Հայկական երաժշտարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Հայաստանի պարի պետական անսամբլում ունեցած 35-ամյա գործունեության կապակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական երգարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար երգիչ Վարդան Բադալյանը նույնպես պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Պարգևները հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նախարարի…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀԱՄՈՎ ԿԱԹ» ՍՊԸ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Լոռու մարզ, ք. Ալավերդի) և պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների կոպիտ խախտում` Արձանագրվել է, որ՝ – արտադրական շինությունում պահվում են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ, – հատակի մակերևույթներն անհարթ են, սալիկները կոտրված, ինչը հնարավորություն չի տալիս այն հեշտորեն լվանալ, մաքրել և ախտահանել, – պանրի աղաջրային սենյակի պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, ախտահանվող և լվացվող…
Կարդալ ավելինԱբովյան և Պարոնյան փողոցներում կարգելվի մեքենանների կանգառը
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան – Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Կարդալ ավելինՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՈՒՆԸ
Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, առաստաղը ապահով չի եղել, չի կանխարգելել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, սարքավորումները, պարագաները, բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում, սննդամթերքի հետ շփման մեջ…
Կարդալ ավելինԱզգային մամուլի օրն ու մեդիաԱՆազատությունն Ադրբեջանում
Իր իշխանավարման 25 տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԶԼՄ-ների նկատմամբ իրականացրել է զսպման և վերահսկման համակարգված ու թիրախային քաղաքականություն: Մամուլն իլհամալիևյան ռեժիմի համար դիտարկելի է և՛ որպես սպառնալիք իշխանության հիմքերին, և՛ որպես հենց այդ հիմքերի ամրապնդման միջոց։ Վերջինի իրացման նպատակով էլ հուլիսի 22-ն Ադրբեջանում «նշում են» որպես Ազգային մամուլի օր[1]։ Ադրբեջանում 2000-ական թվականների սկզբներին անկախ թերթերը ենթարկվել են տնտեսական ճնշման և տուգանքների։ Հետագայում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունները, ձերբակալություններն ու, առհասարակ, մամուլի վերահսկման գործիքակազմն էլ…
Կարդալ ավելինAmio Era-ն Գյումրիում. համագործակցություն Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի հետ
Ամիօ բանկը և Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ միավորվելով Amio Era կրթական ծրագրի նպատակների շուրջ։ Համագործակցության շնորհիվ համալսարանի սոցիալապես խոցելի խմբերից միջին և բարձր առաջադիմությամբ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել Amio Era կրթական ծրագրին և ստանալ մեկ տարվա ուսման վարձի փոխհատուցում՝ Ամիօ բանկի կողմից։ Համագործակցության մեկնարկը համընկավ համալսարանի կարևոր միջոցառումների հետ․ նույն օրը տեղի ունեցավ ուսանողների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև համալսարանի 90-ամյակին նվիրված հուշագրքի շնորհանդեսը։ Հանդիպումն ընթացավ ջերմ և…
Կարդալ ավելինՄայրաքաղաքում ավելանում են շների համար նախատեսված զբոսայգիները(Տեսանյութ)
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի: Ծրագրով հարակից հատվածում ստեղծվում է նաև պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Նմանատիպ զբոսայգիների կառուցումը մայրաքաղաքում շարունակվելու է:
Կարդալ ավելինԱրտաշատ համայնքին է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի մշակույթի տան պուրակը
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է ոչ իրավաչափ ակտեր, ինչի հետևանքով համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը ձևական աճուրդի միջոցով 2015 թվականի…
Կարդալ ավելինՓաշինյանի ծրագրածը ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ իրականացնելու նախապատրաստություն է. ՀՅԴ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Ամենայն հայոց կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու և վերջինիս պաշտոնազրկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և ծրագրվող գործողությունները ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ իրականացնելու նախապատրաստություն են։ Մասնավորապես, այդ գործողություններով խոչընդոտվելու է Մայր Աթոռի բնականոն գործունեությունը: Այդ կոչերը պարունակում են բռնության գործադրման կամ դրա կիրառման սպառնալիքի պայմաններում Ամենայն հայոց կաթողիկոսին պատանդառելու, նրան հրաժարական պարտադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու քրեորեն պատժելի արարքներ։ Առ այդ, դիմում ենք հանրությանը՝ չտրվե’լ…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կամո Վահանյանին պատկանող պանրի արտադրամասում ու պարզել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ արտադրամասի պանրի հասունացման հատվածի նախագծումն ու կառուցվածքը չի բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը, արտադրամասը չի ունեցել վերջնական արտադրանքի փաթեթավորման առաձին հատված, առաստաղները, հատակը, պատերը, դռները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, պանրի հասունացման տարածքում առկա են եղել կեղտի կուտակման վտանգ և…
Կարդալ ավելին









