Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի։ Այս մասին ասվում է ԱԳՆ տարածած հայտարարությունում՝ կապված Հակարիի կամրջի մոտ ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետից Արցախի քաղաքացու առեւանգման դեպքի հետ: «Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի ուղղությամբ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Կարդալ ավելինԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից, իսկ արցախցուն տարել անհայտ ուղղությամբ. Մանրամասներ
Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հրապարակել է հաստատության կողմից հավաքագրված փաստերը: Հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը 09:30-ի սահմաններում հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։ Անձնագրերը ստուգելու ընթացքում Արցախի Հանրապետության Պատարա համայնքի բնակիչ 1955թ․ ծնված Վագիֆ Խաչատրյանն իր անձնագիրը ներկայացրել է ադրբեջանական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին, որոնք այնուհետև անձնագիրը չեն վերադարձրել նրան։ Վագիֆ Խաչատրյանի դստեր և…
Կարդալ ավելինՎագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան
Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվելՄարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարիի անցակետից ադրբեջանցիները առեւանգել են Կարմիր Ճաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ եկող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, ոեր Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի…
Կարդալ ավելինԱրցախի ապօրինի շրջափակման հարցն անհապաղ պետք է քննարկվի ՄԱԿ-ի ԱԽ նիստում. Արցախի ԱԳՆ
Ներգրավված միջազգային դերակատարներից, այդ թվում՝ ԿԽՄԿ-ից, պահանջում ենք ձեռնարկել հրատապ և ամենագործուն միջոցները՝ անհապաղ ազատելու և հայրենիք վերադարձնելու առևանգված քաղաքացուն, վերջ տալու Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, ինչպես նաև կանխելու այդ հանցագործությունների փոխակերպումը ցեղասպանության հանցագործության:Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն՝ 68-ամյա արցախցու առեւանգման առնչությամբ: «Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացին, որը բուժում ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր քաղաք Երևան, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ…
Կարդալ ավելինԿԽՄԿ-ն հայտարարություն է տարածել 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առեւանգելու կապակցությամբ
Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ։ Մասնավորապես ԿԽՄԿ-ն միայն նշել է, որ Լաչինի միջանցքով 15 հիվանդի տեղափոխելիս նրանցից մեկը «ձերբակալվել է»` առանց հստակեցնելու, թե ինչ հիմնավորմամբ է բուժառուն «ձերբակալվել»։ Փաստելով, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի շրջանակներում Լաչինի միջանցքով մոտ 680 հիվանդներ են տեղափոխել, կազմակերպությունը հայտարարում է․ «Մենք աշխատում ենք թափանցիկ, համակարգում ենք կողմերի հետ և…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանը հանդիպել է բարձրագույն կրթական ծրագրերի շրջանավարտներին
ՊՆ փոխանցմամբ հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ և օտարերկրյա բարձրագույն ռազմավարական և բարձրագույն ռազմակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թթ. ուսումնական տարվա շրջանավարտների հետ։ Ողջունելով և շնորհավորելով սպաներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է զինված ուժերն իրենց գործին լիարժեք տիրապետող սպաներով համալրելու գործընթացը։ Շրջանավարտներին շնորհավորել և մաղթանքներ է հղել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Միջոցառման…
Կարդալ ավելինԻնչպե՞ս են թուրքական ծագման դեղերը հայտնվում հայաստանյան դեղատներում
Հայաստանյան դեղատներում պարբերաբար հայտնվում են անօրինական ճանապարհով Հայաստան ներմուծված դեղեր՝ նախատեսված թուրքական շուկայի համար։ Դրանք արտաքին տեսքով շփոթության աստիճանի նման են ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերին, սակայն տարբերվում են թե՛ արտադրության երկրով և թե՛ գրանցման սերիական համարով: Այս մասին NEWS.am-ը պարզել է՝ ուսումնասիրելով դեղերի շուկան Հայաստանում։ Դեռևս մայիսին «Հանուն Հայկականի» ֆեյսբուքյան խմբի անդամներից Մերի Հովհաննիսյանն ահազանգել էր, որ ասթմայով հիվանդ թոշակառու մայրը դեղատնից գնել է 13.000 դրամ արժողությամբ «Սերետիդ» անվանումով դեղամիջոցը, և արդեն տանը պատահաբար պարզել, որ…
Կարդալ ավելինԱրթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի նախագահին եւ ներկայացրել իր հրաժարականի պատճառները
Արցախի նախագահ Հարությունյանն ընդունել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ընդունել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին։ Արթուր Թովմասյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Աժ նախագահի պաշտոնից իր հրաժարականի պատճառները։ Նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին երկարամյա պետական ու քաղաքական գործունեության համար և մաղթել առողջության շուտափույթ վերականգնում։
Կարդալ ավելինՍա կյանքեր փրկելու խնդիր է. Կարմիր խաչի մարդասիրական ավտոշարասյուններին արգելվել է մուտք գործել ԼՂ. Figaro-ի անդրադարձը
Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով, արդեն յոթ ամիս փակ է. մինչև հուլիսի 11-ը միայն Կարմիր խաչի ավտոշարասյուններին դեռևս թույլ էին տալիս անկլավի բնակչությանը՝ հիմնականում հայերին, օգտվել ճանապարհից՝ Երևանի հիվանդանոցում բուժում ստանալու կամ հարազատներ գտնելու համար։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro-ն: Թերթը նաեւ գրում է. «Այդ օրվանից, սակայն, ադրբեջանական իշխանությունները արգելել են նաեւ ԿԽՄԿ-ի մեքենաների տեղաշարժը՝ մեղադրելով Կարմիր Խաչի հայաստանյան մասնաճյուղին «մաքսանենգության» մեջ: «Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի…
Կարդալ ավելին