Ավելի քան 600 բեռնատարներ են կանգնած Հյուսիսային Օսիայի ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետով անցնելու համար, չորեքշաբթի «Ինտերֆաքս»-ին հայտնել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։ «Օգոստոսի 30-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 05:00-ի դրությամբ, Վերին Լարս անցակետով դեպի Վրաստան անցնելուն 610 ծանր մեքենա է սպասում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Երկուշաբթի առավոտվա դրությամբ հերթում մինչև 700 ծանր բեռնատար է եղել։ Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը հայտնել էր, որ ճանապարհային աշխատանքները հանգեցրել են Վերին Լարսի անցակետում ռուս-վրացական սահմանով անցնելու…
Կարդալ ավելինԴեպի թյուրքական աշխարհ ճանապարհը անցնում է «Զանգեզուրի միջանքով», բանակցում ենք հայերի հետ. Թուրք նախարար
Թուրքիայի հեռահաղորդակցության եւ տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն խոսել է այսպես ասած «Զանգեզուրի միջանցքից»։ Թուրքական A haber հեռուստաընկերության ուղիղ եթերում թուրք նախարարը նշել է, թե Թուրքիայի նախագահի՝ Նախիջեւան այցի ժամանակ էլ խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, որը ունենալու է, թե ավտոճանապարհ, թե երկաթգիծ Թուրքիայից մինչեւ Բաքու։ Աբուլքադիր Ուրալօղլուն պնդել է, թե դեպի թյուրքական աշխարհ եւ միեւնույն ժամանակ դեպի Պեկին ձգվող ճանապարհին «Զանգեզուրի միջանցքը» կարեւոր հանգույց է լինելու։ «Այս Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում։ Ճիշտը Հայաստանի միջոցով…
Կարդալ ավելինԿարմիր գծերի մասին Թեհրանի հայտարարությունները դժվար, թե նշանակություն ունենան. ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆ
Քաղաքական գիտությունների թեկնածու՝ Գարիկ Քեռյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին՝ «Թուրքիան և Ադրբեջանը բավականին երկար ժամանակ է, որ գործում են համատեղ, փոխհամաձայնեցված, չեն շտապում, առաջ են գնում հաստատուն քայլերով և ինչպես տեսնում ենք հաջողությունը հակամարտության ընթացքում լրիվ իրենց կողմն է: Այս իրողությունը սկսվել է 2016 թ. քառօրյա պատերազմից և հիմա էլ շարունակվում է: Հիմա անիմաստ է թվարկել այդ հաջողությանը նպաստող գործոնները ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում: Այս ամենի համատեքստում…
Կարդալ ավելինՊետության տրամադրած կեցավայրերից օգտվել է 23 433 տեղահանված արցախցի
Ժամը 12-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91 448 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս պահի դրությամբ այդ թիվը հասել է շուրջ 93 000-ի։ Նրանցից 69 916-ն արդեն հաշվառվել է։ «Այս պահի դրությամբ պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է 23 433 անձ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտն՝ 976 Արարատ՝ 6031 Արմավիր՝ 2124 Գեղարքունիք՝ 2147 Լոռի՝ 1187 Կոտայք՝ 5323 Շիրակ՝ 897 Սյունիք՝ 2050 Վայոց ձոր՝ 1555 Տավուշ՝ 1183
Կարդալ ավելինԱդրբեջանը առեւանգել եւ ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին
Ադրբեջանցիները առեւանգել եւ ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է: Ավելի ուշ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նա կասկածվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.2, 214.2.3 հոդվածներով (ահաբեկչություն կազմակերպված խմբի կողմից), 228.3 (հրազենի, դրա բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերում, պահպանում), 279.3 (օրենքով չնախատեսված զինված կազմավորումների և խմբերի ստեղծում) և 318.1 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանը պորտուգալացի գործընկերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային: Կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում մեր երկրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: ԱԺ-ից հայտնում են, որ կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից: Պորտուգալացի գործընկերը նշել է, որ խորապես ծանոթ է իրավիճակին եւ ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին: Նա պատրասատակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել իրավիճակը…
Կարդալ ավելինԱրցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց
Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց, որը քայլ առ քայլ ներկայացնում է բոլոր ընթացակարգերը՝ հաշվառումից մինչև տարբեր կարիքների ապահովում: Այդ մասին հայտնում են Կառավարությունից: Հայաստան մուտք գործելը և հաշվառվելը Քայլ 1 Հայաստան մուտք գործելուն պես ձեզ կդիմավորեն ՀՀ սահմանապահները, ավտոմեքենաների գրանցումից հետո կուղղորդեն հաշվառում անցնել Գորիսում կամ Վայքում: Քայլ 2 Գնալ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի կամ Վայքի մշակույթի տան շենք։ Նշված կենտրոնակայաններից մեկում կիրականացվի անձի նույնականացում և հաշվառում, և այդ պահին…
Կարդալ ավելինՍարգիս Խանդանյանը բրիտանացի գործընկերոջը ներկայացրել է ԼՂ ժողովրդի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Երեխաների եւ ընտանիքի նախկին նախարար Էդվարդ Թիմփսոնի եւ «Խնամք երեխաների համար» ՀԿ հիմնադիր նախագահ Ռոբերտ Գլովերի հետ: ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում ակտիվ է եղել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների հետ: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման…
Կարդալ ավելինԱրցախցիների համար ՔԿ-ն երկարաձգում է քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի ընդունելության ժամկետը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն սույն թվականի սեպտեմբերի 6-ին հայտարարել է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Մրցույթին մասնակցելու համար դիմումները և պահանջվող փատաթղթերը ներկայացվելու վերջնաժամկետ էր սահմանվել սեպտեմբերի 29-ը, իսկ գրավոր քննության անցկացման օր էր նշանակվել 2023թ. հոկտեմբերի 11-ը։ Հաշվի առնելով Արցախում ստեղծված իրավիճակը, արցախահայության բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքները՝ ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը որոշում է կայացրել երկարաձգել մրցույթի մասնակցության համար…
Կարդալ ավելինԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄՅՆՔԱՊԵՏԸ ՈՒՇԱԴԻՐ Է ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԵՑՈՒԹՅԱՆԸ՝ ԱՅՍՕՐ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԵՑԱՎԱՅՐԵՐ(ֆոտոշարք)
Արարատի մարզը Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանների և կացարանների ապահովմամբ երկրորդն է հանրապետությունում: Մասնավորապես կացարանների տեղաբաշխման հետ կապված մեծ աշխատանք է կատարում Արտաշատ համայնքը նրա ղեկավար՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ գլխավորությումբ: Արտաշատի համայնքապետարանում ձևավորված հաշվառման կենտրոնում արդեն 5-րդ օրն է վաղ առավոտից մինչև ուշ գիշեր ընդունում, հաշվառում, ապա նաև զբաղվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին համայնքի տարածքում տեղավորելու գործընթացով: Համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով, ձևավորված աշխատանքային խմբերը գործում են շուրջօրյա: Արտաշատի մեր գործընկերների…
Կարդալ ավելին