Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի որոշումներին համապատասխան: «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի…

Կարդալ ավելին

Ադրբեջանցիները, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար

Ադրբեջանցիները, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները. Արցախի պետնախարար

Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը` հերթական բեմականացումը ցուցադրելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետևանքով Արցախի Հանրապետության Շուշիի…

Կարդալ ավելին

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ. Եղանակը Հայաստանում

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։ Ինչպես  հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +16…

Կարդալ ավելին

Ալիեւը հայտարարել է Ադրբեջանում Bayraktar կենտրոնի ստեղծման մասին

Ալիեւը հայտարարել է Ադրբեջանում Bayraktar կենտրոնի ստեղծման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Ադրբեջանում մարտական դրոններ եւ ինքնաթիռներ արտադրող թուրքական Baykar ընկերության Bayraktar կենտրոնի ստեղծման մասին: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախագահն այդ հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ Ստամբուլում կայացած տեխնոփառատոնի ժամանակ։ «Հուսով եմ, որ շուտով Kizilema-ն (թուրքական նոր մարտական անօդաչու ինքնաթիռ – խմբ.) կլինի Ադրբեջանի երկնքում»,-ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են Ալիեւի խոսքը: Բացի այդ, Ալիեւը չի մոռացել գովել թուրքական պաշտպանական արդյունաբերությունը։ Նա նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան անվանել…

Կարդալ ավելին

Պաշտպանության նախարարն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

Պաշտպանության նախարարն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարին

  Այսօր ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը: ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ…

Կարդալ ավելին

Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ»,-ասված է որոշման մեջ:

Կարդալ ավելին

Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ջերմուկը. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Ադրբեջանցիները ցանկանում էին գրավել Ջերմուկը. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին

ՀՀ զինված ուժերի գլխվոր շտաբի պետ Էդվորդ Ասրյանը Ջերմուկ քաղաքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային հենց դիրքերում ներկայացրեց, թե սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդը որքան է ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք: «Ես անմիջական տարածքում ցույց կտամ, թե Ջերմուկ քաղաքի համար ինչ վտանգ է ներկայացնում հակառակորդի ներկայությունը Հայաստանի տարածքում: Ընդհանուր մակերեսային առումով ներթափանցած տարածքը կազմում է 60,06 քառակուսի կիլոմետր՝ ճակատով մոտ 11 կմ, խորությամբ մոտ 8 կմ: Մեր գնահատմամբ Ադրբեջանի զինված ուժերը նպատակ էին հետապնդում դուրս…

Կարդալ ավելին

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն ազատ կարձակվի

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանն ազատ կարձակվի

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Սիմոնյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը եւ վերացրել Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտից:

Կարդալ ավելին

Արտակարգ դեպք Արարատում. հարցաքննությունից առաջ մեղադրյալը ցատկել է երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել

Արտակարգ դեպք Արարատում. հարցաքննությունից առաջ մեղադրյալը ցատկել է երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել

2023թ. ապրիլի 27-ին մեղադրյալը ցատկել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի լուսամուտից և մահացել։ ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված…

Կարդալ ավելին

Հայ խորհրդարանականները իսպանացի գործընկերներին են ներկայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը

Հայ խորհրդարանականները իսպանացի գործընկերներին են ներկայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում` Մադրիդում: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Լիլիթ Գալստյանը: Այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Պաու Մարի Կլոսեի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում Իսպանիայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Պերե…

Կարդալ ավելին
1 459 460 461 462 463 640