր։ Դեմ է եղել 1 հոգի։
Կարդալ ավելինԹրամփը հանձնարարել է 100 օրվա ընթացքում կարգավորել հակամարտությունն Ուկրաինայում. WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցով իր հատուկ բանագնաց Քիտ Քելոգին հանձնարարել է 100 օրում կարգավորել ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը (WSJ): Նրա գնահատականներով՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործարք կնքելը շատ ավելի բարդ խնդիր կլինի, քան Թրամփն էր պատկերացնում նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ ասում էր, որ կավարտի հակամարտությունը նախքան պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելը»։ Թերթի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ նոր նախագահը մտադիր է անձամբ վերահսկել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը։ Թերթի զրուցակիցները՝ Քելոգի նախկին գործընկերները, պնդում են, որ նրան չի կարելի անկախ գործիչ անվանել, քանի որ նա լիովին կախված է Թրամփի կարծիքից։ Այդ պատճառով Քելոգին, իբր, «թույլ չեն տա որեւէ իրական բանակցություն վարել» Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ:
Կարդալ ավելին