Վերջին օրերին կատարված արագ արձագանքման այցերի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են նաև որոշ փաստաբանների կողմից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։ Այս մասին ֆբ-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ-ը։ «Մասնավորապես՝ որոշ փաստաբաններ բերման ենթարկված անձանց ուղղորդել են առանձնազրույցներ չունենալ ՄԻՊ աշխատակիցների հետ և որևէ տեղեկություն նրանց չհայտնել։ Այս առնչությամբ հարկ է հատուկ ընդգծել, որ փաստաբանները Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր գործընկերներ են և նրանց մասնագիտական աշխատանքն առանձնահատուկ կարևորություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի…
Կարդալ ավելին«Մի արեք, թուրք չի». Կիևյան կամուրջի վրա լարված իրավիճակ է. ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին
Այսօր՝ մայիսի 4-ի առավոտից կրկին Երեւանում սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, փակ է Կիեւյան կամուրջը, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը: Կիեւյան կամուրջը փակվել է բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով: Քիչ անց այստեղ եկան սև ու կարմիր բերետներով ոստիկաններ, որոնք անմիջապես սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Ակցիայի մասնակիցներն օգտվելով առիթից միկրոավտոբուսն օգտագործեցին որպես հարթակ ու սկսեցին վանկարկել «առանց Նիկոլ Հայաստան»։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը՝ արձագանքելով ոստիկանների բառամթերքին ու խոսելու ձևին, ասաց. « «Խոռոշի ե՞ք դարձել, դուք…
Կարդալ ավելինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3 նոր դեպք. Մահ չի գրանցվել
Հայաստանում մայիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422877-ի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոը: Վերջին մեկ օրում կատարվել է 1630 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3059332 է: Փաստացի այս պահին բուժվում է 545 պացիենտ, նվազել է 4-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 412026 անձ` վերջին մեկ օրում 7 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների…
Կարդալ ավելինԱԺ նիստում քննարկվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
Մայիսի 3-ին ԱԺ նիստում քննարկվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Գոհար Մամիկոնյանի թեկնածությունը։ Թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը։
Կարդալ ավելինԿայացել է Ռուբինյան-Քըլըչի 3-րդ հանդիպումը. վերահաստատել են «լիարժեք կարգավորման հասնելու նպատակը»
Վիեննայում այսօր՝ մայիսի 3-ին, հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը: ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայ և թուրք բանագնացները վերահաստատել են այս գործընթացի միջոցով երկու երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը: «Այս առնչությամբ նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների», –…
Կարդալ ավելինՄԻՊ-ն անդրադարձել է հավաքների ընթացքում անհամաչափ ուժի կիրառմանը, բերման ենթարկման ընթացակարգային խախտումներին
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մամուլի ազատության օրվա առթիվ ՄԻՊ աշխատակազմում ընդունել է շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին։ ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ասուլիսի բացման իր խոսքում Պաշտպանը շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և ընդգծել նրանց դերի կարևորությունը ժողովրդավարական հասարակության կերտման գործընթացում։ Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ արագ փոփոխվող հասարակական հարաբերություններում և տեղեկատվական իրականությունում մասնագիտական պարտքը պատշաճ իրականացնելու համար շատ մարտահրավերներ կան լրագրողների աշխատանքի համար և ընդգծել, որ աշխատանքային կարողությունների…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է
Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Միջնորդության լուծումը հետաձգվել է մինչեւ դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը»,- Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետեւանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 309-րդ հոդվածի…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը շեշտել է Ֆրանսիայի Սենատի հետ ջերմ հարաբերությունները` հավելելով, որ միշտ ուրախ է ընդունել Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի լավագույն բարեկամներին: Նա գոհունակությամբ է անդրադարձել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի կազմի ընդլայնմանը` նշելով, որ այն երկու երկրների միջեւ ամուր համագործակցության վկայությունն է: Կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի…
Կարդալ ավելինԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Մայիսի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան: ԱԽ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ:
Կարդալ ավելինԱդրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատախանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Կարդալ ավելին