Դատավորների սոցիալական երաշխիքներին առնչվող համակարգում կարգավորումներ են մշակվել, որոնք վերաբերում են մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ փետրվարի 28-ի նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: «Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը ներկայումս գործող կարգավորմամբ հետևյալն է. կենսաթոշակը հաշվարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի ընդհանուր գումարի և 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի…
Կարդալ ավելինԲաքուն պետք է հասկանա, որ մենք չենք հանդուրժի բռնություն Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ. Ֆաբիո Մասիմո Կաստալդո
Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նիստում ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն: «Մի քանի ամիս առաջ այստեղ՝ այս պալատում, մենք հյուրընկալեցինք վարչապետ Փաշինյանին, լսեցինք նրա օրինական դիրքորոշումը՝ գնալ եվրոպական ուղիով: Մենք նրան խոստացանք օգնել, բայց այդ օրվանից իրականում ոչինչ չի փոխվել: Մենք պետք է անկեղծ լինենք: Եվրոպական խաղաղության այս հաստատությունը կարևորում է Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, բայց նաև այն համարում է ոչ բավարար: Եթե ցանկանում ենք պատշաճ պաշտպան լինել, պետք վստահ լինենք…
Կարդալ ավելինՄԱԿ-ում տեղեկացրել են, որ Գազայի բնակչության մեկ քառորդը քաղցից մահանալու շեմին է
Գազայի հատվածի ավելի քան 570 հազար բնակիչ «քաղցից մահանալու շեմին է», յուրաքանչյուր 6-րդ երեխա (մինչեւ 2 տարեկան) անկլավի հյուսիսում տառապում է սուր թերսնումից եւ հյուծումից։ Այս մասին հայտնել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության պրոֆիլային տնօրինության ղեկավար Ռամեշ Ռաջասինգհամը։ «576 հազար մարդ Գազայում՝ բնակչության մեկ քառորդը, քաղցից մահանալու շեմին է, յուրաքանչյուր 6-րդ երեխա (մինչեւ 2 տարեկան) անկլավի հյուսիսում տառապում է սուր թերսնումից եւ հյուծումից»,- հայտնել է նա։ Ռաջասինգհամը նաեւ նշել է հետագա վատթարացման բոլոր նախադրյալների…
Կարդալ ավելինԱդրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է. ԱԱԾ
Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Այս մասին հաղորդել են ԱԱԾ-ից։ «Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից։ Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելինՇուրջ 4 մլն դրամի հափշտակության և դրան օժանդակելու համար մեղադրվող ՊՆ պաշտոնյաների գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ինչպես անձամբ, այնպես էլ իր գումարտակի դասակներից մեկի հրամանատարի օժանդակությամբ, հափշտակել է իրենց վստահված՝ ընդհանուր շուրջ 4 մլն ՀՀ դրամի նյութական և իրային միջոցները: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ. Մ.-ն…
Կարդալ ավելինԴեղատան աշխատակիցն այլեւս չի կարողանալու փոխել դեղի անվանումը, չափաքանակը եւ այլ դեղ առաջարկել. փոխնախարար
Խնդիրներ ունեինք, երբ բժիշկը մի այլ դեղ էր նշանակում, դեղատան աշխատակիցը ինչ-որ պատճառներից ելնելով փոխում էր թե անվանումը, թե չափաքանակը. Էլեկտրոնային դեղատոմսերի դեպքում այդ հնարավորությունը չի լինելու: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: «Այն, ինչ նշանակված է, իսկ նշանակումը ազդող նյութով է նշվում, եթե չկա մեկ բրենդային անվանում, կա մեկ այլ բրենդային անվանում, պցիենտը ծանոթանալով այդ դեղորայքների գնացուցակին, ինքն է ընտրում, թե որ գումարի շրջանակներում է…
Կարդալ ավելինՄարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. Պացիենտը դեղատուն պետք է գնա անձնագրով. Ինչպե՞ս է գործելու համակարգը
Դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային․ մարտից ուժի մեջ են մտնում նոր փոփոխությունները: «Այս պահին աշխատում ենք եւ էլեկտրոնային, եւ թղթային տարբերակով, սակայն կառավարության համապատասխան որոշումից հետո արդեն կբացառվի թղթային դեղատոմսի դուրսգրումը, կգործի միայն էլեկտրոնայինը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: «Այս պիլոտի շրջանակներում միայն կենտրոնացված գնումներով արդեն 1,7 մլն-ից ավելի դեղատոմս է դուրս գրվել, իսկ անվճար ու արտոնյալ պայմաններով՝ մոտ 600 հազար դեղատոմս: Այս դեղատոմսերը դուրս են գրվել առաջնային օղակի բժիշկների…
Կարդալ ավելինՓաշինյանը 15 օրով արձակուրդ է ուղարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 15 օրով արձակուրդ է ուղարկել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր՝ 2024 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 12-ը ներառյալ: Սերգեյ Մովսիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը»,-ասված է որոշման մեջ:
Կարդալ ավելինՄարտի 1-ից Երեւանի մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 1-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից: Խոսքը հետեւյալ խաչմերուկների մասին է. Իսաբեկյան – Դուրյան Արտաշիսյան – Հովսեփյան Դավիթ Բեկ – Գաջեգործներ:
Կարդալ ավելինԲերված ապացույցները լրիվ հերքում են Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը. փաստաբանական խումբ
ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստը նշանակվել է 2024 թ․ մարտի 1-ին, ժամը 16։15-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյան նստավայրում, նախագահող դատավորն է Դիանա Ղուկեյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մեր պնդմամբ՝ նույնիսկ թերի և օրենքի բազմաթիվ խախտումներով իրականացված քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները համակցությամբ ամբողջովին հերքում են Տիրան Խաչատրյանին…
Կարդալ ավելին