«Մայր Հայաստան» Երևանի ավագանու ընդդիմադիր դաշինքը նախաձեռնել է նոր գրասենյակի բացմանը , որի նպատակն է քաղաքացիներին ավելի օպերատիվ հասանելիություն ապահովել և ծանոթանալ մայրաքաղաքում նրանց հուզող խնդիրներին և լսել նոր առաջարկներ: Այսօր տեղի է ունեցել «Մայր Հայաստան» շարժման՝ Շենգավիթ համայնքի տարածքային կառույցի բացումը։ Այն գտնվում է Արտաշիսյան 44/5 հասցեում։ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը խոսել է շարժման անելիքների, Երևանի ավագանու մանդատի և քաղաքական նոր մշակույթի մասին։ Լրատվություն
Կարդալ ավելինԱմանորին հրապարակի շենքերի վրա էլի անցքեր արվելու են, բայց ավելի քիչ. տոնածառի լույսերն ավելի ուշ կվառվեն. Փոխքաղաքապետ
Այս տարի դեռեւս կնքվել է մի պայմանագիր մի ընկերության հետ ամանորյա լուսավորության աշխատանքները կազմակերպելու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: «Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա կնքված պայմանագիրը, որը վերաբերում է նույն մասշտաբի աշխատանք կատարելուն, առաջին անգամ ունենք իրավիճակ, որ նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքն ենք օգտագործելու: Իհարկե, կատարվել են որոշակի լվացման, վերանորոգման աշխատանքներ: Մենք նախորդ տարի ասում էինք՝ որ արդարացված են այդ նպատակով գնումները, քանի…
Կարդալ ավելինՀԱՊԿ Միավորված շտաբի պետը հերքել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը
ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը հերքել է կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին լուրերը։ Հեռուստակամրջի ժամանակ Սիդորովը, պատասխանելով զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու մասին հարցին, նշել է, որ «պետության իմաստուն գլուխները կգտնեն դժվարությունները, որոնց առջեւ կանգնած է Հայաստանը, լուծելու միջոցը»։ Սիդորովի խոսքով՝ ոչ մի պաշտոնական հայտարարություն ՀՀ ղեկավարությունից կազմակերպությունից դուրս գալու մասին չի եղել։ «Ոչ մի հայտարարություն, որ ՀՀ-ն դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ոչ մի փաստաթուղթ ես անձամբ չեմ տեսել։ Դե, որ մասնակցությունը մի փոքր սահմանափակվել է՝…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանն ու Հաջա Լաբիբը քննարկել են տարածաշրջանային և գործընկերային հարցեր
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբի հետ: «Ի շարունակություն մեր արդյունավետ բանակցությունների, որ կայացան Հաջա Լաբիբի` Երևան այցի ընթացքում, Բրյուսելում մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային և գործընկերային հարցեր, երկկողմ օրակարգը: Մենք գնահատում ենք և սպասում նոր նախագծերի, որ կարող են էլ ավելի մտերմացնել մեր ժողովուրդներին»,- X-ի իր էջում գրել է նա:
Կարդալ ավելինԵրևանում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Գանջալյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք․ Երևան): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և անհրաժեշտության դեպքում հնարավոր չի եղել ախտահանել, – արտադրական շինության առաստաղը մասնակի վնասված է եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առաստաղից մասնիկների…
Կարդալ ավելինՀնդկաստանը Հայաստանին նռնակներ կմատակարարի
Հնդկաստանը Հայաստանին 30 մմ և 40 մմ նռնակներ կմատակարարի։ Այս մասին գրում է IADN-ը X-ի միկրոբլոգում։ «150 հազար միավոր նռնակներ Հայաստան կմատակարարվի «Munitions India Limited»-ի կողմից։ 2 ամիս առաջ MIL ընկերությունը Հայաստան էր մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ»,-գրում է աղբյուրը։
Կարդալ ավելինՀայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է». Էրդողան
Հայաստանը «յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ զուգահեռներ անցկացնելով Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի պատերազմի հետ։ Նրա խոսքով՝ երկար տարիներ «Հայաստանը երազում էր մեր տարածքների մասին»։ «Նա յուրացրել է Ղարաբաղյան պատերազմի դասը եւ խելոքացել է։ Հիմա Իսրայելի ղեկավարներն են սկսել նման մոլորություններ հայտնել։ Մի հուզվեք, նրանց հիասթափություն է սպասվում, ինչպես եւ բազմաթիվ այլ երազողների հազարամյակների ընթացքում»,- նշել է նա։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերեւութաբանները տեղ-տեղ կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, բայց արդեն ուրբաթ նորից կսկսի իջնել։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +16+18։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +12+15, Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+16, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+14, Լոռիում գիշերը՝ +2+6,…
Կարդալ ավելին2024թ. Հայաստանի պետական պարտքը կավելանա եւ կկազմի ՀՆԱ 48,4 տոկոսը. ԿԲ
2024թ. Հայաստանի պետական պարտքը կավելանա եւ կկազմի ՀՆԱ 48,4 տոկոսը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի քննարկման ժամանակ, նոյեմբերի 15-ին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Սակայն դա, նրա խոսքով, միեւնույն է, ցածր է 50 տոկոս նշաձողից, որը համարվում է անհրաժեշտ պետական պարտքի կայուն վիճակի ապահովման համար։ «Չնայած 2024թ. պետբյուջեի նախագիծը այս կամ այն պատճառներով կարող է պարունակել որոշակի մակրոտնտեսական ռիսկեր, այնուամենայնիվ, այն ընդգծում է կառավարության ձգտումը՝ ապահովելու ներդրումների աճ։ Մասնավորապես, տնտեսական պոտենցիալի…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է ավելի քան 5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 15-ին, կազմել է 402.92 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 437.49 դրամ (աճել է 5.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502.16 դրամ (աճել է 6.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.52 դրամ (աճել է 0.09 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-402 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-436 դրամով,…
Կարդալ ավելին