Ուկրաինական ճգնաժամի քաղաքական լուծումը պահանջում է երկու կողմերի ջանքերը, ինչպես և տանգոն, սակայն Ռուսաստանի հակառակորդները սոլո բրեյք-դանս են պարում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։ ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում նախարարը պատասխանել է ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորության մասին հարցին։ Նա նշել է, որ Ռուսաստանը մինչև այժմ Կիևից և «իր տերերից» քաղաքական գործընթացին անցնելու պատրաստակամության մասին ազդանշաններ չի տեսնում։ «Քաղաքական գործընթաց սկսելու համար անհրաժեշտ են երկուսը, ինչպես և տանգոյում,…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Վարչապետին է ներկայացվել Ֆինանսների նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը: Վարչապետը քննարկման սկզբում նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից տրվում է գերատեսչությունների 2023 թվականին կատարված աշխատանքների ամփոփումների մեկնարկը: Զեկույցներով հանդես են եկել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՖՆ տեղակալները և գլխավոր քարտուղարը: Անդրադառնալով իրականացված ծրագրերին՝…
Կարդալ ավելինԳրիգորի Խաչատուրովն ազատ կարձակվի
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինեց գրավով եւ կիրառեց վարչական հսկողություն։ Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։ Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ…
Կարդալ ավելինԻրանի պատվիրակությունը լքել է COP28 համաժողովը՝ «սիոնիստական ռեժիմի» ներկայության պատճառով
Էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաիյանի գլխավորած Իրանի պատվիրակությունը լքել է COP28 կլիմայի փոփոխության համաժողովը՝ ի նշան բողոքի միջազգային համաժողովում սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների ներկայության դեմ, հայտնում է IRNA-ն։ Ըստռ նախարարի, Իրանը կարծում է, որ սիոնիստական ռեժիմի ոչ տեղին ներկայությունը միջոցառմանը, որն անցկացվում է համաշխարհային մակարդակով կլիմայի փոփոխության դեմ պայքարում միջազգային հանրության արդյունավետությունն ու առաջընթացը գնահատելու նպատակով, հակասում է համաժողովի նպատակներին և առաջնորդող սկզբունքներին։
Կարդալ ավելինԷրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան միշտ հանդես է եկել խաղաղության օգտին
Թուրքիան հետևողականորեն հանդես է եկել խաղաղության օգտին բոլոր ճգնաժամերի ժամանակ և ջանքեր է գործադրել դրանք լուծելու «արդարության և հավասարության» հիման վրա։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դուբայում կլիմայի փոփոխությանը նվիրված համաշխարհային գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ «Իսրայելական ագրեսիայի հետևանքով ավելի քան 16 հազար անմեղ պաղեստինցիների՝ հիմնականում երեխաների և կանանց մահը ոչ մի բանով չի կարող արդարացվել», – հավելել է նա, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ է միջազգային իրավունքի…
Կարդալ ավելինՀՀ-ում միշտ վաճառվել են և կվաճառվեն վարորդական վկայականներ․ ՔՊ-ական պատգամավոր
Հայաստանում միշտ վաճառվել են եւ կվաճառվեն վարորդական վկայականներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում եւս վարորդական վկայականներ վաճառվում են: «Հարցրեք յուրաքանչյուր հայի, ձեզ կասեն՝ ում ես փող տալիս, գալիս են, քեզ քո տանը պռավան տալիս են աշխարհի ամենաժողովրդավար երկրներից մեկում: Խնդիրը դրա դեմ պայքարն է: Հիմում եմ, մենք նայում էինք, թե մինչեւ 2018 թվականը վարորդական իրավունքի համար…
Կարդալ ավելինԿատարը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի վերսկսման շուրջ բանակցությունները շարունակելու մասին
Պաղեստինյան «Համաս» արմատական շարժումը և Իսրայելը շարունակում են բանակցությունները՝ Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը վերսկսելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ պաղեստինյան և իսրայելական կողմերի միջև բանակցությունները շարունակվում են՝ հրադադարը վերականգնելու նպատակով», – ասվում է X սոցիալական ցանցում գերատեսչության հայտարարության մեջ: Այն ընդգծում է, որ Կատարն իր գործընկերների հետ միասին «հանձնառու է շարունակել ջանքերը, որոնք հանգեցրել են մարդասիրական զինադադարին» և կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա…
Կարդալ ավելինՊեսկով. Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից և ծրագրում է զարգացնել հարաբերությունները նրա հետ
Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է զարգացնել նրա հետ բարեկամական հարաբերություններ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա այսպես է մեկնաբանել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի 2023-2024 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիր ստորագրելու փաստը։ «Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ դա նպատակահարմար է գտնում։ Մենք մեր հարաբերություններն ունենք Հայաստանի հետ։ Եվ, իհարկե, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է։ Մենք կշարունակենք…
Կարդալ ավելինՄեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպումը
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների աշխատանքի շրջանակում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին: Կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ այն կկայանա նոյեմբերի 30-ին։
Կարդալ ավելինՍկոպյեում Միրզոյան-Բայրամով հանդիպում չի նախատեսվում
Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը նախօրեին է մեկնել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք, որտեղ արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Կարդալ ավելին








