24-ամյա կնոջ մերկ ու մասամբ հոշոտված դին հայտնաբերվել է Դիլիջանի անտառում․ Shamshyan.com

24-ամյա կնոջ մերկ ու մասամբ հոշոտված դին հայտնաբերվել է Դիլիջանի անտառում․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 15-ին, Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին հարակից անտառային հատվածում ոստիկանները և կինոլոգիական ջոկատի ծառայողները հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում նշված վայրում հայտնաբերել են ամբողջությամբ մերկ, մասամբ հոշոտված կնոջ դի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, այս պահին տեղում աշխատում են քննչական խումբն ու դատական բժիշկը։ Քննիչների խնդրանքով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները դին տեղափոխել են հատուկ պարկի մեջ և այն մոտեցրել դիատարին։ Մահացածը ՌԴ 24-ամյա քաղաքացի է, ով այս…

Կարդալ ավելին

Արմեն Աշոտյանն անցնում է ԵՊԲՀ նախկին ռեկտորի գործով. նա Ձերբակալվեց

Արմեն Աշոտյանն անցնում է ԵՊԲՀ նախկին ռեկտորի գործով. նա Ձերբակալվեց

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անցնում է ԵՊԲՀ նախկին ռեկտորի գործով: progressarmenia.com-ի տեղեկացավ , որ  Աշոտյանը ձերբակալվել է իր տնից եւ այժմ էլ Քննչական կոմիտեում է: Հիշեցնենք, որ քրեական հետապնդում է հարուցվել «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) հիմնադրամի նախկին ռեկտոր Մ.Ն.-ի (Միքայել Նարիմանյան) նկատմամբ: Ըստ դատախազության՝ հետապնդումը հարուցվել է ծառայողական դիրքն օգտագործելով իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված հիմնադրամի 39 մլն 660 հազար դրամի չափով գույքի հափշտակության համար: Աշոտյանն այդ գործին անդրադարձել էր, նշելով,…

Կարդալ ավելին

Տեղի հատվածում Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը. ԱԱԾ

Տեղի հատվածում Ադրբեջանի կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը. ԱԱԾ

Հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը: Այդ մասին ԱԱԾ-ից հայտնում են, որ վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կարդալ ավելին

Ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ԱԳՆ

Ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ԱԳՆ

Հունիսի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Սրան նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին վերոնշյալ գործարանի կառուցման վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունը նախորդիվ արդեն հայտնել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում…

Կարդալ ավելին

Նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանը կվերապահվեն վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները

Նախաձեռնությամբ ՀՀ կառավարությանը կվերապահվեն վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխության նպատակն է բարեփոխել ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: «Ներկայումս չի կարգավորվում ըստ գոտիականության եւ ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման համար կիրառվող դրույքաչափերի սահմանման գործընթացը: Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը վերապահել վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները»,- տեղեկացրել է փոխնախարարը: Ըստ նրա` նախագծի ընդունման արդյունքում կդյուրացվի համայնքային վճարովի ավտոկայանատեղերի տարբերակիչ գետնանշումների գույնի եւ ձեւի վերաբերյալ փոփոխությունների…

Կարդալ ավելին

Նախատեսվում է առգրավել եւ ոչնչացնել ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքն ու մթերքը

Նախատեսվում է առգրավել եւ ոչնչացնել ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքն ու մթերքը

««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքնում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը քննարկվել է հունիսի 13-ի ԱԺ նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մաչմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանի խոսքով ներկայացված նախագծով ֆիզիկական եւ իրավաբանական անձիք պարտավոր են սննդի շղթային  փուլերում մշակել, վերամշակել, բաշխել, պահել,  պահպանել, փոխադրել, ներմուծել, հանրային սննդի ծառայություններում օգտագործել, մատակարարել եւ իրացնել բացառապես սպանդանոցային կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք եւ կենդանական…

Կարդալ ավելին

Կառավարությունն առաջարկում է հայեցակարգային փոփոխություններ իրականացնել համայնքային ոստիկանության բնագավառում. Արփինե Սարգսյան

Կառավարությունն առաջարկում է հայեցակարգային փոփոխություններ իրականացնել համայնքային ոստիկանության բնագավառում. Արփինե Սարգսյան

«Ոստիկանության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվել է հունիսի 13-ին ԱԺ նիստում: Հիմնական զեկուցող ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով նախագծով առաջարկվում է համայնքային ոստիկանության շրջանակում իրականացնել փոփոխություններ, որոնք կօժանդակեն այս ծառայությունն ավելի արդյունավետ իրականացնելուն: Նախարարի տեղակալը նշել է, որ ոստիկանության բարեփոխություններով նախատեսվում է ունենալ չորս հենասյունային ուղղություններ` քրեական ոստիկանությունը, պարեկային ծառայությունը, ոստիկանական գվարդիան եւ համայնքային ոստիկանությունը: Կառավարությունն առաջարկում է հայեցակարգային փոփոխություններ իրականացնել համայնքային ոստիկանության բնագավառում, որպիսի այն առաջնային օղակը, որը տեղեկացված…

Կարդալ ավելին

Պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Պաշտպանության նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՊՆ-ն  տեղեկացնում է progressarmenia.com -ին , որ  ահսօր հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Զոհուրիին՝ Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար` մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ։

Կարդալ ավելին

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է բարեփոխել նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրությունը

Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է բարեփոխել նյութական պահուստի վերաբերյալ օրենսդրությունը

Ազգային ժողովը հունիսի 13-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերը: ԱԺ որոշմամբ որոշ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը: Նախաձեռնության…

Կարդալ ավելին

Վերահսկողությունը ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների նկատմամբ էապես ուժեղանալու է. Վահան Քերոբյան

Վերահսկողությունը ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների նկատմամբ էապես ուժեղանալու է. Վահան Քերոբյան

Դեռեւս երկու տարի առաջ սկսվել է գործընթաց, որպեսզի կարողանանք էապես լավացնել ՀՀ ներմուծվող ագրոքիմիկատների եւ պեստիցիդների որակը: 2022 թվականի նոյեմբերի 28-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընդունված հրամանի նպատակն է, որ մենք ներմուծման ժամանակ ստուգենք ներկրվող նյութի այն լրացուցիչ պարամետրերը, որոնք թույլ կտան ավելի բարձր վերահսկողություն ունենալ ապրանքների նկատմամբ. ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, թե հստակ ինչ մեխանիզմներ կան գյուղատնտեսական սննդամթերքների որակը վերահսկելու համար:…

Կարդալ ավելին
1 439 440 441 442 443 635