Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել, գրում են թուրքական լրատվամիջոցները։ 4,9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Մալաթիայում։ Խոսքն, ամենայն հավանականությամբ, փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումների մասին է։ Հիշեցնենք, որ այդ օրը Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: Տարերային աղետի զոհ են դարձել տասնյակ հազարավոր մարդիկ Թուրքիայում եւ Սիրիայում։        

Կարդալ ավելին

Հունգարիան նախատեսել է մինչեւ 2023 թվականի վերջը սկսել Ադրբեջանից գազի ներկրումը

Հունգարիան նախատեսել է մինչեւ 2023 թվականի վերջը սկսել Ադրբեջանից գազի ներկրումը

Բուդապեշտը նախատեսում է մինչեւ 2023 թվականի վերջը սկսել տարեկան 1-2 մլրդ խորանարդ մետր ծավալով գազի ներկրումն Ադրբեջանից։ Այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, գրել է ՏԱՍՍ գործակալությունը։ «Մինչեւ տարեվերջ ակնկալում ենք մոտ 100 մլն խ/մ ադրբեջանական բնական գազ ստանալ»,- ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը։ Միաժամանակ նախարարը նշել է, որ Բաքվից մատակարարումներ ստանալու համար անհրաժեշտ է մեծացնել գազատարների թողունակությունը տարածաշրջանում, եւ Հունգարիան այդ հարցում ակնկալում է Եվրամիության (ԵՄ)…

Կարդալ ավելին

Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով մեր երկիր ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին ընդունել է ՀՀ ԱԺ նախագահը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին եւ Բորիանա Աբերգին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը: Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության եւ Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը: «Բարձր ենք գնահատում Վեհաժողովի եւ ձեր՝ որպես համազեկուցողներ, աշխատանքը եւ ներգրավվածությունը: Տեղյակ եմ, որ Լաչինի շրջափակման հենց…

Կարդալ ավելին

Թուրքիայում հայ պատրիարքարանը գումար կհանգանակի երկրաշարժից տուժածներին

Թուրքիայում հայ պատրիարքարանը գումար կհանգանակի երկրաշարժից տուժածներին

Թուրքիայի երկրաշարժից տուժվածների համար  դրամահավաքին մասնակցել են նաեւ ազգային փոքրամասնությունները։ Ավելի  վաղ գրել էինք, որ  Ստամբուլահայ գործարար և բարերար ՝ ՎԱՀԱԳ ՉԱՔՐԸ  ներկայացրել էր  , որ այս ամենի ֆոնին Թուրքիայի կառավարությունը կրթության նախարարի միջոցով հրահանգել է, որ Թուրքիայի հայ պատրիարքարանը իրեն պատկան մարմինների ինչպես նաև  հայկական դպրոց-վարժարաններից նյութական օգնություն հատկացնի աղետից տուժածների (զոհերի, վիրավորների ընտանիքների) համար: Ստամբուլահայի խոսքերով՝ Թուրքիայում գործող շուրջ 38 հայկական եկեղեցիներ կան:Օրերս Պատրիարքարանի կողմից հրավիրված ընդհանուր ժողովի արդյունքում որոշվել է , որ յուրաքանչյուր …

Կարդալ ավելին

Խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ սկզբունքն ու ռազմավարությունն են. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի նորանշանակ դեսպանին

Խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ սկզբունքն ու ռազմավարությունն են. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի նորանշանակ դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 16-ին ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Լատվիան մեր երկրի համար Եվրոպայում կարեւոր գործընկեր է: Հանդիպմանն առանձնացվել է միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը՝ կարեւորելով Հայաստանի եւ Լատվիայի խորհրդարանների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացումը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի դերը՝ հույս հայտնելով, որ Լատվիայի խորհրդարանը շուտով…

Կարդալ ավելին

Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա

Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա

Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ–թուրքական սահմանը»,– գրել է նա Twitter-ում։ Հայաստանը հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Թուրքիա էր ուղարկել փետրվարի 11-ին։ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել էր, որ հայկական կողմը 100 տոննա օգնություն է ուղարկել Ադիյաման։ Նշենք, որ Արարատ…

Կարդալ ավելին

Պուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին

Պուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հայաստանի հետ սահմանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը։ Նշվել է ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովմանն ուղղված հետեւողական քայլերի կարեւորությունը։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի ողջ շրջանակի անվերապահ իրականացման տրամադրվածությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել են Կրեմլի մամուլի ծառայությունում, մանրամասն…

Կարդալ ավելին

Փետրվարի 15-ին Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա

Փետրվարի 15-ին Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այս մասին  հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից: Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:        

Կարդալ ավելին

Թուրքիան հայտնել է երկրաշարժի հետեւանքով շենքերի փլուզման համար կասկածվող 131 մարդու անուն

Թուրքիան հայտնել է երկրաշարժի հետեւանքով շենքերի փլուզման համար կասկածվող 131 մարդու անուն

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ դատախազությունը երկրի արդարադատության նախարարության հանձնարարականով ստորաբաժանումներ է ստեղծել տուժած 10 նահանգներում հանցագործությունները հետաքննելու համար, փոխանցում է Anadolu-ն։ Նա նշել է, որ հաստատվել է երկրաշարժերի ժամանակ շենքերի փլուզման համար կասկածվող 131 մարդու պատասխանատվությունը՝ մեկը ձերբակալվել է, եւս 113 անձի նկատմամբ տրվել է ձերբակալման հրաման։ Միեւնույն ժամանակ, շրջակա միջավայրի, քաղաքաշինության եւ կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Քուրումը հայտնել է, որ ստուգումներ են իրականացվել 10 նահանգների 171 882 շենքերում: «Մենք պարզել ենք,…

Կարդալ ավելին

Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդեն վայրէջք է կատարել Թուրքիայում. Կարո Փայլան

Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդեն վայրէջք է կատարել Թուրքիայում. Կարո Փայլան

Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնությունը արդեն վայրէջք է կատարել Թուրքիայում: Այս մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: «Հայաստանի ուղարկած փրկարարական ջոկատն ու օգնութիւնը արդէն իսկ վայրէջք կը կատարէ երկիր։ Զօրակցութիւնը կեանք է»,- գրել է նա: Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը…

Կարդալ ավելին
1 160 161 162 163 164 209