Ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը.ԿԲ

Ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը.ԿԲ

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը սահմանում է կրիպտոակտիվների առաջարկի, առք ու վաճառքի, ծառայությունների տրամադրման և շուկայի վերահսկման ընդհանուր կանոնները։ Այս կարգավորումը, պահելով նորարարությունների խթանման և ռիսկերի արդյունավետ կառավարման միջև հավասարակշռությունը, իրավական դաշտում մտցնում է  որոշակիություն՝ հնարավորություն ստեղծելով, որ բիզնեսը գործի առավել կանխատեսելի և ապահով միջավայրում։ Օրենքը նախատեսում է նաև այնպիսի կարգավորման մեխանիզմներ, որոնք շուկա մուտք գործելու հնարավորություն են տալիս միայն վստահելի և թափանցիկ ընկերություններին, ինչն անհրաժեշտ նախապայման է կրիպտոակտիվներ ձեռքբերողների իրավունքները պաշտպանելու և այս շուկայի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու տեսանկյունից։  Ընդ որում, կարգավորման համար հիմք է հանդիսացել «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքը, համաձայն որի՝ կրիպտոակտիվներով գործունեության իրականացումը, որն իր էությամբ նման է որևէ ավանդական ֆինանսական գործունեության և առաջացնում է նմանատիպ ռիսկեր,…

Կարդալ ավելին

«ԻԳԻԹ» ՍՊԸ-Ի ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՆ

«ԻԳԻԹ» ՍՊԸ-Ի ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՆ

«ԻԳԻԹ» ՍՊԸ-ին (Շիրակի մարզ, Ազատան 54/6) պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով դեղձի համով», «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով բանանի համով», «Բրիկետ վանիլային բուսական յուղով», «Էսկիմո վանիլային բուսական յուղով» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է. Լաբորատոր կրկնակի փորձաքննությունը փաստել է դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված նորմերին:

Կարդալ ավելին

 «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

 «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

  Երևանի  Խամաճիկների  պետական  թատրոնը  մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի  դատին  է  հանձնել ռեժիսոր  Ս.  Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն ցուցադրվել է հիմնական ծրագրի շրջանակում Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է  արքայազնի  և  կարապ  Օդետի  սիրո  մասին, որը  համարվում է աշխարհի լավագույն  սիրո պատմություններից մեկը։ Խամաճիկների  թատրոնի  պարզ  և  ընկալելի  բեմադրության  շնորհիվ  ներկայացումը  դրական  ընդունելության է…

Կարդալ ավելին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ  և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերն իր հերթին նշել է, որ կաջակցի հնարավոր համատեղ նախագծերի իրականացմանը:  

Կարդալ ավելին

Բնապահպանության խնդիրներն Ադրբեջանում․ ջրային ավազանների աղտոտումը

Բնապահպանության խնդիրներն Ադրբեջանում․ ջրային ավազանների աղտոտումը

Խելամիտ և պատասխանատու ջրօգտագործումն այսօր համաշխարհային բնապահպանական օրակարգի առաջնահերթություններից է՝ պայմանավորված բնապահպանական սրացող ճգնաժամով։ Խնդիրն առավել ցայտուն է այն երկրներում, որտեղ զարգացած է հանքարդյունաբերությունն ու նավթի արդյունահանումը։ Ադրբեջանում, որտեղ նավթարդյունաբերությունը տնտեսության առանցքային ճյուղերից է, բնապահպանական մարտահրավերներն օր օրի ավելի են խորանում։ Օրհասական ու չափազանց մտահոգիչ է քաղցրահամ ջրերի՝ գետերի և լճերի աղտոտման աճող տեմպը։ Այս երևույթը լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն երկրի ներքին էկոհամակարգի, այլև՝ տարածաշրջանի բնապահպանական կայունության համար։ Ադրբեջանի տարածքում գտնվող լճերի և…

Կարդալ ավելին

ՊԱՂՊԱՂԱԿԻ ԿԱՍԵՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՂՊԱՂԱԿԻ ԿԱՍԵՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային, նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են:

Կարդալ ավելին

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Անհատ ձեռնարկատեր Տիգրանուհի Եղիազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արագածոտնի մարզ, գ․ Սաղմոսավան), քանի որ տնտեսավարողը շտկել է նախորդիվ հայտնաբերված թերությունները։:   Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։      

Կարդալ ավելին

Հարցումներ՝ մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ.ԿԲ

Հարցումներ՝ մակրոտնտեսական իրավիճակի  վերաբերյալ.ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը դրամավարկային և ֆինանսական կայունության քաղաքականությունների շրջանակում, իրականացում է եռամսյակային հարցումներ՝ նպատակ ունենալով գնահատել ֆինանսական համակարգի սպասումները մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ և կիրառել այդ տեղեկությունը քաղաքականությունների ձևավորման և իրականացման գործընթացում։ Հաշվի առնելով, որ հարցումների արդյունքներն իրենց արդիականությամբ հետաքրքիր են նաև այլ շահագրգիռ կողմերի՝ որոշում է կայացվել այդ տվյալների համառոտ արդյունքները հրապարակել եռամսյակային պարբերականությամբ ԿԲ պաշտոնական կայքում՝ «Վիճակագրություն» բաժնի «Վիճակագրական հարցումներ» ենթաբաժնում, «Մակրոտնտեսական ցուցանիշների սպասումների վերաբերյալ ֆինանսական շուկայի մասնակիցների հարցում» վերնագրով։ Հարցումները մեկնարկել են 2017…

Կարդալ ավելին

Amio Visa Signature Business քարտի հատուկ առաջարկին մնացել են հաշված օրեր

Amio Visa Signature Business քարտի հատուկ առաջարկին մնացել են հաշված օրեր

Ամիօ բանկի՝ անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար նախատեսված Visa Signature Business քարտի հատուկ առաջարկի ավարտին մնացել է ընդամենը մի քանի օր։ Մինչև հուլիսի 31-ը, քարտը հասանելի է 50% զեղչով՝ ընդամենը 25,000 դրամ տարեկան սպասարկման վճարով՝ նախկին 50,000-ի փոխարեն։ Visa Signature Business քարտով՝ • Անվճար մուտք գործեք օդանավակայանների բիզնես սրահներ, • Շրջանցեք հերթերը՝ Fast Track ծառայությունով, • Ստացեք ճամփորդական ապահովագրություն, Ստացեք բազմատեսակ զեղչեր տեղական և միջազգային ընկերություններից՝ բիզնեսի կառավարման գործիքների, առցանց դասընթացների և մարկետինգային ծառայությունների…

Կարդալ ավելին
1 114 115 116 117 118 827