News am-ի փոխանցմամբ Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ») 2023 թվականի 10 ամիսների ընթացքում ուղեւորահոսքը կազմել է 4 մլն 675 հազար 270 մարդ։ «Զվարթնոց» օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղևորահոսքը կազմել է 4 մլն 598 հազար 337 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 76 933 մարդ: Հիշեցնենք, որ 2023 թվականի 9 ամիսների արդյունքներով երկրի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է գրեթե 4,2 մլն մարդ: Պարզվում է՝ մեկ ամսվա ընթացքում ուղեւորահոսքն աճել է մոտ 200 հազար մարդով կամ 11%-ով։ Եթե այս…
Կարդալ ավելինՍտեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 մարդ
Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, զոհվել է 218, վիրավորվել՝ 120 մարդ։ Այդ մասին Քննչական կոմիտեն հայտնել է Հանրային հեռուստաընկերությանը: Զոհված 218 քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ պարցված չէ: 218 անձից 135-ի ինքնությունը պարզվել է դատագենետիկական փորձաքննության արդյունքում: Պայթյունի ժամանակ պահեստի փակ տարածքում եղել է շուրջ 1000 քաղաքացի: Ըստ քննչականի վառելիքի պահեստում եղել է 300 հազար լիտր ամառային, 77 հազար լիտր ձմեռային դիզելային վառելիք, շուրջ 42 հազար լիտր ավտոբենզին։
Կարդալ ավելինՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՆԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է
Բերթոլթ Բրեխթ «ԱՐԹՈՒՐՈ ՈՒԻԻ ԿԱՐԻԵՐԱՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԿԱՆԽՎԵՐ» Պատմագանգստերական դրամա` 2 գործողությամբ։ Դիտեք ներկայացումը դեկտեմբերի 21-ին, ժ․ 19։00-ին Մայր թատրոնի մեծ բեմում։ Տոմսերն ամրագրելու համար զանգահարեք 010 527670 093 789392 Օնլայն գնելու համար անցեք հղումով http://bit.ly/3RdMrN4 Վարկածի և բեմադրության հեղինակ՝ Արմեն Էլբակյան Գլխավոր դերում՝ Տիգրան Ներսիսյան https://www.facebook.com/sundukyantheatre/videos/325212426968544/
Կարդալ ավելինԶախարովա. Ռուսաստանը ենթադրում է, որ Փաշինյանը կօգտվի Պուտինի հրավերից
Ռուսաստանը ելնում է նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական նախաամանորյա հանդիպմանը: Այնտեղ, փաստորեն, հնարավոր կլիներ բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ասպեկտների վերաբերյալ մեր դիրքորոշումը բազմիցս և մանրամասնորեն արտահայտվել է թե՛ նախագահի, թե՛ ՌԴ ԱԳՆ ղեկավարի կողմից։ Մոսկվայում, առաջնորդվելով Հայաստանի…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել ազատազրկված դատավորների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ դեկտեմբերի 20-ին չհայտարարված այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել հիմնարկներում պահվող ազատությունից զրկված դատավորների հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները: Այցի շրջանակներում Պաշտպանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ քննարկել է նաև քրեակատարողական հիմնարկում պահվող դատավորներից մեկի առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր: Չհայտարարված…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կազմել է 405.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.19 դրամ (աճել է 0.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 513.25 դրամ (նվազել է 2.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.48 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-405 դրամով, վաճառվում է 408-410 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 436-443 դրամով,…
Կարդալ ավելինՈւկրաինայի հետ բանակցությունների համար ոչ մի հիմք չկա. Կրեմլ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթ է անվանել այն գործընթացը, որն արդյունքի հասնելու, Ուկրաինայի հարցում խաղաղության որոնման պոտենցիալ չունի՝ առանց Ռուսաստանի մասնակցության, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ «Ահա այդ «խաղաղության բանաձեւն է», որը հիշատակվել եւ հիշատակվում է հաճախ, գիտեք, այստեղ պարզապես պետք է բացել աչքերը եւ նայել փաստերին. խաղաղության բանաձեւը փորձում են փնտրել առանց Ռուսաստանի մասնակցության։ Դա առնվազն անհեթեթ գործընթաց է։ Իսկ եթե լուրջ, ապա, իհարկե, դա գործընթաց է, որը որեւէ արդյունքի պոտենցիալ չունի»,- ասել է…
Կարդալ ավելինՆաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը մինչև հաղթանակ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը Գազայի հատվածում և կանգ չի առնի մինչև հաղթանակ, իսկ ՀԱՄԱՍ-ի ակտիվիստները կարող են կամ հանձնվել, կամ զոհվել։ «Մենք կշարունակենք պատերազմը մինչև վերջ, այն կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, մինչև հաղթանակը։ ՀԱՄԱՍ-ի բոլոր ահաբեկիչները՝ առաջինից մինչև վերջինը, մահկանացու են: Նրանք միայն երկու տարբերակ ունեն՝ հանձնվել կամ մեռնել»,- Նաթանյահուի հայտարարություններն է տարածել նրա գրասենյակը: «Նրանք, ովքեր կարծում են, որ մենք կանգ ենք առնելու [Գազայի հատվածում], իրականությունից կտրված են:…
Կարդալ ավելին«Մայր Հայաստան» խմբակցությունը կշարունակի իրականացնել «Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ» խորագրով բողոքի և իրազեկման ակցիաները
«Մայր Հայաստան» խմբակցությունը կշարունակի իրականացնել «Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ» խորագրով բողոքի և իրազեկման ակցիաները: Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը: «Դեկտեմբերի 21-ին ակցիան կմեկնարկի ժամը 13։30-ին՝ Կասկադ համալիրի հարևանությամբ գտնվող Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտից։ «Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում Երևանի իշխանությունների կողմից նախատեսվող տեղական տուրքերի, վճարների կտրուկ ավելացումներին և ամենօրյա ռեժիմով ակցիաներ է իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում»:
Կարդալ ավելին«Արցախի լուծարման հրամանագիրն անվավեր ճանաչելու հրամանագիր կա». Տիգրան Պետրոսյան
Արցախի լուծարման հրամանագիրն անվավեր ճանաչելու հրամանագիր կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետորսյանը: «Այսօր առավոտյան այցելել եմ Արցախի ներկայացչություն, նպատակ ունենալով հանդիպել Սամվել Շահրամանյանին, որպեսզի հորդորեմ մինչև տարվա վերջ անվավեր ճանաչի Արցախի լուծարման ՆՀ-657-Ն հրամանագիրը։ Ցավոք սրտի՝ Շահրամանյանը հարկ չհամարեց ինձ ընդունել, ստիպված էի այլ մարդկանց միջոցով փոխանցել պահանջը։ Իմ տեղեկություններով արդեն նման հրամանագիր կա, ուղղակի չի հրապարակվել, իսկ նման հրամանագրերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Այս օրերին…
Կարդալ ավելին