Ապրիլի 19-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ: Դեսպանը հայտնել է հնդկական կողմի՝ համագործակցության զարգացման պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Սյունիքի մարզում պահնորդին սպանել է ադրբեջանցի զինծառայողը եւ նրա հեռախոսով ուղերձ հրապարակել․նրան մեղադրանք առաջադրվեց
Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովին ներկայացված մեղադրանքը հսկող դատախազի որոշմամբ փոփոխվել եւ լրացվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզում 57-ամյա պահնորդին սպանելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Դատախազությունը։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքը եւ արդյունքները
Այսօր խորհրդարանում տեի ունեցան արտահերթ նիստ , որի ընթացքում վարչապետ Փաշինյանը նշեց՝ անհրաժեշտ է անդրադառնալ ոչ միայն 2022 թվականին կատարված արդյունքներին եւ խնդիրներին, այլ նաեւ ապագայի այն նախագծին, որը ՀՀ կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին. ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ: Ներկայացնելով զեկույցը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է….
Կարդալ ավելինՌուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ: Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին: Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարեւորությունը: ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային…
Կարդալ ավելինՀայաստանի տարածք մտած 2 ադրբեջանցու նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում. նրանք կալանավորվել են. դատախազություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով հսկող դատախազի կողմից բավարարվել է վարույթն իրականացնող քննիչի միջնորդությունը. 2023 թվականի ապրիլի 11-ին որոշում է կայացվել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ագշին Գաբիլի Բաբիրովի նկատմամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ…
Կարդալ ավելինԱդրբեջանի գործողությունները զսպելու կոչով նամակներ են ուղարկվել միջազգային գործընկերներին, եղել են արձագանքներ
Ազգային ժողովի նախագահությունը, բարեկամական խմբերի ղեկավարները, հանձնաժողովների նախագահները բազմաթիվ նամակներ են ուղարկում օտարերկրյա խորհրդարաններին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ տեղեկացնելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացված հերթական սադրանքի վերաբերյալ: Հայ խորհրդարանականները կոչ են անում գործընկերներին` գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը եւ մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը` զսպելու վերջինիս ագրեսիվ գործողությունները եւ կանխելու հնարավոր էսկալացիան մեր տարածաշրջանում: Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական հերթական սադրանքի առնչությամբ հայտարարություններ են տարածել միջազգային գործընկերները եւ կառույցների ներկայացուցիչները:
Կարդալ ավելինՀՀ-Ադրբեջան հանդիպումների ձեւաչափը կվերագործարկվի. Արարատ Միրզոյանը մանրամասներ է պատմել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է ԵՄ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիեւի արած հայտարարություններով, ԼՂ հայության ինտեգրումով ու ՀՀ-Ադբեջան խաղաղության պայմանագրով: «ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացում պետք է ստեղծել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ, որի շրջանակում հնարավոր կլինի լուծում գտնել ԼՂ ժողովրդի անվտանգությանն առնչվող բոլոր հարցերին»,- պատասխանելով պատգամավորի հարցին` ասել է Արարատ Միրզոյանը: Գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ-Ադրբեջան հանդիպումների ձեւաչափը կվերագործարկվի: «ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կնքվելիք…
Կարդալ ավելինՔանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել՝ մեր աշխատանքում չենք հաջողել. ՀՀ վարչապետ
Ադրբեջանում գերևարված հայ ռազմագերիների հարազատները երեկ ՝ փակել էին Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էմմա Պալյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին ու նշել, որ ծնողներն անհամբեր են եւ սպասում են հենց վարչապետի խոսքին: Ի պատասխան՝ գործադիրի ղեկավարը փաստել է, որ խնդիրը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է, բայց սա այն դեպքն է, որ Ադրբեջանն ակնհայտ չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ բոլոր հարթակներում պետք է շարունակենք ջանքերն ու օգտագործենք միջազգային…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն(ֆոտոներ)
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարություն: Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ԵԴՈՒԳՀ հրամանատարությունը, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների ռազմական ներկայացուցիչները՝ պատվո պահակախմբի և նվագախմբի մասնակցությամբ:
Կարդալ ավելինԹուրքիան եւ Ադրբեջանը ծրագրում են միասին գազ մատակարարել Եվրոպային
Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ հույս ունի եվրոպական երկրներին գազ մատակարարել ընդհանուր ընկերության միջոցով, հայտնել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ադրբեջանը Թուրքիայում մեծ ներդրումներ ունեցող երկիր է։ Նրանց ազգային SOCAR ընկերությունը նույնպես Թուրքիայի խոշորագույն ներդրողներից մեկն է։ Այդ համագործակցությունը կսկսի իրականացվել նաեւ 3-րդ երկրում։ Կլինեն համագործակցության նոր տեսակներ։ BOTAŞ – ը եւ SOCAR-ը (Թուրքիայի եւ Ադրբեջանի պետական ընկերություններ) նոր ընկերություն են ստեղծել։ Մենք գազ ենք մատակարարելու Եվրոպա։ Մենք…
Կարդալ ավելին







