Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կիրակի օրը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին, հաղորդում է Times of Israel-ը: Իրանական հարձակման հետևանքով վնասված Նևաթիմ ավիաբազա կատարած այցի ժամանակ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելն ինքը կընտրի իր պատասխան գործողությունների ձևն ու ժամանակը, և որ սա պետք է ընդունվի ոչ միայն որպես մտադրության հայտարարություն, այլ որպես աշխատանքային…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարարությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք ձգտում ենք հասնել և ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը երկխոսության և համագործակցության ընդլայնման միջոցով: Ակնկալում ենք գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում»,- ասվում է գրառման մեջ:
Կարդալ ավելին«Հանուն նոր Միության» շարժումը հանդես կգա հայտարարությամբ(ֆոտոներ)
Հոկտեմբերի 5-ին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը գումարել էր նիստ, որի օրակարգում էր Եվրոպայի հայկական միությունների ֆորումի առաջարկը՝ ձեւավորել երրորդ ուժ: Ներկա էին շարժման գործադիր մարմնի, խորհրդի անդամներ, համակիրներ, գործընկեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Շարժման համակարգող Հ. Բաբուխանյանը ներկայացրեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հայտարարությունը, այնուհետեւ ծավալվեց քննարկում: Ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, շարժման Մշակութային հանձնաժողովի…
Կարդալ ավելինԱդրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ Շուշիում՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «Սույն թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի, ներկա է գտնվել «Դրոշի հրապարակի» բացմանը, որը կառուցվել է դեռևս 2021 թվականին՝ Ադրբեջանի կողմից ոչնչացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի վայրում։ Համաձայն ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկատվության՝ «Դրոշի հրապարակի» մոտ կառուցվելու է նաև «հաղթանակի թանգարանը»՝ նվիրված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին: Նշենք, որ այստեղ է կառուցվում նաև Ադրբեջանի «հաղթանակը» մատնանշող Շուշիի նոր մզկիթը, որի հիմնարկեքը…
Կարդալ ավելինՄերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմից կարելի է խուսափել. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտությունը հնարավոր է կանխել։ Համապատասխան հայտարարություն նա արել է հինգշաբթի օրը՝ լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմ կսկսվի. Կարծում եմ՝ մենք կարող ենք խուսափել դրանից։ Բայց դրան հասնելու համար շատ ավելին պետք է արվի»,- ասել է Բայդենը: Հարցին, թե որքանով է վստահ, որ հնարավոր է կանխել մեծ հակամարտությունը, Բայդենն արձագանքել է պատասխան հարցով, թե որքանով…
Կարդալ ավելինԱկնկալում ենք սերտ համագործակցություն.. Միրզոյանը՝ ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռյուտեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Այս մասին Միրզոյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Անկեղծորեն շնորհավորում եմ Մարկ Ռյուտեին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր տեսլականի վրա՝ ապահովելու ավելի անվտանգ և խաղաղ ապագա»,- գրել է Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ Մարկ Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 1-ից։…
Կարդալ ավելին«Հեզբոլլահի» սպանված առաջնորդի թաղումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին. ԶԼՄ
«Հեզբոլլահ» շիական շարժման՝ Իսրայելի ՌՕՈւ հարվածի հետեւանքով սպանված գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի թաղումը տեղի կունենան ուրբաթ։ Այս մասին տեղեկացրել է Kan իսրայելան ռադիոկայանը։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելն սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը շիական «Հեզբոլլահ» շարժման դեմ, որի ընթացքում զանգվածային ավիահարվածներ է հասցնում շարժման ռազմական օբյեկտներին։ Հարվածներից մեկի հետեւանքով սեպտեմբերի 27-ին Բեյրութում սպանվել է Նասրալան։ Շիական շարժումը հաստատել է նրա զոհվելու փաստը եւ խոստացել շարունակել դիմակայությունն Իսրայելին։
Կարդալ ավելինPolitico. Իսրայելը քննարկում է ԱՄՆ-ի հետ Սիրիայում կամ Եմենում ԻՀՊԿ-ին հարվածելու հնարավորությունը
Իսրայելը, ի պատասխան Իրանի հրթիռային հարձակումների, կարող է հարվածել Թեհրանի կողմից աջակցվող կազմավորումներին կամ ուղղակիորեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Սիրիայում կամ Եմենում: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։ «[Ջո Բայդենի] օգնականները նշել են, որ ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է Իսրայելի հետ [իրանական հարձակմանը] պատասխանելու հարցում, որը կարող է ներառել ռազմական հարված: Ի թիվս այլոց, դիտարկվում է Իրանի կողմից աջակցվող կազմավորումների դեմ կամ ուղղակիորեն Իսլամական հեղափոխության…
Կարդալ ավելինԱՄՆ բանակը կգնի 15 մլն դոլարի М60 գնդացիրներ. ԶԼՄ
ԱՄՆ բանակը (ցամաքային զորքեր) պայմանագիր է կնքել U.S. Ordnance պաշտպանական ընկերության հետ մոտ 15 մլն դոլարի М60 գնդացիրներ գնելու համար (քանակը նշված չէ)։ Վաշինգտոնը կարող է զենքը փոխանցել Ուկրաինային, գրել է The War Zone պարբերականը։ Նրա տվյալների համաձայն՝ «առեղծվածային» համաձայնագրի շրջանակում ամերիկացի զինվորականները կստանան M60E6 եւ M60E4 գնդացիրների չնշված քանակություն, ինչպես նաեւ M60 նախկին մոդիֆիկացիաների վերասարքավորված տեսակներ։ Դեռ տարեսկզբին բանակը հայտնել էր, որ շահագրգռված է գնել այդ գնդացիրները, որոնք այլեւս չէին օգտագործվում արդեն մի քանի…
Կարդալ ավելինՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը լղոզված է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը
Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման մասին հարցը ներկայում մշակվում է քաղաքական մակարդակով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Ալեքսեյ Կլիմովը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է բացվելու նոր գլխավոր հյուպատոսությունը, եւ արդյոք այն բացվելու է Ղարաբաղում։ «Ադրբեջանական կողմի հետ համապատասխան պայմանավորվածությունների ձեւակերպմանը զուգընթաց՝ հյուպատոսական վարչությունը կմիանա դրա հետ կապված գործնական քայլերի իրականացմանը»,- ասել է Կլիմովը։
Կարդալ ավելին








