ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը դադարեցրել է գործունեությունը այս շաբաթավերջին, իսկ Սպիտակ տունը և դեմոկրատ առաջնորդները շարունակել են քննարկել ԱՄՆ ներգաղթի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, այն բանից հետո, երբ անցյալ ամիս Մինեսոտայում դաշնային գործակալները երկու ամերիկացի քաղաքացիների են սպանել, հաղորդում է NBC News-ը։ Կողմերը շարունակում են առաջարկների փոխանակումը, ինչը համաձայնության հասնելու որոշակի հույս է տալիս։ Սակայն դեռևս անհայտ է, թե դեմոկրատների որ պահանջներին կհամաձայնի Սպիտակ տունը. Կոնգրեսը հինգշաբթի օրը հեռացել է Վաշինգտոնից՝ առանց համաձայնության հասնելու։…
Կարդալ ավելին2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ
Նախքան 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման մեկնարկը ՊԵԿ-ը հիշեցնում է գործընթացի մի քանի կարևոր դրույթների մասին. .2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։ .2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ…
Կարդալ ավելինԱդրբեջանի մեկ քաղաքացի Հայաստանում ապաստան է հայցե
2025 թվականին Հայաստանում ապաստան ստանալու համար Ադրբեջանի մեկ քաղաքացի է դիմել։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ նա 35-64 տարեկան տղամարդ է, հաղորդում է Factor.am—ը։ Անցած տարի Հայաստանում, ընդհանուր առմամբ, ապաստան է հայցել 600 անձ։ Նրանց շարքում ամենաշատը Իրանի քաղաքացիներն են՝ 197 հոգի, ապա Ուկրաինայի՝ 86, Ռուսաստանի՝ 44, Աֆղանստանի՝ 34, Եգիպտոսի՝ 34, Կուբայի՝ 30, Սիրիայի՝ 29, Իրաքի՝ 27, Նիգերիայի՝ 16, Լիբանանի՝ 11։ Ապաստան է հայցել նաև Թուրքիայի 7 քաղաքացի, որոնցից մեկն անչափահաս աղջիկ է, 6-ը՝ 35 տարեկանից բարձր…
Կարդալ ավելինԿարսի բնակիչներն իրենց կյանքի լավացման համար սպասում են Հայաստանի հետ սահմանի բացմանը. թուրք լրագրող
Թուրքական Habervesaire կայքի լրագրող Բահրի Աքը հայ–թուրքական սահմանի բացման հետ կապված սահմանակից շրջանների բնակիչների տրամադրություններն իմանալու համար այցելել է Կարս եւ հարակից շրջաններ։ Թուրք լրագրողը նշել է, որ բոլորը անհամբեր սպասում են Հայաստանի հետ սահմանի բացմանը։ Նա շեշտում է, որ տեղացիներն իրենց կյանքի լավացումը կապում են Հայաստանի հետ սահմանի բացումով։ Բահրի Աքը գրել է, թե Կարսում թե բնակիչները, թե խանութատերերը, տաքսու վարորդները շեշտել են, որ եթե սահմանը բացվի, տուրիզմի բում կլինի, առեւտուրը կաշխուժանա, Կարսից արտագաղթը…
Կարդալ ավելինՀայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն
Ազգային ժողովն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որն օրենսդիրին ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ Նախագծով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա և շրջիկ առևտրի կետերում արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի վաճառքը կամ առկայությունը։ Բացառություն կսահմանվի կշռափաթեթավորման և…
Կարդալ ավելին20 768 արցախցիներ ՀՀ քաղաքացիություն են ստացել. ՆԳՆ
2023-ից մինչեւ 2026թ. փետրվարի 5-ը Լեռնային Ղարաբաղից 20 769 ներքին տեղահանված անձ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Այս մասին փետրվարի 13-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այս ընթացքում ստացվել է 26 099 դիմում, գրանցվել է աճ։ Ավելի քան 9 000 երեխա նույնպես ստացել է հայկական անձնագիր։
Կարդալ ավելինՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել
NEWS.am–ի տեղեկություններով այսօր ձերբակալվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ: Հակակոռուպցիոն կոմիտեից հարցմանն ի պատասխան հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Կարդալ ավելինԱշխատանքային պայմանագրերի կնքման նախաձեռնությունը բացառապես էլեկտրոնային ձեւով հետաձգվել է. երկրորդ ընթերցում
2026թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումը հետաձգվում է։ Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ հարցը քննարկելու համար։ Պարզվել է, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն էլեկտրոնային ստորագրություն, իսկ առանց դրա պայմանագիր կնքել չեն կարող։ «Չնայած մեկ տարի ժամանակ էինք տվել, բայց մեր քաղաքացիները չեն հասցրել ձեռք բերել նույնականացման քարտերը, ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունները եւ մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, որ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց, այս…
Կարդալ ավելինԹուրքիան եւ Հայաստանը պայմանավորվել են թույլատրել ցամաքային առեւտուրը Վրաստանի տարածքով․ թուրքական լրատվամիջոցներ
Թուրքիան եւ Հայաստանը համաձայնության են եկել երկկողմ ցամաքային առեւտուր սկսելու վերաբերյալ, գրել է թուրքական T24 պարբերականը: Ինչպես տեղեկացրել է Al Monitor-ի լրագրող Էզգի Աքին, իրավիճակին ծանոթ երկու առեւտրային աղբյուրներ նշել են, որ Անկարան եւ Երեւանը համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առեւտուր սկսելու վերաբերյալ։ Այս քայլը տեղի է ունենում Անկարայի կողմից Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու ինտենսիվ ջանքերի ֆոնին՝ Հարավային Կովկասում ԱՄՆ գլխավորած տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների շրջանակում: Թուրքիան եւ Հայաստանը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չունեն, նրանց ընդհանուր սահմանը…
Կարդալ ավելինՌուսաստանը պատրաստվում է փակել ԵԱՏՄ-ով ավտոմեքենաների արտոնյալ ներմուծման ուղին
Ռուսաստանի իշխանությունները շարունակում են փակել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս մարդկանց ներմուծել արտասահմանյան մեքենաներ՝ առանց ուտիլի համար ամբողջական վճարի: Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը զգուշացրել է, որ ապրիլի 1-ից մտադիր է վերացնել ԵԱՏՄ երկրներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան եւ Ղրղզստան) ավտոմեքենաներ ներմուծող անհատների համար նախատեսված արտոնյալ դրույքաչափերը: Նախարարությունը նշել է, որ սա արվում է վճարի «հավասարեցման համար»: 2024թ․ ապրիլից սկսած՝ միութենական երկրներից ոչ անձնական օգտագործման համար ավտոմեքենաներ ներմուծողները կվճարեն ավելի բարձր վճար, որը աշվարկվի մաքսային արժեքի…
Կարդալ ավելին









