ԱԺ նիստերին հաջորդող ճեպազրույցների մեկնարկին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը: Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ այսօր Եվրոպական խորհրդարանում քվեարկվելու է երեկ քննարկված բանաձեւը՝ կապված Ադրբեջանի կողմից շրջափակված Լաչինի միջանցքի հետ: Ըստ պատգամավորի՝ ԵԽ-ում շրջանառվող բանաձեւի տեքստը մի շարք կարեւոր արձանագրումներ է պարունակում: Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանը կասկածի…
Կարդալ ավելինԲացառում ենք որեւէ արտատարածքային միջանցք ՀՀ տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին. Միրզոյանը՝ ԵԱՀԿ-ում
Հունվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին: Ստորեւ ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ դեսպաններ, Տիկնայք և պարոնայք, Պարո՛ն նախագահ, թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհավորելով Ձեզ և Ձեր միջոցով՝ իմ հարգելի գործընկեր նախարար Բույար Օսմանիին ՝ Հյուսիսային Մակեդոնիայի կողմից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և հաջողություն մաղթել ամենամեծ անվտանգային այս կազմակերպությունը ղեկավարելու Ձեր դժվարին գործում՝ մեր ընդհանուր անվտանգային գոտում աննախադեպ հետընթացների և ճգնաժամերի ժամանակներում:…
Կարդալ ավելինԱրցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել` տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Հայտարարությունում ասվում է. «Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է: Այսօր Ադրբեջանը փակել է նաև Արցախը սնուցող գազատարը, որի արդյունքում 120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել է նաև ջեռուցման հնարավորությունից: 30 000 երեխայի համար ահագնանում է թերսնման, ցրտահարման վտանգը: Ողջունելով և կարևորելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այսօրվա…
Կարդալ ավելինԼավրովը հայտարարել է Լաչինի միջանցքը հնարավորինս արագ ապաշրջափակելու անհրաժեշտության մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Լաչինի միջանցքը հնարավորինս արագ ապաշրջափակելու անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա խոսել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։ «Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթեւեկության հնարավորինս արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ նշված պայմանների համաձայն: Ընդգծել է նաեւ բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի…
Կարդալ ավելինՀայկ Կոնջորյանը նամակներով կոչ է արել գործընկերներին գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ որպես Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, նամակներով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսին, Ֆրենք Փըլոնին, Դեյվիդ Վալադաոյին, ինչպես նաեւ հանձնախմբի փոխնախագահ Ադամ Շիֆին: Որպես Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար՝ նամակով դիմել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դիմիտրիոս Մարկոպուլոսին: Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ նամակով դիմել է Կիպրոսի գործընկերոջը` Հարիս Գյորգեադեսին: Նամակներում Հայկ…
Կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ դիմել է միջազգային գործընկերներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարներին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների նախագահներին: Գրության մեջ, մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում արդեն մեկ ամսից ավելի Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցին: Նամակում ասվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից: Անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող արցախաբնակ 120.000…
Կարդալ ավելինԳագիկ Բարսեղյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Ազգային ժողովին առաջարկել էր Գագիկ Գառնիկի Բարսեղյանի թեկնածությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ խորհրդարանի 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 72-ը, քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Գագիկ Բարսեղյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Այսպիսով` Գագիկ Բարսեղյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ:Ընտրությունը տեղի է ունեցել հունվարի 17-ին:
Կարդալ ավելինՍերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության ղեկավար
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության ղեկավար:
Կարդալ ավելինԱրցախում ներքաղաքական ճգնաժամ չկա ու չի կարելի նման բան թույլ տալ. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ: Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը խոսել է ավելի քան մեկ ամիս տևող շրջափակման հետևանքների, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այս համատեքստում շատ կարևոր է ներքին միասնականության պահպանումը՝ այդ գործում ընդգծելով խորհրդարանական ուժերի կողմից այս օրերին իրականացվող միահամուռ աշխատանքը: Անդրադառնալով վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում Արցախի ներքաղաքական կյանքի վերաբերյալ բուռն քննարկումներին՝ նախագահ…
Կարդալ ավելինԱնօրինական ներկրված դեղերի տուգանքի չափերը կբարձրանան
««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը միտված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն ավելի արդյունավետ կազմակերպելուն: Այս մասին ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը` հունվարի 16-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով իր եւ Լուսինե Բադալյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը: Նարեկ Զեյնալյանի խոսքով նախագծով նախատեսվում է Տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, ինչպես ունեն որոշ տեսչական մարմիններ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող…
Կարդալ ավելին