Հանրապետությունում մոտ 300 հազար մարդ կա, որոնք նախկինում ամենատարբեր խնդիրներ ունենալով բանկային համակարգի հետ, ամբողջությամբ մտել են ստվերային դաշտ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատանքն ու աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում, բանկերի սեւ ցուցակներում էլ այդպես տեղավորվել, մնացել են: Մենք այդ մարդկանց հարց ենք տալիս՝ ժողովուրդ ջան, մինչեւ ե՞րբ եք սեւ ցուցակներում մնալու:…
Կարդալ ավելինՎանա լճում ջրի մակարդակն օրեցօր նվազում է. 10-15 քառակուսի կմ տարածք ցամաքի է վերածվել
Թուրքիայի տարածքում գտնվող և տեղի բնակիչների կողմից «ծով» կոչվող Վանա լճում ջրի մակարդակն օրեցօր նվազում է կլիմայի փոփոխության ու երաշտի պատճառով, գրում է ermenihaber.am-ը: Արբանյակային պատկերներում արտացոլված են նաև լճի ափերին տեղի ունեցած փոփոխությունները, որտեղ դարերով ձևավորվել են միկրոբիալիտներ, անցյալում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ ընկած պատմական կառույցներն ու բնակելի տարածքները: Այս տարվա հուլիս ամսվա արբանյակային նկարներում, որոնք Վանի Յուզունջու Յըլի համալսարանից Մուստաֆա Աքքուշը համեմատել է NASA Landsat-ի և Եվրոպական տիեզերական գործակալության Sentinel-2 արբանյակի պատկերների…
Կարդալ ավելինԵրասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխվե՞լ է. Էկոնոմիկայի նախարարությունը ոչ հերքում է, ոչ հաստատում
Երասխի գործարանի կառուցման վայրը տեղափոխելու մասին մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից գործարանի տեղափոխման մասին տեղեկությունը ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին։ «Այս պահին քննարկումներ են ընթանում կառավարության մակարդակով», – նշեցին նախարարությունից: Մեզ հետ զրույցում Արարատի մարզպետարանից հայտնեցին, որ տեղափոխման մասին տեղեկություն չունեն: Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք: Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Երասխի տարածքում եւ համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի…
Կարդալ ավելինՎաչե Տերտերյանը հեռավար հանդիպմամբ քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման առաջընթացին վերաբերող հարցեր
Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «ՋՌՀԿ/Ախուրյան գետ, Փուլ 1, Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում» և «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II – Փուլ 3» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի հերթական հեռավար հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՏԶՀ գործադիր տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի KfW բանկի տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոն, BMZ Տնտեսական…
Կարդալ ավելինՔյարամյանը Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցության խնդիրները
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիզոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան սեպտեմբերի 14-ին այցելել է ՀՀ քննչական կոմիտե։ Տիկին դեսպանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է հայ-հնդկական բազմավեկտոր հարաբերությունների զարգացման առկա միտումները, որոնց արդյունավետությունն զգալի է դարձել նաև իրավական ոլորտում։ Մասնավորապես, շեշտվել է, որ Հնդկաստանի իրավապահ մարմիններն արագ և օպերատիվ արձագանքում են ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրավական փոխօգնության բոլոր հարցումներին, գործնականում չկան հարցումներ,…
Կարդալ ավելինՀանդիպում ՊՆ վարչական համալիրում
Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովին և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովին։ ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-մայոր Կուլակովին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակը, առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի…
Կարդալ ավելին2023 թ. օգոստոսին 597 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 597 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է շուրջ 234.4 մլն դրամի չափով տուգանք:
Կարդալ ավելինՏեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները Լաչինի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից էլ մինչև Աղդամ: Այս քարտեզների վրա հստակ նշված են նաև այն վայրերը, որտեղ գտնվում էին ճանապարհը շրջափակած ադրբեջանական կառավարության «էկոակտիվիստ» գործակալները 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը: Տեղորոշված է նաև ադրբեջանական կարմիր մահիկի ընկերության մեքենաների վայրը: Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի…
Կարդալ ավելինՄայրաքաղաքում ` ընտրություններին ընդառաջ հանդիպումներ
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաքի ազգաբնակչությունը իր ձայնը կտա նախընտրած քաղաքական կուսակցությունը կամ դաշինքին , քաղաքապետի ընտրություններում, որտեղից էլ պարզ կլինի ձևավորվող քաղաքական ուժն ու հավանական քաղաքապետը:Բայց մինչ այդ հարցախույզ անելով մայրաքաղաքի փողոցներում progressarmenia.com-ին պարզ դարձավ, որ այս ազգաբնակչությունը խորը հիասթափություն է ապրում և ուշագրավ մանրամասներ չենք կարող հրապարակել հաշվի առնելով, որ մարդիկ հակված չեն (թույլ) մասնակցել առաջիկա սպասվող քաղաքապետի ընտրություններին: Հիշեցնենք , որ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 13 կուսակցություններ և մեկ դաշինք ՝«Մայր Հայաստան» դաշինքը…
Կարդալ ավելինԱրտաշատում հարգանքի տուրք մատուցվեց .Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի զոհերի հիշատակին կանգնեցվեց խաչքար
Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ:ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Պետական և համայնքային այլ կառույցներում օրվա խորհուրդը ևս հիշվեց տարբեր միջոցառումների իրականացմամբ: Մասնավորապես Արտաշատ քաղաքում այսօր համայնքապետ Կառլեն Մկրտչյանի գլխավորությամբ բացվեց հուշակոթող ՝ այդ մասին տեղեկանում ենք համայնքապետարանի պաշտոնական էջից,-« Արտաշատի Իսակովի թաղամասում այսօր բացվեց 2022 թվականի սեպտեմբերյան լայնածավալ հարձակման հետևանքով անմահացած Հրաչ Սարգսյանի, Գևորգ Բեգիջանյանի, և Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակներ Արա Բաբաջանյանի…
Կարդալ ավելին