«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով հարկային քաղաքականության փոփոխություններ է առաջարկվում 4 հիմնական ուղղություններով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նոյեմբերի 15-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ: Փոխնախարարը, թվարկելով հիմնական ուղղություները, մանրամասնել է, որ առաջինը շենքերի, շինությունների, այդ թվում՝ անավարտ, կիսակառույց հողամասերի օտարման գործարքների մասով ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի հարկման բազաների նվազագույն մեծությունների որոշման կանոնների վերանայումն է: Հաջորդ ուղղությունը…
Կարդալ ավելինտնտեսություն
Նախնական (արհեստագործական) մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում նախատեսվում է ատեստավորման համակարգ ներդնել
Փոփոխությունները հնարավորություն կտան, որպեսզի նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում ներդրվեն նոր ընթացակարգեր, որոնք ուղղված են լինելու աշխատակիցների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցման մեխանիզմին: ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելու ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ըստ փոխնախարարի՝ այստեղ առաջարկվում է կիրառել նույն մոտեցումը, ինչը գործում է հանրակրթության ոլորտում՝ ատեստավորման եւ տարակարգերի միջոցով:…
Կարդալ ավելինԱռաջարկվող նոր կարգավորմամբ օտարերկրացիներին հնարավորություն է տրվելու ե՛ւ կազմակերպության ներկայացուցչությունում, ե՛ւ մասնաճյուղերում աշխատելիս ունենալ նույն իրավունքները
Պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլ նաեւ մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին: Գործող օրենսդրությամբ օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչության աշխատողն ազատված է աշխատանքի թույլտվության պահանջից, մինչդեռ մասնաճյուղինը՝ ոչ: ԱԺ պատգամավորը նշել է, որ վերջին շրջանում մեր երկրում ապրող եւ աշխատող բազմաթիվ օտարերկրացիներ բացում են մասնաճյուղեր ու ներկայացուցչություններ, եւ մասնաճյուղ բացելիս վերջիններս խնդրի առջեւ են կանգնում: Նա ընդգծել է, որ առկա է նաեւ Սահմանադրական դատարանի՝ անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի…
Կարդալ ավելինԿներդրվի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք
Նախագծերի նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել այդ բնագավառում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաեւ վեճերի լուծման կարգը եւ օրենքը խախտելու համար պատասխանատվությունները: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Կառավարության հեղինակած «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 15-ի ԱԺ հերթական նիստում: Ըստ հիմնական զեկուցողի՝ տարածական տվյալներ…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, կազմել է 395.93 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 407.45 դրամ (աճել է 1.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 465.49 դրամ (աճել է 0.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.56 դրամ (նվազել է 0.03 դրամով): Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-399 դրամով, վաճառվում է 402-405 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 398-403 դրամով,…
Կարդալ ավելին500 կմ ճանապարհ նորոգելու քաղաքական խոստումը գերակատարված է. Գնել Սանոսյան
ՀՀ կառավարությունը 2022 թվականի համար նախատեսել էր վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ. ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք արդեն իսկ ունենք 500 կմ գերազանցող ցուցանիշ (510-520 կմ)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նա նաեւ նշել է. «Ասֆալտապատված ճանապարհների մասով սա նախորդ բոլոր տարիների համեմատ ռեկորդային ցուցանիշ է, և դեռ այդ թվում ներառված չեն համայնքային միջոցներով, սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհները։ Եվ եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա մինչև տարեվերջ հնարավոր…
Կարդալ ավելինՀայերի նկատմամբ Ալիեւի ռեժիմի ցեղասպան նպատակը ակնհայտ է. Արտակ Բեգլարյան
Յուրաքանչյուրը, ով հավատում է Ադրբեջանում Ալիեւի ռեժիմի «խաղաղ» խոստումներին, պետք է նկատի ունենա, որ նրանց հայատյաց-ֆաշիստական քաղաքականությունը շարունակական է, եւ տասնամյակներ են պահանջվում այն ադրբեջանական հասարակությունից արմատախիլ անելու համար, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի։ Այս մասին Twitter-ում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ «Ցեղասպան նպատակն ակնհայտ է»,- գրել է Բեգլարյանը՝ տարածելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը՝ երեկ ադրբեջանական զինուժի կողմից Խրամորթ գյուղի գնդակոծության վերաբերյալ։
Կարդալ ավելինԱրարատի մարզում «Վեոլիա Ջրի» կողմից նախատեսված ջրաչափի հաշվիչի համար փորված հորի մեջ հայտնաբերվել է կնոջ դի
Երեկ՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 44-ամյա Գայանե Շ․-ն ահազանգել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ իրենց գյուղի սեփական տան բակում մայրն ընկել է հորի մեջ և մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Պարզվել է, որ մահացածը՝ նույն գյուղի բնակիչ 63-ամյա Նվարդ Հ․-ն, անզգուշաբար ընկել է իրենց բակում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից տեղադրված ջրաչափի հաշվիչի համար նախատեսված հորի մեջ, ինչն էլ դարձել է…
Կարդալ ավելին«ԹՐԱՅՎ ԱՐՄԵՆԻՅԱ»ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԻՐԱԽՆԵՐՆ Ու ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՀԱՋՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԵՏՔԸ
2022 թվականի հոկտեմբերի 28-ից 31-ը Երևանում տեղի ունեցավ համաշխարհային համահայկական գագաթնաժողովը, որի մասին հնչեցին հասարակական տարբեր կարծիքներ, սակայն սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներից շատերի համար այն կարևորվեց նրանով, որ գագաթնաժողովը ևս մեկ հնարավորություն և առիթ ստեղծեց մեկ անգամ ևս համախմբել սփյուռքի ողջ ներուժը և այն ուժերը , որոնց գեներացման կարիքը կար: Գագաթնաժողովը նաև գործարար համագործակցության և համահայկական նշանակութուն և կարևորություն ունեցող մարտահրավերների և խնդիրների քննարկման հրաշալի հնարավորություն և համընդհանուր հարթակ ստեղծեց սփյուռքահայ մեր հայրենակցների և Հայաստանյան…
Կարդալ ավելինՎարչապետը Եղվարդում ներկա է գտնվել համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկա է գտնվել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնված համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք: Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ գործարանի կառուցման ծրագիրը կյանքի է կոչվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի օժանդակությամբ Վարչապետը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և արտադրական պրոցեսին: Գործարանի ղեկավարները վարչապետին տեղեկացրել են, որ ներդրվել է ավելի քան 7 մլրդ դրամ և ստեղծվել…
Կարդալ ավելին








